ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ՝ «2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ») ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2025 թվականի

թիվ 56

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ՝ «2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ») ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ

Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության՝ «2024-2026 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանում («ճանապարհային քարտեզում») փոփոխություն կատարելու մասին» նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »       ի 20   թվականի

թիվ 

քաղ.

 

2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ») ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 15 կարգադրության 4-րդ կետին համապատասխան՝ 2024-2026 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների՝ սույն կարգադրությամբ հաստատված պլանում («ճանապարհային քարտեզում») կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի «     »             ի 20     թվականի

թիվ        կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

2024-2026 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանում («ճանապարհային քարտեզում») կատարվող

 

I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթաբաժնով.

 

«7. Կադրային ներուժի ներգրավում և օգտագործում

 «141. Անդամ պետությունների տրանսպորտային մասնաճյուղի կադրային ներուժի զարգացման լավագույն պրակտիկաների մշտադիտարկում՝ ներառյալ աշխատողների ներգրավումն ու որակավորման բարձրացումը

2025-2026 թվականներ

անդամ պետություններ, Հանձնաժողով

վերլուծական նյութեր, տեղեկատվություն մշտադիտարկման արդյունքների մասին

142. Անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի նոյեմբերի 14-ի «Ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մասին» թիվ 31 հանձնարարականով սահմանված որակավորման պահանջների կիրառման մշտադիտարկում

2025-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Ղեկավարների խորհրդի նիստին ներկայացվող՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն

143. Տրանսպորտի ոլորտում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջներին վերաբերող առաջարկների նախապատրաստում՝ բացառությամբ քաղաքացիական ավիացիայի ոլորտի պահանջների

2025-2026 թվականներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի հանձնարարական (անհրաժեշտության դեպքում)»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան