ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 հուլիսի 2025 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մինսկ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՐՍԱՅԻՆ (ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ) ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայում բորսային սակարկությունների զարգացման ծրագրի հաստատման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՐՍԱՅԻՆ (ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ) ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲՈՐՍԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 2.2.1 կետի իրագործման՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայում բորսային սակարկությունների զարգացման ծրագիրը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայում բորսային սակարկությունների զարգացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն ծրագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 2.2.1 կետին և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 14 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի ձևավորման հայեցակարգին (այսուհետ՝ Հայեցակարգ) համապատասխան:
Էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ու նավթամթերքի բորսային առևտրի հետ կապված հարցերը կուսումնասիրվեն էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում։
2. Սույն ծրագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) և Հայեցակարգով սահմանված իմաստներով:
3. Սույն ծրագրի նպատակներն են՝
ա) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Միություն, ապրանքների բորսային շուկա) ձևավորման և գործունեության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ իրավական ու կազմակերպչական պայմանների ստեղծումը.
բ) Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսավարող սուբյեկտների, սակարկությունների կազմակերպիչների և այլ ենթակառուցվածքային կազմակերպությունների՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկություններին մասնակցելու պատրաստակամության ապահովումը։
4. Սույն ծրագրի խնդիրներն են`
ա) ապրանքների և ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների բորսային (կազմակերպված) առևտրի զարգացումը.
բ) ապրանքների բորսային ընդհանուր շուկայի մասնակիցների՝ այդ շուկայում սակարկություններին ոչ խտրական մուտքի ապահովման համար պայմանների ստեղծումը.
գ) ապրանքների բորսային առևտրի հարցերը կարգավորող՝ անդամ պետությունների օրենսդրության կատարելագործումն այնքանով, որքանով դա անհրաժեշտ է՝ այդ շուկայի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար.
դ) ապրանքային գնային ցուցիչների հաշվարկման համակարգի զարգացումը, բորսային ապրանքների մասով արտաբորսային գործարքների գրանցման կարգի կատարելագործումը, ապրանքների բորսային սակարկությունների անցկացման ռեժիմների միասնականացումը՝ հաշվի առնելով թափանցիկ բորսային և արտաբորսային ապրանքային գնային ցուցիչների ձևավորման համար անդամ պետությունների պրակտիկան.
ե) ապրանքների, բորսային սակարկություններին թույլատրված ապրանքների մասնագրերի ընդհանուր ձևերի նկատմամբ մոտեցումների ներդաշնակեցումը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող պահանջների համաձայնեցումը` ներառյալ էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) փոխադարձ ճանաչումը՝ ապրանքների էլեկտրոնային բորսային սակարկություններ անցկացնելու նպատակով.
զ) ապրանքների ընդհանուր բորսային շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման իրականացման համար տեղեկատվության փոխանակման կարգի և տեղեկատվության կազմի համաձայնեցումը, այդ թվում՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները.
է) ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ենթակառուցվածքի կատարելագործումը:
5. Սույն ծրագրի իրականացման արդյունքում կձևավորվի ապրանքների ընդհանուր բորսային շուկան և կապահովվի ապրանքների ընդհանուր բորսային շուկայի մասնակիցների ոչ խտրական մուտքն այդ շուկայում սակարկություններին:
6. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի շրջանակներում կձևավորվեն բորսային ապրանքների գների վիճակն ու դինամիկան արտացոլող ապրանքային գնային ցուցիչները:
7. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորումն ու զարգացումը կնպաստի բորսային ապրանքների օբյեկտիվ շուկայական գների ձևավորմանը, ապրանքների և ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների բորսային առևտրի ծավալների աճին, և անդամ պետությունների միջև հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնմանը։
II. Ծրագրի միջոցառումների համակարգը
8. Սույն ծրագրի կատարման ընթացքում նախատեսվում է միջոցառումների զուգահեռ իրականացում՝ հետևյալ փուլերին համապատասխան՝
ա) 2025- 2027 թվականներ՝
I փուլ՝ ապրանքների բորսային սակարկությունների զարգացման միջոցառումների ծրագրին համապատասխան՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման վերաբերյալ անդամ պետությունների ակտերի և Միության մարմինների ակտերի, կազմակերպամեթոդական փաստաթղթերի մշակումը և ուժի մեջ մտնելը՝ համաձայն հավելվածի՝ ներառյալ այն ապրանքների ցանկի ձևավորումն ու համաձայնեցումը, որոնց առևտուրն իրականացվում է ապրանքների ընդհանուր բորսային շուկայում.
II փուլ՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայում փորձնական նախագծերի իրականացում, ապրանքների և ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների իմիտացիոն ու իրական սակարկությունների անցկացում.
բ) 2027 - 2029 թվականներ՝
III փուլ՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայի լիարժեք գործունեության մեկնարկ:
9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է սույն ծրագրի կատարման մշտադիտարկում, որի արդյունքներով յուրաքանչյուր տարի նախապատրաստում է ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման ընթացքի վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի զեկույցը։
1. Ապրանքների ընդհանուր բորսային շուկան կարգավորող ակտերի մշակումը
10. Հանձնաժողովը, անդամ պետությունները և սակարկությունների կազմակերպիչները մշակում են ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման և գործունեության հարցերով ակտեր և կազմակերպամեթոդական փաստաթղթեր՝ սույն ծրագրի հավելվածով նախատեսված միջոցառումների ծրագրին համապատասխան։
11. Ապրանքների փոխադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների ընդհանուր բորսային շուկայի շրջանակներում հաշվարկաքլիրինգային ծառայություններ մատուցող ենթակառուցվածքային կազմակերպությունների նկատմամբ կիրառվում է այն անդամ պետության օրենսդրությունը, որի տարածքում իրականացվում է այդ կազմակերպությունների գործունեությունը։
2. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը
12. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումն իրականացվում են Հայեցակարգի X բաժնի իրագործման շրջանակներում:
13. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի կառուցվածքն ու բովանդակությունը որոշվում են Հանձնաժողովի հետ համատեղ:
3. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկությունների անցկացման մասին համաձայնագրի մշակումն ու ընդունումը
14. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկությունների անցկացման մասին համաձայնագիրը մշակվում է սակարկությունների կազմակերպիչների և անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների կողմից՝ Հանձնաժողովի հետ համատեղ՝ Հայեցակարգի X բաժնի իրագործման շրջանակներում, ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան։
15. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկությունների անցկացման մասին համաձայնագրի կառուցվածքն ու բովանդակությունը որոշվում են դրա մասնակիցների կողմից:
4. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում առևտրի կանոնների սահմանումը
16. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում առևտրի կանոնները մշակվում են սակարկությունների կազմակերպիչների և անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների կողմից՝ Հանձնաժողովի հետ համատեղ, և պետք է կարգավորեն ապրանքների ընդհանուր բորսային շուկայում ապրանքների և ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների առքուվաճառքի հարաբերությունները:
5. Ապրանքների բորսային սակարկություններին թույլատրված ապրանքների մասնագրերի ընդհանուր ձևերի մշակումը
17. Ապրանքների բորսային սակարկություններին թույլատրված ապրանքների մասնագրերի ընդհանուր ձևերի մշակումը, այդ թվում՝ ապրանքների բորսային ցուցիչների օգտագործման հնարավորությամբ, իրականացվում է սակարկությունների կազմակերպիչների կողմից՝ Հանձնաժողովի հետ համատեղ՝ Հայեցակարգի VI բաժնի իրագործման շրջանակներում։
6. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպումը
18. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպումն իրականացվում է Հայեցակարգի IX և XI բաժիններին համապատասխան:
19. Տեղեկատվության փոխանակումն ապահովում է ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան ապրանքների ընդհանուր բորսային շուկայի սուբյեկտների փոխգործակցությունը տեղեկատվության տրամադրման հարցում՝ տեղեկատվության փոխանակման համաձայնեցված կարգի և տեղեկատվության կազմի հիման վրա՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունները։
20. Սակարկությունների կազմակերպիչների համաձայնությամբ՝ տեղեկատվության փոխանակումը կարող է կազմակերպվել ինչպես համատեղ կազմակերպված հարթակում, այնպես էլ՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկությունների կազմակերպիչներից մեկի հարթակում:
21. Տեղեկատվության փոխանակումը կարող է կազմակերպվել անդամ պետությունների կողմից Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի գործառույթների կարողությունների օգտագործմամբ՝ Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի գործունեության և զարգացման ապահովման հարցերը կանոնակարգող պայմանագրում և Միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու պայմանով։
22. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում տեղեկատվության փոխանակման ճարտարապետությունը, ընթացակարգը և կազմակերպումը, ինչպես նաև տեղեկատվության կազմը, տեղեկատվության հասանելիության և այն ապրանքների ընդհանուր բորսային շուկայի մասնակիցներին, անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին հասցնելու մեխանիզմը սահմանվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող կարգով։
7. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության, ապրանքների ընդհանուր բորսային շուկայում և համաշխարհային ապրանքային շուկայում գների դինամիկայի մշտադիտարկման կազմակերպումը
23. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության մշտադիտարկման կազմակերպումը մշակվում և իրագործվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համատեղ, և ներառում է՝
ա) ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության մշտադիտարկման ցուցանիշների ցանկի մշակումն ու համաձայնեցումը, որն իր մեջ ներառում է նաև ապրանքային գնային ցուցիչները.
բ) ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության մշտադիտարկման իրականացման կարգի մշակումը.
գ) համաշխարհային ապրանքային շուկայում գների մշտադիտարկման համար բորսային և արտաբորսային հարթակների ցանկի որոշումը.
դ) մշտադիտարկման ենթակա ապրանքների ցանկի որոշումը.
ե) ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկվող ապրանքների վերաբերյալ արտաբորսային շուկայում կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության գրանցման կարգը, դրա հավաքման ու մշակման մեխանիզմը.
զ) ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկվող ապրանքների գնային ապրանքային ցուցիչների հաշվարկման ընդհանուր սկզբունքների մշակումը.
է) ապրանքների ընդհանուր բորսային շուկայի և համաշխարհային ապրանքային շուկայի գնային ապրանքային ցուցիչների վերլուծության կարգը:
8. Ապրանքների բորսային սակարկությունների անցկացման, հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ ծառայությունների մատուցման առաջատար տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումը
24. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի և ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների գործունեության ապահովման համար անհրաժեշտ՝ ապրանքների բորսային սակարկությունների անցկացման, հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ ծառայությունների մատուցման առաջատար տեխնոլոգիաների մշակումն ու ներդրումն իրականացվում են Հայեցակարգի VI բաժնի համապատասխան:
25. Առաջատար տեխնոլոգիաների ներդրման նպատակով՝ սակարկությունների կազմակերպիչների, անդամ պետությունների հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ կազմակերպությունների կողմից Հանձնաժողովի հետ համատեղ մոտեցումներ են սահմանվում՝
ա) սակարկությունների կազմակերպիչների, հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ կազմակերպությունների ծրագրային-ապարատային համալիրների փոխգործակցությանը.
բ) ապրանքների ընդհանուր բորսային շուկայի մասնակիցների համար ծրագրային-ապարատային համալիրների հասանելիության ապահովմանը.
ա) սակարկությունների կազմակերպիչների, հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ կազմակերպությունների ծրագրային-ապարատային համալիրների փոխգործակցության տեղեկատվական անվտանգության ապահովմանը:
9. Ապրանքների և ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած՝ ածանցյալ ֆինանսական գործիքների բորսային առևտրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը
26. Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցմամբ՝ Հանձնաժողովը սահմանում է ապրանքների բորսային առևտրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծության անցկացման համար տեղեկատվության ներկայացման ձևը, և ներկայացված տեղեկատվության հիման վրա անցկացնում է տվյալ վերլուծությունը:
27. Հանձնաժողովն ապրանքների բորսային առևտրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծության արդյունքներով ամփոփ հաշվետվություն է ձևավորում, որի հիման վրա ներդաշնակեցման առաջարկներ (հանձնարարականներ) է նախապատրաստում՝ ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով:
28. Անդամ պետությունները կատարելագործում են ապրանքների բորսային առևտրի ոլորտում իրենց օրենսդրությունը՝ հաշվի առնելով սույն ծրագրի 27-րդ կետին համապատասխան ձևավորված առաջարկները (հանձնարարականները), ինչպես նաև առաջնորդվում են Պայմանագրի XVI բաժնին համապատասխան իրականացվող՝ ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման արդյունքում մշակված՝ ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների բորսային առևտրի մասով համաձայնեցված առաջարկություններով։
10. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում փորձնական նախագծերի իրականացումը, ապրանքների և ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների իմիտացիոն ու իրական սակարկությունների անցկացումը
29. Հայեցակարգի XI բաժնի իրականացման նպատակով՝ անդամ պետությունների լիազորված մարմինները և սակարկությունների կազմակերպիչները՝ Հանձնաժողովի հետ համատեղ, գնահատում են ապրանքների ընդհանուր բորսային շուկայում փորձնական նախագծերի և ապրանքների ու ապրանքը որպես բազիսային ակտիվ ընդունած ածանցյալ ֆինանսական գործիքների իմիտացիոն ու իրական սակարկությունների անցկացման անհրաժեշտությունը առևտրի կազմակերպիչների, հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ կազմակերպությունների ծրագրային-ապարատային համալիրների փոխգործակցության, ապրանքների ընդհանուր բորսային շուկայի մասնակիցների համար դրանց հասանելիության գնահատման և տեղեկատվության փոխանակման ընթացակարգի մշակման համար:
11. Ապրանքների բորսային առևտրի ոլորտում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը
30. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում բորսային առևտրի ոլորտում ենթակառուցվածքային նախագծերն իրականացվում են՝ հաշվի առնելով ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման մասին կնքված միջազգային պայմանագիրը, ինչպես նաև անդամ պետությունների և (կամ) դրանց տնտեսավարող սուբյեկտների զարգացման ընդունված ծրագրերը։
31. Ապրանքների բորսային առևտրի ոլորտում ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանն աջակցելու նպատակով անդամ պետությունները՝
ա) իրենց տարածքներում բարենպաստ պայմաններ են ստեղծում ենթակառուցվածքային այն նախագծերի իրականացման համար, որոնց իրագործումն ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության համար անհրաժեշտ է.
բ) համատեղ սահմանում և իրականացնում են անդամ պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ ծառայությունների մատուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրում ապահովող՝ ապրանքների բորսային առևտրի ոլորտում ենթակառուցվածքային նախագծերը։
III. Ծրագրի իրագործման ապահովումը
32. Սույն ծրագրի իրականացման նպատակով ապրանքների բորսային առևտրի կարգավորման համար լիազորված անդամ պետությունների մարմինների և ապրանքների բորսային ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունն իրականացվում է Հայեցակարգի VII բաժնին համապատասխան ստեղծվող՝ Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի ձևավորման հարցերով Խորհրդատվական կոմիտեի շրջանակներում (այսուհետ՝ Բորսային կոմիտե)։
33. Բորսային կոմիտեն իրականացնում է ապրանքների ընդհանուր բորսային շուկայում միջպետական սակարկությունների թափանցիկ ու արդար անցկացման ապահովման համար առաջարկների և հանձնարարականների նախապատրաստումը և իրականացնում է ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության և կարգավորման մշտադիտարկումը:
Բորսային կոմիտեի կազմը հաստատում է Հանձնաժողովի կոլեգիան:
IV. Ծրագրի ռեսուրսային ապահովումը
1. Ծրագրի իրագործման կարգն ու մեխանիզմները
34. Սույն ծրագրի 21-րդ կետին համապատասխան՝ որոշումներ ընդունելու դեպքում ապրանքների ընդհանուր բորսային շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումներն իրականացվելու են՝
Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի զարգացման մասով՝ Հանձնաժողովի կողմից՝ Միության բյուջեի միջոցների հաշվին.
Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների զարգացման մասով՝ անդամ պետությունների կողմից՝ անդամ պետությունների բյուջեների այն միջոցների հաշվին, որոնք նախատեսված են անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության ապահովման համար։
Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման միջոցառումների իրագործումը կիրականացվի արտաբյուջետային աղբյուրների միջոցների ներգրավմամբ:
35. Սույն ծրագրի 36-րդ կետով նախատեսված գիտական ապահովման միջոցառումների իրագործումը կիրականացվի անդամ պետությունների կողմից՝ անդամ պետությունների լիազորված մարմինների գործունեության ապահովման համար նախատեսված անդամ պետությունների բյուջեների միջոցների և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավվող արտաբյուջետային աղբյուրների հաշվին։
Նշված միջոցառումների իրագործմանը կարող է մասնակցել նաև Հանձնաժողովը՝ Հանձնաժողովի գիտահետազոտական պլաններում դրանք սահմանված կարգով ներառելու պայմանով:
2. Գիտական ապահովում
36. Սույն ծրագրի իրագործման նպատակով՝ անհրաժեշտության դեպքում իրականացվում է ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման կանոնների և մեխանիզմների մշակման ժամանակ Ծրագրի գիտական ապահովումը՝ վերլուծական հետազոտությունների անցկացման և գիտականորեն հիմնավորված առաջարկների նախապատրաստման ձևով՝ ներառյալ ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական, իրավական և տնտեսական մեխանիզմները, ինչպես նաև անդամ պետությունների համար ապրանքների ընդհանուր բորսային շուկայի կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մշակման և ապրանքների ընդհանուր բորսային շուկայի գործունեության մշտադիտարկման ու վերլուծության իրականացման մեթոդիկաների մշակման վերաբերյալ մեթոդական հանձնարարականների նախապատրաստման ժամանակ։
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայում բորսային սակարկությունների զարգացման ծրագրի |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայում բորսային սակարկությունների զարգացման միջոցառումների
|
Միջոցառումը |
Իրագործման ձևը |
Իրագործման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողները |
|
1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի ձևավորման հարցերով Խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Բորսային կոմիտե) մասին հիմնադրույթի մշակում և հաստատում |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշում (այսուհետ՝ Հանձնաժողով) |
2025-2026 թվականներ |
Հանձնաժողով |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) |
|
2. Բորսային կոմիտեի կազմի հաստատում |
Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրություն |
2025-2026 թվականներ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ |
|
3. Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսային (կազմակերպված) շուկայի ձևավորման միջազգային պայմանագրի մշակում և ուղարկում միջպետական համաձայնեցմանը |
Միջազգային պայմանագիր |
2025-2026 թվականներ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ |
|
4. Սակարկությունների կազմակերպիչների և անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկություններ անցկացնելու մասին համաձայնագրի մշակում և ստորագրում |
համաձայնագիր |
2026-2027 թվականներ |
Սակարկությունների կազմակերպիչներ, անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպություններ |
Հանձնաժողով |
|
5. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում առևտրի կանոնների մշակում և հաստատում |
արձանագրություն |
2026 թվական |
Սակարկությունների կազմակերպիչներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
6. Ապրանքների բորսային սակարկություններին թույլատրված ապրանքների մասնագրերի ընդհանուր ձևերի մշակում (այդ թվում՝ ապրանքների բորսային ցուցիչների օգտագործման հնարավորությամբ) |
արձանագրություն |
2026 թվական |
Սակարկությունների կազմակերպիչներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
7. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկվող ապրանքների մասով արտաբորսային շուկայում կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվության գրանցման կարգի, դրա հավաքման ու մշակման մեխանիզմի մասին առաջարկության մշակում և ընդունում |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
2027 թվական |
Հանձնաժողով |
անդամ պետություններ, սակարկությունների կազմակերպիչներ |
|
8. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկությունների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը ներկայացվող պահանջների մշակում և հաստատում` ներառյալ էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) փոխադարձ ճանաչումը |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
2027 թվական |
Հանձնաժողով |
անդամ պետություններ, սակարկությունների կազմակերպիչներ |
|
9. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի սուբյեկտների միջև տեղեկատվության փոխանակման կարգի մշակում և հաստատում |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
2027 թվական |
Հանձնաժողով |
անդամ պետություններ, սակարկությունների կազմակերպիչներ |
|
10. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկվող ապրանքների գնային ապրանքային ցուցիչների ձևավորման մասով հանձնարարականի մշակում և ընդունում |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
2027 թվական |
Հանձնաժողով |
անդամ պետություններ, սակարկությունների կազմակերպիչներ |
|
11. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայում սակարկվող ապրանքների ցանկի մշակում և հաստատում |
Միության մարմնի ակտ |
2027 թվական |
Հանձնաժողով |
անդամ պետություններ |
|
12. Ապրանքների ընդհանուր բորսային շուկայի ձևավորման և գործունեության մշտադիտարկման անցկացման կարգի մշակում և հաստատում |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը |
2027 թվական |
Հանձնաժողով |
անդամ պետություններ, սակարկությունների կազմակերպիչներ |
|
13. Ապրանքների բորսային առևտրի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասով հանձնարարականների մշակում և ընդունում |
Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական |
2025 - 2028 թվականներ |
Հանձնաժողով |
անդամ պետություններ, սակարկությունների կազմակերպիչներ |
|
14. Փոխգործակցության, ապրանքների ընդհանուր բորսային շուկայի մասնակիցների համար ծրագրային-ապարատային համալիրների հասանելիության ապահովման և սակարկությունների կազմակերպիչների, հաշվարկաքլիրինգային և լոգիստիկ կազմակերպությունների ծրագրային-ապարատային համալիրների տեղեկատվական անվտանգության մասով մոտեցումների մշակում և համաձայնեցում |
արձանագրություն |
2029 թվական |
Սակարկությունների կազմակերպիչներ, անդամ պետությունների ենթակառուցվածքային կազմակերպություններ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: