Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.06.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2025 թվականի

թիվ 4

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին և 23-րդ ենթակետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 13 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» հիմնադրույթի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2025 թվականի հունիսի 27-ի

թիվ 4 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին հիմնադրույթի մեջ կատարվող

 

1. 4-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացում:»:

2. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) ստորագրում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները:»։

3. 10-րդ կետի «գ» ենթակետը հանել։

4. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Ղեկավարների խորհրդի նիստում քննարկվող հարցերը, անդամ պետությունների լիազորված և այլ պետական մարմինների ներկայացուցիչները։

Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել անդամ պետությունների գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և անկախ փորձագետները, ինչպես նաև Միությանը կից դիտորդ պետությունների պետական մարմինների ներկայացուցիչները։»։

5. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ղեկավարների խորհրդի անդամները Ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ կամ իրենց լիազորված ներկայացուցիչների միջոցով՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ոչ ցածր մակարդակով։

Ղեկավարների խորհրդի նիստին լիազորված ներկայացուցչի մասնակցության դեպքում Ղեկավարների խորհրդի անդամը գրավոր տեղեկացնում է այդ մասին Ղեկավարների խորհրդի ղեկավարին՝ նիստի անցկացման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

Ղեկավարների խորհրդի նիստն իրավազոր է համարվում նիստին յուրաքանչյուր անդամ պետությունից Ղեկավարների խորհրդի առնվազն մեկ անդամի կամ լիազորված ներկայացուցչի մասնակցության դեպքում։»:

6. 14-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «ցուցաբերում» բառից հետո լրացնել «Հանձնաժողովին՝» բառով:

7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 141 կետ.

«141. Ղեկավարների խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են առկա ձևաչափով։

Ղեկավարների խորհրդի անդամների առաջարկների հիման վրա բացառիկ դեպքերում նիստերը կարող են անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափով կամ խառը ձևաչափով։»։

8. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 161 կետ.

«161. Ղեկավարների խորհրդի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու կամ դրանից լրացուցիչ մշակում պահանջող հարցեր հանելու վերաբերյալ առաջարկներ (համապատասխան հիմնավորումներով)՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ։

Ղեկավարների խորհրդի այն անդամները, որոնք առաջարկել են Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ներառել լրացուցիչ հարցեր, ապահովում են Ղեկավարների խորհրդի ղեկավարին համապատասխան նյութերի (տեղեկանքների և արձանագրային որոշումների նախագծերի) ներկայացումը։»։

9. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում ամրագրվում են Ղեկավարների խորհրդի անդամների կամ նիստին մասնակցած՝ նրանց կողմից լիազորված անձանց դիրքորոշումները։

Արձանագրությունը ենթակա է համաձայնեցման Ղեկավարների խորհրդի անդամների կամ նիստին մասնակցած՝ նրանց լիազորված ներկայացուցիչների հետ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում, և ստորագրվում է Ղեկավարների խորհրդի ղեկավարի կողմից ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում։»։

10. 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ղեկավարների խորհրդի գործունեությանն անդամ պետությունների գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան