ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 հուլիսի 2025 թվականի |
թիվ 49 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՄԱՆ (ԳԱՂՏՆԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ 88-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 20-րդ ենթակետին եւ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 71 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սահմանափակ տարածման (գաղտնի կամ ծառայողական օգտագործման համար) փաստաթղթերի հետ աշխատելու կարգի 88-րդ կետի առաջին պարբերության «Հանձնաժողովի կոլեգիայի կողմից» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության եւ հակամենաշնորհային հարցերի կարգավորման համար պատասխանատու անդամի կողմից» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: