ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԿՄԱԽՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2025 թվականի

թիվ 51

քաղ. Մինսկ

 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԵԾԱՆՎԱԿՄԱԽՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում հեծանիվների և հեծանվակմախքների (այսուհետ՝ ապրանքներ) նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ

անդամ պետությունները, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.

անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։

3. Հաստատել կցվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզական Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Շ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 51 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

8711-ից

Հեծանիվներ՝ տեղադրված օժանդակ շարժիչով

8712 00

Երկանիվ հեծանիվներ և առանց շարժիչի այլ հեծանիվներ (ներառյալ բեռների առաքման համար նախատեսված եռանիվ հեծանիվները)

8714 91 100-ից,

Հեծանվակմախքներ

9503 00 100 9-ից

Երկանիվ հեծանիվներ

______________________

* Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 51 որոշմամբ

 

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջների, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգը

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 51 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված հեծանիվների և հեծանվակմախքների (այսուհետ՝ ապրանքներ) դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ինքնաշխատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառել ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից.

տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’* + - ./_ , :; = < > ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B (b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C (c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D (d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E (e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան։

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։

5. Ապրանքները դրոշմավորվում են դրանց վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման եղանակով՝ նույնականացման միջոցն առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով։ Նույնականացման միջոցը չի կարող զետեղվել ապրանքի՝ կառուցվածքի շնորհիվ անվնաս առանձնացվող մասերի վրա։

Հեծանվակմախքները դրոշմավորելիս նյութական կրիչը զետեղվում է կախովի ապրանքապիտակի ձևով։

Հեծանիվները (այդ թվում՝ տեղադրված օժանդակ շարժիչով և եռանիվ) դրոշմավորելիս նյութական կրիչը զետեղվում է հեծանվակմախքին փակցվող կպչուն պիտակի ձևով։

6. Դրոշմավորված ապրանքն սպառողական փաթեթվածքի մեջ տեղադրելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նման փաթեթվածքի մեջ տեղադրված ապրանքի վրա զետեղված (ապրանքի վրա զետեղված նյութական կրիչ) նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչ։

7. Տրանսպորտային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլեկտավորման ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են 081 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 51 որոշմամբ

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

որոնք ներկայացվում են դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 51 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) նշված դրոշմավորված հեծանիվների և հեծանվակմախքների (այսուհետ՝ ապրանքներ) մասին տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/)։

2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները ներկայացված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում ներկայացված՝ ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում են բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1.

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ հեծանվային կրոսի համար հեծանիվ, մեծահասակների տրանսպորտային հեծանիվ և այլն)

1

2.

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով

1

3.

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

4.

Արտադրողի մոդելը (ապրանքատեսակը (արտիկուլը))

մոդելի անվանումը

նշվում է մոդելի անվանումը, օրինակ՝ «SТЕLS Рilоt II», տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711,8712 00, 9503 00 100 9 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

5.

Մոդելի տարին

մոդելը սերիական թողարկման մեջ դնելու տարին

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711, 8712 00, 9503 00 100 9 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

6.

Շարժիչի տիպը

 

նշվում է շարժիչի կիրառվող տիպը, օրինակ՝ էլեկտրական, բենզինային տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար

0..1

7.

Շարժիչի հզորությունը

շարժիչի հզորությունը՝ չափման միավորի նշմամբ (Վտ կամ ձիաուժ)

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար

0..1

8.

Կմախքի չափսը

կմախքի չափսը՝ չափման միավորի նշմամբ (դյույմ կամ սմ)

 

1

9.

Անիվների չափսը

անիվների չափսը (այդ թվում՝ անվահեծի նստեցման տրամագիծը և դողի պրոֆիլի լայնությունը՝ անիվների սռնիների նշմամբ)՝ չափման միավորի նշմամբ (մմ կամ դյույմ)

տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711, 8712 00, 9503 00 100 9 դիրքերում դասակարգվող հավաքված հեծանիվների համար

0..*

10.

Կմախքի նյութը

   

1

11.

Արգելակման համակարգի տիպը

արգելակման համակարգի տիպը՝ անիվների սռնիների նշմամբ (բոլոր սռնիները, առջևի սռնին, հետևի սռնին)

նշվում է կիրառվող արգելակման համակարգի տիպը, օրինակ՝ սկավառակային, անվահեցային. տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711, 8712 00, 9503 00 100 9 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..3

12.

Առջևի երկժանու տիպը

 

նշվում է կիրառվող առջևի երկժանու տիպը, օրինակ՝ կոշտ, զսպանակային. տարրը պարտադիր է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711, 8712 00, 9503 00 100 9 դիրքերում դասակարգվող ապրանքների համար

0..1

13.

Հետևի մեղմիչի տիպը

 

նշվում է կիրառվող հետևի մեղմիչի տիպը, օրինակ՝ զսպանակային, օդային. տարրը նախատեսված է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711, 8712 00, 9503 00 100 9 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների մասին տեղեկություններ նշելու համար

0..1

14.

Կառուցվածքային զանգվածը

կառուցվածքային զանգվածը՝ չափման միավորի նշմամբ (կգ)

թույլատրվում է սխալ՝ 5 տոկոսի սահմաններում

1

15.

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

 

Աղյուսակ 2

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով

0..1

2

Ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար

0..1

3

Արտադրման ամսաթիվը

արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները

 

1

 

_______________

* Տեղեկությունները փոխանցվում են արտահանողի կողմից կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։

Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։

 

Աղյուսակ 3

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրի տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական համարը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով (արտիկուլով)) ապրանքի տեսակի նույնականացման գլոբալ համարը։14-նիշանի թվային նույնականացուցիչը

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 պայմանանշանից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի նույնականացման գլոբալ համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 նիշի չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետով տրվող սերիական համարը։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! "%&'* + -./ _,:; = <>?))

91

Ստուգման բանալին

N2+Х..4

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան:

92

Ստուգման ծածկագիրը

N2+Х..4

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան:

 

Աղյուսակ 4

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ ապրանքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի՝ ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 4

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN):

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները`

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝

վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ ստուգման բանալու նույնականացուցիչը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան):

5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ ստուգման ծածկագիրը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան):

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

101

կամ 301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի՝ ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0 - 9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&"'() * + ,-_•/: ;< = >?!))

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 51 որոշմամբ

 

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):

5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

6. Ապրանքային նշանը (բրենդը):

7. Կմախքի նյութը և չափսը։

8. Կառուցվածքային զանգվածը։

9. Արտադրման ամսաթիվը։

10. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711, 8712 00, 9503 00 100 9 դիրքերում դասակարգվող ապրանքների համար՝

արտադրողի մոդելը (ապրանքատեսակը (արտիկուլը)).

անիվների չափսը.

արգելակման համակարգի տիպը.

առջևի երկժանու տիպը.

մոդելի տարին։

11. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8711 ապրանքային դիրքում դասակարգվող ապրանքների համար՝

շարժիչի տիպը.

շարժիչի հզորությունը։

12. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը)։

13. Ապրանքի ծագման երկիրը:

14. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

15. Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: