ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.06.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2025 թվականի

թիվ 5

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 10․6․3 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի՝

2025 թվականի հունիսի 27-ի

 թիվ 5 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շարժի ազատության ապահովում։

Գիտակցելով սպորտի ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսության վրա սպորտային միջոցառումների ազդեցության բարձր մակարդակը՝ անդամ պետությունների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում (այսուհետ՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ) սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառի 10.6.3 և 10.6.4 կետերը ներառելու մասին։

Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 10.6.3 կետով նախատեսված է Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական ուղղությունների մշակում և ընդունում՝ տվյալ ոլորտում ժամանակակից ձեռքբերումների հասանելիությունը քաղաքացիների համար ապահովելու նպատակով:

Սպորտի բնագավառում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված աշխատունակ բնակչության մասի կայուն աճ է նկատվում, ավելանում է որպես ապրանք և որպես ծառայություն սպորտի առաջարկը, և հենց դա է սպորտի տնտեսության հիմնական բովանդակությունը։

Սպորտի տնտեսության առումով կարելի է առանձնացնել հատևյալ զարգացող սպորտային շուկաները․

սպորտային ծառայությունների մատակարարների շուկա, որը նարկայացնում են բազմաթիվ առողջարարական, պարային,

մարմնամարզական ստուդիաներ և մարզական դպրոցներ

սպորտային տուրիզմի ապրանքների շուկա (համապատասխան ենթակառուցվածքի առկայության դեպքում՝ տեխնիկական սարքերի և հարմարանքների օգտագործմամբ (լեռնադահուկային սպորտ, սերֆինգ, գոլֆ և այլն))

սպորտային վարժասարքեր, սարքավորումներ, հագուստ վաճառողների շուկա

լրատվության զանգվածային միջոցներում լուսաբանվող սպորտային միջոցառումների շուկա

ակումբների, ֆեդերացիաների, Միջազգային օլիմպիական կոմիտեի և ազգային օլիմպիական կոմիտեների կողմից անցկացվող՝ առևտրային հիմունքներով կազմակերպված սպորտային միջոցառումների (Օլիմպիական խաղեր, առաջնություններ, մրցաշարեր և այլն) շուկա

սպորտային հովանավորության և գովազդի շուկա։

Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության ամրապնդմանը նպաստող հիմնական գործոնը որպես ազգային տնտեսության արդյունավետ ճյուղի սպորտային արդյունաբերության զարգացման նկատմամբ անդամ պետությունների հետաքրքրությունն է:

Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության նախադրյալներն են՝

անդամ պետությունների աշխարհագրական մոտիկությունը, ինչը մատչելի է դարձնում դրանց տարածքներում անցկացվող սպորտային միջոցառումներին ներկա լինելը և հեշտացնում է սպորտային իրադարձությունների, համատեղ մարզումների և այլ միջոցառումների կազմակերպումը

սպորտի տարբեր ձևերի զարգացմանը նպաստող լանդշաֆտների և կլիմայական պայմանների բազմազանությունը

սպորտային ենթակառուցվածքի առկայությունը։

Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության զարգացումն այդ թվում թույլ կտա անդամ պետություններին ընդլայնել (ավելացնել) սպորտի բնագավառում ժամանակակից նվաճումների հասանելիությունը քաղաքացիների համար, ինչպես նաև կնպաստի Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված չորս ազատությունների իրականացման ապահովմանը։

Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության հիմնական նպատակներն են տնտեսական կապերի ընդլայնումը, աշխատանքային ռեսուրսների ներուժի զարգացումը, ինչպես նաև սպորտի ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխադարձ առևտրի զարգացումը։

Նշված նպատակներին հասնելու համար իրականացվում է պետական իշխանության մարմինների, սպորտային, հասարակական, մասնագիտական կազմակերպությունների և սպորտային արդյունաբերության ոլորտում իրենց գործունեությունն իրականացնող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցությունը, և ենթադրվում է ստանալ հետևյալ տնտեսական էֆեկտները․

սպորտային արդյունաբերությունը ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով ապահովելու մակարդակի բարձրացում

սպորտի ոլորտում աշխատանքային ռեսուրսների ներուժի բարձրացման նպատակով ժամանակակից ձեռքբերումների մատչելիության ապահովում

սպորտային և հարակից ենթակառուցվածքի զարգացում

սպորտային հովանավորության և գովազդի շուկայի զարգացում

անդամ պետությունների տարածքներում սպորտային սարքավորումների, գույքի, հանդերձանքի և սպորտային արդյունաբերության այլ ապրանքների արտադրության զարգացում (այսուհետ՝ սպորտային արդյունաբերության ապրանքներ)

սպորտային արդյունաբերության ապրանքների փոխադարձ առևտրի զարգացում

սպորտային արդյունաբերության ծառայությունների փոխադարձ առևտրի զարգացում, այդ թվում՝ սպորտային տուրիզմի զարգացումը:

Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցության նպատակներին և պլանավորվող տնտեսական էֆեկտներին հասնելու համար փոխգործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով․

պայմանների ստեղծում ժամանակակից նվաճումների մատչելիության ապահովման նպատակով՝ սպորտի ոլորտի աշխատանքային ռեսուրսների համար՝ մարզիկների, մարզիչների և սպորտի բնագավառի մասնագետների կողմից փորձի փոխադարձ փոխանակման զարգացման և առաջադեմ մեթոդիկաների ու տեխնոլոգիաների կիրառման միջոցով

պայմանների ստեղծում անդամ պետությունների սպորտային և հարակից ենթակառուցվածքի զարգացման համար, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքի օբյեկտների մատչելիության ապահովում՝

անդամ պետությունների սպորտային ենթակառուցվածքի օբյեկտների համատեղ օգտագործման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով՝ տեղեկատվության մատչելիության ապահովման կամ անցկացվող սպորտային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով (ըստ անհրաժեշտության)

անդամ պետությունների սպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում տեխնոլոգիական մարզաձևերով և phygital (ֆունկցիոնալ-թվային սպորտ) ձևաչափով անցկացվող միջազգային սպորտային մրցումների հասանելիության, այդ թվում՝ անդամ պետությունների համաձայնությամբ, պայմանների ստեղծման միջոցով

սպորտի բնագավառում ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման և սպորտային իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում փոխադարձ հիմունքներով աջակցության տրամադրման միջոցով

սպորտային արդյունաբերության բնագավառում ֆորումների, համաժովողների, ցուցահանդեսների և սեմինարների կազմակերպման և անցկացման միջոցով (պայմանավորվածության առկայության դեպքում)․

պայմանների ստեղծում անդամ պետությունների տարածքներում սպորտային արդյունաբերության ապրանքների արտադրության և նման ապրանքների փոխադարձ առևտրի զարգացման համար՝

անդամ պետությունների տարածքներում սպորտային արդյունաբերության ապրանքներ արտադրող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով

սպորտային արդյունաբերության ցուցահանդեսների կազմակերպման միջոցով

սպորտային արդյունաբերության, այդ թվում՝ սպորտային տուրիզմի ծառայությունների փոխադարձ առևտրի իրականացման համար պայմանների զարգացում՝

սպորտային արդյունաբերության շուկայի մասնակիցների (սպորտային ֆեդերացիաների, ակումբների, մարզիչների, մարզիկների, հովանավորների և ծառայություններ մատուցողների (հուշագրերի ստորագրում, պաշտոնական մատակարարների նշանակում, հովանավորչական պայմանագրերի կնքում և այլն)) միջև փոխգործակցության միջոցով

սպորտային հավաքներ, մրցումներ և այլ սպորտային միջոցառումներ անցկացնելու համար առաջարկվող՝ անդամ պետությունների տարածքներում առկա սպորտային օբյեկտների ցանկի ստեղծման միջոցով։

Միության շրջանակներում սպորտի բնագավառում տնտեսական համագործակցությունն իրականացվում է անդամ պետությունների փոխադարձ շահագրգռվածության հիման վրա։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան