ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 453
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 453

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 10-ի «1995 թվականի Համաշխարհային բանկի վարկի հաշվին աղետի գոտու վերականգնման համար իրականացվող կապիտալ ներդրումների ծավալների հաստատման մասին» N 253 որոշման մեջ կատարել լրացումներ, համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

հուլիսի 6-ի N 453 որոշման

 

1995 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

NN

ը/կ

Անվանումը

Կապիտալ ներդրումը

(մլն դրամ)

Հզորությունների գործարկում

 չափի միավորը

ծավալը

1.

Բնակարանային շինարարություն

323,00*

քառ. մ

7995,28

2.

Կոմունալ շինարարություն

340,09*

-

-

Ծանոթագրություն: Կապիտալ ներդրումները հաշվարկված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 1995 թվականի մայիսի 3-ի դրությամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքով (407,86 դրամ) և ենթակա են ճշտման աճուրդի արդյունքներով: 

______________

* Նշված թվերը հետագայում ենթակա են ճշտման մրցույթների արդյունքներով:

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

հուլիսի 6-ի N 453 որոշման

1995 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

NN

ը/կ

Օբյեկտների անվանումը և շինարարական աշխատանքների տեսակը

Չափի միավորը

Քանակը

Օբյեկտների

շահագործման

հանձնման

ժամկետն ըստ եռամսյակների

Բնակարանային շինարարություն

1.

Գյումրի քաղաքի «Անի» միկրոշրջանի N 58 թաղամասի N 1.2-2Գ բնակելի շենքի շինարարության ավարտում

քառ. մ

ընդ. մակ.

929,3

IV.1995

2.

Գյումրի քաղաքի «Անի» միկրոշրջանի N 58 թաղամասի N 5.1-5Վ բնակելի շենքի շինարարության ավարտում

քառ. մ

ընդ. մակ.

881,5

IV.1995

3.

Գյումրի քաղաքի «Անի» միկրոշրջանի N 58 թաղամասի N 13.2-6 բնակելի շենքի շինարարության ավարտում

քառ. մ

ընդ. մակ.

689,9

IV.1995

4.

Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փող. N 2 բնակելի շենքի ամրացում

քառ. մ

ընդ. մակ.

955,8

IV.1995

5.

Վանաձորի Մյասնիկյան փող. N 1 բնակելի շենքի ամրացում

քառ. մ

ընդ. մակ.

2581

IV.1995

Կոմունալ շինարարություն

1.

Վանաձորի «Տարոն-4» միկրոշրջանի հեռախոսակայանի շենքի շինարարության ավարտում

հազ. համար

20

IV.1995

2.

Լեռնաջուր-Վանաձոր ջրատարի կառուցում

կմ

3,3

IV.1995

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան