ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՔՍԱՅՈՒՂԵՐԻ, ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2025 թվականի

թիվ 53

քաղ. Մինսկ 

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՔՍԱՅՈՒՂԵՐԻ, ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում փաթեթվածքով առանձին տեսակների քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների (այսուհետ՝ ապրանքներ) նույնականացման միջոցներով դրոշմավորում (այսուհետ՝ դրոշմավորում) սահմանելու ամսաթիվն ու կարգը, և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Ընդ որում, չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից շուտ չի կարող սահմանվել։

2. Սահմանել, որ՝

դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառված ապրանքները.

ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.

ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.

անդամ պետությունները, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).

անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.

անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։

3. Հաստատել կցվող՝

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.

ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.

դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.

ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 53 որոշմամբ

ՑԱՆԿ

 

նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

2710 19 710 0

Քսայուղեր և այլ յուղեր՝ վերամշակման հատուկ գործընթացների համար

2710 19 750 0

Քսայուղեր և այլ յուղեր՝ գործընթացներում քիմիական փոխարկումների համար՝ բացի 2710 19 710 0 ստորաենթադիրքում նշվածներից

2710 19 820 0

Շարժիչային յուղեր, կոմպրեսորային քսայուղ, տուրբինային քսայուղ

2710 19 840 0

Հեղուկներ հիդրավլիկական նպատակների համար

2710 19 860 0

Բաց գույնի յուղեր, վազելինային յուղ

2710 19 880 0

Յուղ ատամնավոր անիվների համար և յուղ ատամնավոր փոխանցիչների համար

2710 19 920 0

Բաղադրություններ մետաղների մշակման համար, յուղեր կաղապարներին քսելու համար, հակաքայքայիչ յուղեր

2710 19 940 0

Էլեկտրական մեկուսիչ յուղեր

2710 19 980 0

Այլ քսայուղեր և այլ յուղեր՝ այլ նպատակների համար

3403 19 100 0

Քսանյութեր՝ բիտումային ապարներից ստացված՝ 70 տոկոս զանգվածային բաժին կամ դրանից ավելի նավթը կամ նավթամթերքները ոչ որպես հիմնական բաղադրիչ պարունակող

3403 19 900 0

Այլ քսանյութեր՝ բացի բիտումային ապարներից ստացված՝ 70 տոկոս զանգվածային բաժին կամ դրանից ավելի նավթը կամ նավթամթերքները որպես հիմնական բաղադրիչներ պարունակող քսանյութերից

3403 99 000 0

Այլ քսանյութեր՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող

3819 00 000 0

Հեղուկներ՝ արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70 տոկոս զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող

3820 00 000 0

Հակասառիչներ և հեղուկներ՝ հակասառցապատիչ, պատրաստի

* Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունն ինքնուրույն է որոշում իր տարածքում տվյալ ցանկից ապրանքի նույնականացման միջոցներով դրոշմավորման անհրաժեշտությունը։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 53 որոշմամբ

ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգ

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 53 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների փաթեթվածքի (այսուհետ՝ ապրանքներ) դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոց՝ պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ինքնաշխատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը որպես նույնականացման միջոց փոխակերպելու ժամանակ պետք է կիրառվի ECC 200 պայմանանշանը FNC1 նիշի օգտագործմամբ՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։

3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝

տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարն է (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշաններից.

տվյալների երկրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարն է, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (!”%&’ * + -. /_,:; = <>?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշանը, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29-րդ ծածկագիրը.

տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։

Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում)։

Եթե փաթեթվածքի չափսերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափսով և որակով, ապրանքների շրջանառության մասնակիցը հնարավորություն չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոցը։

Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։

Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։

4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։

5. Ապրանքները դրոշմավորվում են՝ փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ փաթեթվածքից դրանց առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով։

6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

7. Տրանսպորտային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլեկտավորման ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։

Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում է GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 53 որոշմամբ

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

որոնք ներկայացվում են դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին

 

1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 53 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) նշված դրոշմավորված՝ փաթեթվածքով քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների (այսուհետ՝ ապրանքներ) մասին տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝

«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).

«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).

«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes» (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/)։

2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները ներկայացված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում ներկայացված՝ ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։

3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։

4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։

 

Աղյուսակ 1

 

Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Անվանումը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը)

ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը

ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ «շարժիչի յուղ», «հակասառիչ», «քսուք պլաստիկ» և այլն)

1

2

Ապրանքի անվանումը պիտակի վրա

 

ձևավորվում է ազատ ձևով

1

3

Ապրանքային նշանը (բրենդը)

տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին

նպատակային շուկայում որոշ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը։

 

Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»

1

4

Արտադրանքի զտաքաշը կամ ծավալը

փաթեթվածքում ապրանքի զտաքաշը կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշմամբ (գ, կգ, մլ, լ)

 

1

5

Բաղադրությունը

ապրանքի որակական բաղադրության նկարագրությունը

ձևավորվում է ազատ ձևով

1

6

Փաթեթվածքի տիպը

փաթեթվածքի տիպի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործման հիման վրա

 

1

7

Փաթեթվածքի նյութը

փաթեթվածքի նյութի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ

 

1

8

Ֆունկցիոնալ նշանակությունը

 

նշվում է արտադրանքի ֆունկցիոնալ նշանակությունը, օրինակ՝ «քայքայման դեմ», «ավտոմատ փոխհաղորդակի համար», «գերուժեղացված շարժիչների համար» և այլն

1..*

9

Արտադրանքի տեսականիշը

 

նշվում է արտադրանքի տեսականիշը, օրինակ՝ «М-63/10-В», «G11» և այլն

1

10

Պահպանման ժամկետը և պահպանման պայմանները

պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները, որոնց դեպքում ապրանքը նշված ժամկետում պահպանում է պիտանիությունը

 

0..1

11

Շարժիչային յուղերի մածուցիկության դասը

մեծություն, որը բնութագրում է շերտերի՝ միմյանց նկատմամբ տեղաշարժման ժամանակ առաջացող դիմադրությունը

նշվում է մածուցիկության դասն ըստ SAE J300 ստանդարտի

0..1

12

Ապրանքի պատկերը

ապրանքի լուսանկարչական պատկերը

տարրը պարունակում է ապրանքի լուսանկարչական պատկերը

0..*

Աղյուսակ 2

 

Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը

 

Համարը

Տարրի անվանումը

Տարրի նկարագրությունը

Ծանոթագրություն

Բազմ.

1

Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով*

տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն

տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով

0..1

2

Ապրանքի միավորի ԱԱՀ-ն*

ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը

նշվում են ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար

0..1

3

Արտադրման ամսաթիվը

տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին

 

1

4

Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը

տեղեկություններ պիտանիության ժամկետի լրանալու ամսաթվի մասին

 

1

<*> Տեղեկություններն արտահանողը փոխանցում է կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։

Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։

 

Աղյուսակ 3

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը

 

AI ծածկագիրը

AI լրիվ անվանումը

Տարրային տողի ձևաչափը

Նկարագրությունը

Ծանոթագրություն

00

Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական համարը՝ SSCC (Serial Shipping Container Code)

N2+N18

տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը

AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող 18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիր (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար

01

Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը՝ GTIN (Global Trade Item Number)

N2+N14

GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։

14-նիշ թվային նույնականացուցիչ

AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջապես հաջորդող՝ 14 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համար (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար։

21

Սերիական համարը (Serial Number)

N2+X..13

սերիական համարը (Serial Number)

AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 13 նիշի չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետով տրվող սերիական համարը։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 13 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & ' * + -./,:; = <>?))

91

Ստուգման բանալին

N2+X..4

ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը)

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան

92

Ստուգման ծածկագիրը

N2+X..44

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան

93

Ստուգման ծածկագիրը

N2+X..4

ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը

կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան

Աղյուսակ 4

 

Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները

 

Նույնականացման միջոցի տեսակը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով

301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը․ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN)

3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը․ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN)

4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91» կամ «93».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը․ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան)

5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92».

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը․ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան)

«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով

101 կամ 301

1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի՝ ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1

2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները.

«Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան։

«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը․ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ պայմանանշաններից (%&'"()* + ,-_./ :;< = >?!))

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 53 որոշմամբ

Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողների և այլ շահագրգիռ անձանց համար տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով

 

1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։

2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։

3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։

4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):

5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:

6. Ապրանքային նշանը (բրենդը):

7. Ապրանքի մասին տեղեկությունները՝

ապրանքի բաղադրությունը.

ապրանքի զտաքաշը կամ ծավալը.

փաթեթվածքի տիպը.

փաթեթվածքի նյութը.

գործառութային նշանակությունը.

արտադրանքի տեսականիշը։

8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին՝ ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը)։

9. Ապրանքի ծագման երկիրը։

10. Տեղեկություններ՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկություններ տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։

11. Տեղեկություններ ապրանք արտադրողի մասին (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: