ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 144-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.11.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«13» նոյեմբեր 2025 թ.

N 144-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1․ Հաստատել Արտաթոքային տուբերկուլոզով մինչև 18 տարեկան պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

13.11.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2025 թվականի նոյեմբեր

«13»-ի N 144-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A16.5

Տուբերկուլոզային պլևրիտ`առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման։ Թոքամզի (պլևրայի) տուբերկուլոզ, Տուբերկուլոզային` էմպիեմա,պլևրիտ` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն հաստատման) Բացառությամբ՝ տուբերկուլոզային պլևրիտի՝ առաջացած շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզի դեպքում (A16.7)

2)

 A17

Նյարդային համակարգի տուբերկուլոզ

3)

A17.0

Տուբերկուլոզային մենինգիտ (G01)։ Ուղեղի թաղանթների տուբերկուլոզ (գլխուղեղի, ողնուղեղի)։Տուբերկուլոզային լեպտոմենինգիտ

4)

A17.1

Մենինգեալ տուբերկուլոմա (G07)։ Ուղեղային թաղանթների տուբերկուլոմա

5)

A17.8

Նյարդային համակարգի այլ տեղակայումներով տուբերկուլոզ․ գլխուղեղի տուբերկուլոմա (G07) ողնուղեղի տուբերկուլոզ (G07), գլխուղեղի տուբերկուլոզային` թարախակույտ (աբսցես) (G07), մենինգոէնցեֆալիտ (G05.0), միելիտ (G05), պոլինևրոպաթիա (G63.0)

6)

A17.9

Նյարդային համակարգի տուբերկուլոզ` չճշտված

7)

A18.0

Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ․ Տուբերկուլոզ` կոնք-ազդրային հոդի (М01.1 ), ծնկան հոդի (М01.1 ), ողնաշարի (М49.0 ), Տուբերկուլոզային` հոդաբորբ (М01.1), մաստոիդիտ (H75.0 ), ոսկրի մեռուկ (նեկրոզ) (М90.0 ), օստեիտ (М90.0), օստեոմիելիտ (М90.0), սինովիտ (М68.0), տենոսինովիտ (М68.0)

8)

A18.1

Միզասեռական օրգանների տուբերկուլոզ․ Տուբերկուլոզ` միզապարկի (N33.0 ), արգանդի պարանոցի (N74.0), երիկամների (N29.1), արական սեռական օրգանների (N51), միզուկի (N29.1.-)

9)

A18.2

Ծայրամասային (պերի‎ֆերիկ) տուբերկուլոզային լիմֆադենոպաթիա, տուբերկուլոզային ադենիտ , բացառությամբ` ավշահանգույցների տուբերկուլոզի` ներկրծքայինի (A15.4, A16.3), միջընդերայինի և հետորովայնայինի (A18.3), տուբերկուլոզային տրախեոբրոնխային ադենոպաթիայի (գեղձախտության) (A15.4, A16.3)

10)

A18.3

Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) հանգույցների տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` հետանցքի և ուղիղ աղիքի (K93.0 ), աղիների (հաստ), (բարակ) (K93.0), հետորովայնամզային ավշահանգույցների. Տուբերկուլոզային` ասցիտ, էնտերիտ (K93.0), պերիտոնիտ (K67.3 )

11)

A18.4

Մաշկի, ենթամաշկային բջջանքի տուբերկուլոզ` էրիթեմա կարծրացած տուբերկուլոզային, Գայլախտ` խոցային, սովորական` ԱՀՃ, Կոպի (Н03.1*),սկրոֆուլոդերմա։ Բացառությամբ` կարմիր գայլախտի (L93.-), համակարգային կարմիր գայլախտի (M32.-)

12)

A18.5

Աչքի տուբերկուլոզ․ Տուբերկուլոզային` խորիոռետինիտ (Н32.0), էպիսկլերիտ (Н19.0), ինտերստիցիալ կերատիտ (Н19.2 ), իրիդոցիկլիտ (Н22.0 ), կերատոկոնյուկտիվիտ (ինտերստիցիալ), (ֆլիկտենուլոզ) (Н19.2), բացառությամբ` կոպի տուբերկուլոզային սովորական գայլախտի (A18.4)

 13)

A18.6

Ականջի տուբերկուլոզ` տուբերկուլոզային միջին ականջաբորբ (Н67.0), բացառությամբ` տուբերկուլոզային մաստոիդիտի (A18.0)

 14)

A18.7

Մակերիկամի տուբերկուլոզ՝ Ադդիսոնյան հիվանդություն` տուբերկուլոզային (E35.1 )

 15)

A18.8

Ճշտված այլ օրգանների տուբերկուլոզ ` էնդոկարդիտ (I39.8 ), միոկարդիտ (I41.0 ), կերակրափողի (K23.0 ), պերիկարդիտ (I32.0 ), վահանագեղձի (Е35.0 )։ Գլխուղեղի անոթների տուբերկուլոզային արտերիիտ (I68.1 )

16)

A19.0

Սուր կորեկանման տուբերկուլոզ` մեկ հաստատված տեղակայմամբ

17)

A19.1

Սուր կորեկանման տուբերկուլոզ ` բազմակի տեղակայմամբ

 18)

A19.2

Սուր կորեկանման տուբերկուլոզ ` չճշտված տեղակայմամբ

19)

A19.8

 Կորեկանման տուբերկուլոզի այլ ձևեր

20)

A19.9

 Կորեկանման տուբերկուլոզ ` չճշտված տեղակայմամբ

21)

 B90

Տուբերկուլոզի հետևանքներ*

22)

B90.0

Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

 23)

B90.1

Միզասեռական օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

24)

B90.2

Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

25)

B90.8

Այլ ճշտված օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ*

* Վերոնշյալ ենթակետերից որոշները կարող են չվերաբերել նոզոլոգիական խմբին

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․Ձև 1

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, վաղ մանկական հասակ, նախադպրոցական հասակ, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Իգական, արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

տուբերկուլոզային մենինգիտ և մենինգոէնցեֆալիտ, ողնուղեղի և միջտողային նյարդերի ախտահարում (ողնաշարի տուբերկուլոզի դեպքում), սառը թարախակույտեր, ողնաշարի ձևախախտ, հոդերի անկիլոզ, կպչուն պերիկարդիտ, ամիլոիդոզ, թոք-սրտային անբավարարություն:

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Արտաթոքային տուբերկուլոզի փուլերը

1. Արտաթոքային տուբերկուլոզ ակտիվ փուլում:

2. Արտաթոքային տուբերկուլոզ ակտիվության մարման փուլում:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական օգնությունը կազմակերպվում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային պայմաններում:

Դեղորայքի ընդունումն իրականացվում է ուղղակի վերահսկվող բուժման (ՈՒՎԲ) միջոցով: Կախված պացիենտի կլինիկական վիճակից, սոցիալական ցուցումներից և դեղորայքային բուժման ռեժիմից, բացի ավանդական ՈՒՎԲ-ից, օգտագործվում են մարդակենտրոն բուժման վերահսկման տարբերակները` տնային այցերով բուժում, ՈՒՎԲ, ընտանիքի անդամի աջակցությամբ ՈՒՎԲ:

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ֆթիզիատր, թոքաբան, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, թերապևտ, կրծքային վիրաբույժ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, մանկական վարակաբան,մանկական նյարդաբան, մանկական ներզատաբան, հոգեբույժ, ռեաբիլիտոլոգ

8)

Գանգատներ

Ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ախորժակի և մարմնի զանգվածի կորուստ, գիշերային քրտնարտադրություն:

Արտաթոքային տուբերկուլոզի դեպքում գանգատների բնույթը կախված է նաև տուբերկուլոզի տեղակայումից` հոդացավեր, ցավ ողնաշարի շրջանում, հոդերի այտուցվածություն, ցավ որովայնում, որն աստիճանաբար կենտրոնանում է աջ աճուկային շրջանում, անկայուն կղանք` փորկապություն և լուծ, միզարձակման խանգարում, արյունամիզություն, մաշկի ախտահարում, ավշահանգույցների մեծացում և ցավոտություն:

9)

Անամնեզ

Տուբերկուլոզին բնորոշ և 8-րդ կետում ներկայացված գանգատների հիման վրա վերհուշական տվյալները հավաքելուց բացի, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մանկական տուբերկուլոզի կլինիկական դրսևորումներում կարող են լինել այսպես կոչված տուբերկուլոզի «դիմակներ», որոնք պայմանավորված են առաջնային տուբերկուլոզի զարգացման ընթացքում առաջացող իմունաբանական, հարյուրահատուկ (պարասպեցիֆիկ) փոփոխություններով: «Դիմակներ»-ը կարող են դրսևորվել սիրտ-անոթային, ներզատական, նյարդային, ստամոքս-աղիքային համակարգերի և հոդերի ախտահարումների, կամ բրոնխային ասթմայի ձևով:

Համաճարակաբանական վերհուշի շրջանակներում կարևոր է «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ ինդեքս դեպքի հետ երեխայի կոնտակտի պարզաբանումը: Պետք է ճշտել ԲՑԺ պատվաստում ստացած լինելու հանգամանքը, չնայած այն չի բացառում երեխայի՝ տուբերկուլոզով հիվանդանալու հնարավորությունը:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դիմադրողականությունը նվազեցնող գործոնների վրա` շաքարախտ, ՄԻԱՎ վարակ, թերսնում, իմունճնշիչ դեղերի ընդունում (օրինակ` ստերոիդներ, մետոտրեքսատ):

10)

Զննության արդյունք/Ցուցում

Հնարավոր է հայտնաբերել մարմնի զանգվածի նվազում, գունատություն: Առաջնային տուբերկուլոզի ժամանակ զարգացող հարյուրահատուկ ավշային գեղձի բորբոքման դեպքում հայտնաբերվում են մի քանի խմբերի (հաճախ` պարանոցային, անութային և աճուկային) մեծացած ծայրամասային ավշահանգույցներ, որոնք անցավ են, ունեն փափուկ- առաձգական կազմություն և շարժուն են:

Արտաթոքային տուբերկուլոզի ժամանակ պացիենտի զննության տվյալների հայտնաբերումները կախված են տուբերկուլոզի տեղակայումից:

Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի դեպքում կարող են հայտնաբերվել մենինգիտի, տասներկու զույգ նյարդերի (III, VI, VII, IX - XII) ախտահարման նշաններ, հեմիպարեզներ, հեմիպլեգիաներ, բրադիկարդիա, զարկերակային ճնշման անկայունություն, վազոմոտոր փոփոխություններ և ակնահատակի փոփոխություններ (տեսողական նյարդի սկավառակի կանգի պատկեր, հանգուցավոր գոյացություններ):

Ոսկրային տուբերկուլոզի ժամանակ հայտնաբերվում է հոդերի ուրվագծի հարթեցում, հարհոդային հյուսվածքների այտուց, հոդերում շարժումների սահմանափակում, ցավոտություն շոշափման և առանցքային ծանրաբեռնվածության ժամանակ, ջերմաստիճանի տեղային բարձրացում, մկանների թերաճ և լարվածության նվազում, մեջքի մկանների ցավ և կարկամություն, ողերի փուշելունների ցավոտություն սեղմելիս, ողնաշարի ձևախախտ, միջտողային նյարդերի ախտահարման նշաններ, խուղակներ, «սառը թարախակույտեր», հոդերի շարժումների սահմանափակում, անկիլոզներ:

ԲՑԺ-օստիտներին բնորոշ է ստորին վերջույթների ոսկորների ախտահարումը, ավելի հազվադեպ ախտահարվում են բազուկոսկրը, կրծոսկրը և այլ ոսկորներ:

Ծայրամասային ավշահանգույցների տուբերկուլոզին բնորոշ է ավշահանգույցների մեծացումը մինչև 2-4 սմ` զուգակցված հարակից փափուկ հյուսվածքների բորբոքումով: Ախտահարված հանգույցների վրա մաշկը կարմրում է, առաջանում է ծփանքի ախտանիշ: Կարող են ձևավորվել խուղակներ` լոռանման և թարախային զանգվածի արտադրությամբ: Ձևավորվում են կոպիտ, ներքաշող սպիներ:

Ներորովայնային ավշահանգույցների տուբերկուլոզի ժամանակ կարող է հայտնաբերվել որովայնի առաջային պատի լարվածություն, վքնածություն և ցավ շոշափելիս պորտի և պորտից ձախ գտնվող հատվածում: Կարող են շոշափվել միջընդերային ավշահանգույցների կոնգլոմերատներ:

Տուբերկուլոզային պերիտոնիտին բնորոշ է վքնածությունը` որովայնում ցավի և դիսպեպսիկ խանգարումների ֆոնին: Էքսուդատի կուտակման ժամանակ որովայնը արտափքված է, իսկ կպումների առկայության դեպքում` ներքաշված և ասիմետրիկ: Որովայնի առաջային պատը շոշափելիս ցավոտ է և լարված, իսկ բախելիս կարող է հայտնաբերվել բթացման և հնչյունի կարճացման գոտիների հաջորդում, որոնց տեղակայումը փոխվում է` պայմանավորված մարմնի դիրքով:

Աղիների տուբերկուլոզի դեպքում որովայնի առաջային պատը շոշափման ժամանակ լարված չէ, կարող է շոշափվել սպաստիկ կծկված, ցավոտ զստաղին:

Մաշկի տուբերկուլոզին բնորոշ են տարբեր դրսևորումներ: Գայլախտային ձևը հաճախ հանդիպում է երեխաների շրջանում և արտահայտվում դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների մաշկի ախտահարումով, որն սկսվում է իրար մոտ դասավորված, 1-3 մմ չափերով, կարմիր (բալի գույնի՝ նարնջագույն երանգով) գայլախտային թմբիկների առաջացումով: Թմբիկները մեծանում և ձուլվում են` վերածվելով վահանակների, որոնց առարկայական ապակիով սեղմելիս առաջանում է խնձորի դոնդողի գույնի բիծ: Թմբիկները կարող են հետ զարգանալ` թողնելով մակերեսային սպի: Թմբիկները կարող են վերածվել ներսփռանքների` խոցոտվելով մինչև մաշկի խորը շերտերը, ենթամաշկը, մկանները և ոսկորները: Այս խոցերի տեղում ձևավորվում են կոպիտ սպիներ:

Սկրոֆուլոդերման հանդիպում է երեխաների և դեռահասների շրջանում և հիմնականում ախտահարում է պարանոցի, կրծոսկրի և անութափոսի մաշկը: Սկզբում ձևավորվում են ոչ ցավոտ հանգույցներ մաշկի հաստության մեջ: Մաշկի գույնը փոխվում է կապտակարմրավունի: Հանգույցները շաբաթների ընթացքում փափկում են և բացվում` թարախային խուղակների և խոցերի ձևավորմամբ: Սկրոֆուլոդերմայի լավացման տեղում մնում են կոպիտ, երբեմն կելոիդ սպիներ:

Երիկամների տուբերկուլոզի դեպքում երբեմն հնարավոր է շոշափել ցավոտ երիկամը, կամ հայտնաբերել Պաստերնացկու դրական ախտանիշը: Տուբերկուլոզային պտկիկաբորբի ժամանակ կարող է առաջանալ երիկամային խիթ` թարախի կամ արյան մակարդուկներով միզածորանի խցանման հետևանքով:

Աչքի ախտահարումները առաջնային տուբերկուլոզի ժամանակ կարող են ունենալ ալերգիկ, հարյուրահատուկ բնույթ և դրսևորվել կերատիտով, կոնյուկտիվիտով կամ կերատոկոնյուկտիվիտով: Ախտահարումը սկսվում է սուր` լուսավախությամբ և արցունքահոսությամբ: Հայտնաբերվում է շաղկապենու և եղջերաթաղանթի այտուց ու գերարյունություն, ձևավորվում են ֆլիկտենաներ` մանր, մոխրագույն, կիսաթափանցիկ հանգույցներ: Աչքի շերտերի արյունածին ախտահարումը սկզբում ընթանում է անախտանիշ, իսկ հետո դրսևորվում է ուվեիտով կամ խորիոռետինիտով: Առաջանում են պալարանման, սպիտակադեղնավուն, 0.5-2մմ տրամագծով օջախային գոյացություններ ցանցենու և անոթենու վրա:

11)

Հոսպիտալացման ցուցում

Մինչև 18 տարեկան ՏԲ պացիենտների «Թոքաբանության ազգաին կենտրոն» ՓԲԸ ուղեգրումն իրականացվում է հետևյալ դեպքերում.

1) վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային հաստատված ակտիվ տուբերկուլոզով պացիենտներ, ինչպես նաև տուբերկուլոզային մնացորդային փոփոխություններով վիրահատական միջամտությունների կարիք ունեցող պացիենտներ, բացառությամբ վերականգնողական բուժման,

2) պացիենտներ՝ արտաթոքային տուբերկուլոզի որևէ լաբորատոր կամ գործիքային

3) արտաթոքային հետազոտությամբ հիմնավոր կասկածի դեպքում` ախտորոշման ճշգրտման նպատակով, ինչպես նաև արտաթոքային կլինիկական ծանր ձևերով (մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի, ոսկրահոդային, միզասեռական օրգանների տուբերկուլոզ, պոլիսերոզիտներ և բազմօրգանային ախտահարումներ),տուբերկուլոզի ձևերի (ծայրամասային ավշային գեղձի բորբոքում, սերմնացրված տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ) բարդություններով պացիենտներ,

4) տուբերկուլոզի հիմնավոր կասկածի դեպքում պացիենտներ՝ որևէ գործիքային կամ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերված, զուգորդված հոգեկան առողջության խնդիրներով,

5) տուբերկուլոզային բուժում ստացող պացիենտներ՝ հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրաման),

6) Ազատազրկված անձանց մոտ ակտիվ տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628 –L հրամանի հավելված 2-ի։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննությունը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)

 

Ձև 2

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ֆթիզիատր

1

1

2)

Մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ

1

 1

3)

Մանկական նյարդաբան

0,2

0,2

4)

Մանկական սրտաբան

0,2

0,2

5)

Արյունաբան

0.2

0.2

6)

Մանկական վարակաբան

0.2

0.2

7)

Կրծքային վիրաբույժ

0.1

0.1

8)

Մանկական օրթոպեդ-վիրաբույժ

0.1

0.1

9)

Մանկական ընդհանուր վիրաբույժ

0.1

0.1

10)

Թոքաբան

0.1

0.1

11)

Մանկական ուռուցքաբան

0.03

0.03

12)

Մանկական ներզատաբան

0.05

0.05

13)

Նեֆրոլոգ

0.05

0.05

14)

Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան

0.01

0.01

15)

Հոգեբույժ

0.01

0.01

16)

Մաշկաբան

0.1

0.1

17)

Մանկական ռեանիմատոլոգ

0.02

0.02

18)

Ճառագայթային ախտորաշման մասնագետ / ռադիոլոգ,ՈՒՁՀ/

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` էրիթրոցիտների նստեցման արագության որոշմամբ

1.0

1.0

Արյան ձևավոր տարրերի քանակի (էրիթրոցիտներ, թրոմբոցիտներ, լեյկոցիտներ, նեյտրոֆիլներ), հեմոգլոբինի, ԷՆԱ-ի ցուցանիշների գնահատում

2)

Առկա չէ

Կրեատինին

1.0

1.0

Երիկամների ֆունկցիայի գնահատում

3)

Առկա չէ

Միզանյութ

1.0

1.0

Երիկամների ֆունկցիայի գնահատում

4)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ)

1.0

1.0

Լյարդի ֆունկցիայի գնահատում

5)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ)

1.0

1.0

Լյարդի ֆունկցիայի գնահատում

6)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով

1.0

1.0

Լյարդի ֆունկցիայի գնահատում

7)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի որոշում

1.0

1.0

Շաքարային դիաբետ, նախա-շաքարային դիաբետ, վերահսկում և կանխարգելում

8)

Առկա չէ

Գլիկոլիզացված հեմոգլոբին

0.1

0.1

Որոշել արյան գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում:

9)

Առկա չէ

Լիպազա

1.0

1.0

Ենթաստամոքսային գեղձի գործառույթի գնահատում

10)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուց

1.0

1.0

Սպիտակուցի մակարդակի գնահատում

11)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով

1.0

1.0

Նեֆրոպաթիայի, միզային վարակի բացառում

12)

Առկա չէ

Ալբումին

0.2

0.3

Սպիտամիզության, այտուցների պարագայում ստուգել ցուցանիշը, հակատուբերկուլոզային դեղերի նշանակման համար

13)

Առկա չէ

Հեպատիտ B (HBsAg) թեստ

1.0

1.0

Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում

14)

Առկա չէ

Հեպատիտ C հակամարմինների հայտնաբերման թեստ

1.0

1.0

Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում

15)

Առկա չէ

Հեպատիտ C պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդաբանությամբ

0.3

0.3

Հեպատիտ Ց-ի ախտորոշում

16)

Առկա չէ

ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ

1.0

1.0

ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում

17)

Առկա չէ

C- ռեակտիվ սպիտակուց

1.0

1.0

Բորբոքային ցուցանիշների գնահատում

18)

Առկա չէ

Ակտիվ մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

19)

Առկա չէ

Միջազգային նորմալաված գործակից (ՄՆԳ) (INR)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

20)

Առկա չէ

Պրոթրոմբինային ժամանակ (PT)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

21)

Առկա չէ

Թրոմբինային ժամանակ (TT)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

22)

Առկա չէ

Ակտիվ, պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակ (APTT)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

23)

Առկա չէ

Ֆիբրինոգեն (FG)

1.0

1.0

Արյան մակարդելիության գնահատում

24)

Առկա չէ

Արյան մեջ նատրիումի որոշում

0.2

0.3

Իոնային փոխանակության գնահատում

25)

Առկա չէ

Արյան մեջ կալիումի որոշում

0.2

0.3

Իոնային փոխանակության գնահատում

26)

Առկա չէ

Արյան մեջ մագնեզիումի որոշում

0.2

0.3

Իոնային փոխանակության գնահատում

27)

Առկա չէ

Արյան մեջ իոնիզացված կալցիումի որոշում

0.2

0.3

Իոնային փոխանակության գնահատում

28)

Առկա չէ

Թիրեոտրոպ հորմոնի որոշում

0.5

0.5

Հիպոթիրեոզի հայտնաբերման համար,

QT միջակայքի երկարացման դեպքում, որոշ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունը և վահանաձև գեղձի ուղեկցող անբավարարությունը գնահատելու համար:

29)

Առկա չէ

Լակտատդեհիդրոգենազ

0.4

0.4

Նյութափոխանակության գնահատում

30)

Առկա չէ

Արյան խումբ

1.0

1.0

Արյան համատեղելիության որոշում

31)

Առկա չէ

Ռեզուս գործոն

1.0

1.0

Արյան համատեղելիության որոշում

32)

Առկա չէ

Գամմա ինտերֆերոնի արտազատման թեստ

0.5

0.5

Տուբերկուլոզով վարակվածության գնահատում

33)

Առկա չէ

Մաշկային տուբերկուլինային փորձ (Մանթուի փորձ)

1.0

1.0

ՏԲ-վարակվածության ախտորոշում

34)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի մանրէաբանական հետազոտություն՝ տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն):

Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով:

0.2

0.3

Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում

35)

Առկա չէ

Ծայրամասային ավշահանգույցների նմուշաքաղի մանրէաբանական հետազոտություն տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ Ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն):

Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով:

0.3

0.4

Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում

36)

Առկա չէ

Այլ կենսաբանական նմուշների (թոքամզային հեղուկ, մաշկի քերուկ, մեզի նստվածք, դաշտանային արյուն, արտադրություն մաշկային խուղակից, կղանք) մանրէաբանական հետազոտություն՝ տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ- XDR-քարտրիջով հետազոտություն):

Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով:

0.3

0.3

Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում

37)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի բջջաբանական հետազոտություն

0.2

0.2

Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում

38)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական հետազոտություն

0.2

0.2

Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում

39)

Առկա չէ

Ադենոզին դեզամինազայի թեստ

0.2

0.2

Տուբերկուլոզային թոքամզաբորբի, ասցիտի, պերիկարդիտի տարբերակում

40)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1.0

1.0

Որովայնի խոռոչի օրգանների ախտահարման գնահատում

41)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց կոնտրաստավորման կամ կոնտրաստավորմամբ

0.8

0.8

Որովայնի խոռոչի օրգանների ախտահարման գնահատում

42)

Առկա չէ

Բազմաօրգան համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց կոնտրաստավորման կամ կոնտրաստավորմամբ

0.5

0.5

Պարենքիմատոզ օրգանների ախտահարման բացառման կամ հաստատման նպատակով

43)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1.0

1.0

Սրտի ռիթմի գնահատում

44)

Առկա չէ

Էխոսրտագրություն (ԷԽՍԳ)

0,3

0,3

Սրտի ախտահարման գնահատում

45)

Առկա չէ

Ծայրամասային ավշահանգույցների և այլ ախտահարված հյուսվածքների նմուշաքաղ

0,2

0.2

Ախտորոշման հաստատման նպատակով

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ

Դեղի հապավում

Անվանում

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականու-թյուն

Միջին օրական չափաքանակ (ըստ քաշի)

Բուժման կուրսի միջին ժամանակա

հատված (ամիս)

Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում

Հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի ` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան)

1. 

HRZE

75/150/400/275

Իզոնիազիդ 75մգ,

Ռիֆամպիցին 150մգ,

Պիրազինամիդ 400մգ,

Էթամբուտոլ 275մգ

Դեղահատ

(կոմբի-նացված)

0,8

1-5

2

6-7

2. 

HRZ 50/75/150

Իզոնիազիդ 50մգ

Ռիֆամպիցին 75մգ

Պիրազինամիդ 150մգ

Դեղահատ

 (կոմբի-նացված)

0,8

1-5

2

6-7

3. 

HR 75/150

Իզոնիազիդ 75մգ

Ռիֆամպիցին 150մգ

Դեղահատ

 (կոմբի-նացված)

0,8

1-5

4

6-7

 4.

HR 50/75

Իզոնիազիդ 50մգ

Ռիֆամպիցին 75մգ

Դեղահատ

 (կոմբի-նացված)

0,8

1-5

4

6

5.

R

Ռիֆամպիցին 150 մգ

Դեղահատ

0,2

1-4

6-18

6-7

6.

Z

Պիրազինամիդ 400մգ

Դեղահատ

0,2

1-4

6-18

6-7

7. 

E 400

Էթամբուտոլ 400 մգ

Դեղահատ

0,2

1-4

6-18

6-7

8. 

E 100

Էթամբուտոլ 100 մգ

Դեղահատ

0,6

1-4

6-18

6-7

9. 

H 100

Իզոնիազիդ 100 մգ

Դեղահատ

0,3

1-3

6

6-7

10. 

H 300

Իզոնիազիդ 300 մգ

Դեղահատ

0,6

1-2

6

6-7

11.

P

Ռիֆապենտին 150 մգ

Դեղահատ

0,6

8

6

7

12. 

Amk

Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 500մգ/2մլ

Սրվակ

0,1

1-2

3-6

6

13. 

Amx/Clv

Ամօքսիցիլին 500մգ+Կլավուլանաթթու 125մգ

Դեղահատ

0,1

 2

18-20

6-7

14. 

Bdq

Բեդաքվիլին 100 մգ

Դեղահատ

0,2

1-4

6-20

6-7

15. 

Dlm

Դելամանիդ 50 մգ

Դեղահատ

0,2

1-4

9-20

7

16. 

Imp/Cst

Իմիպենեմ 500մգ+ցիլաս

տատին 500 մգ

 փոշի ներարկման լուծույթի համար

Սրվակ

0,1

4

18-20

6-7

17. 

Lfx

Լևոֆլօքսացին 250 մգ

Դեղահատ

0,2

1-4

6-20

6-7

18. 

Lzd

Լինեզոլիդ 600 մգ

Դեղահատ

0,2

1

6-20

6-7

19. 

Cfz

Կլոֆազիմին 100 մգ

Դեղապատիճ

0,2

1

9-20

6-7 օր

20. 

Mfx

Մօքսիֆլօքսացին 400 մգ

Դեղահատ

0,2

1

6-20

6-7

21. 

Pto

Պրոթիոնամիդ 250 մգ

Դեղահատ

0,2

1-3

6-20

6

22. 

Cs

Ցիկլոսերին 250 մգ

Դեղահատ

0,1

1-3

9-20

6-7

23. 

Pa

Պրետոմանիդ 200 մգ

Դեղահատ

0,2

1

6

7

Ախտածնական, ախտանշանային և ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր

1.

Պիրիդօքսին 50մգ

Դեղահատ

1,0

3

6-18

6-7

2.

Նատրիումի քլորիդ 0.9%,100մլ

Փաթեթ

0,9

4-6

0-1

7

3.

Ֆլյուկոնազոլ 50մգ

Դեղապատիճ

0,2

3

0-1

7

4.

Կետոպրոֆեն լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 100մգ/2մլ

Սրվակ

0,4

2

0-1

7

5.

Ֆոսֆոլիպիդ լուծույթ ն/ե ներարկման 50ՄԳ/1

Սրվակ

0,5

2

0-1

7

6.

Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ

Դեղապատիճ

0,4

6

0-2

7

7.

Օմեպրազոլ 20մգ

Դեղապատիճ

0,3

2

0-6

7

8.

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ

Սրվակ

0,6

3-4

0-1

7

9.

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 500մլ

Փաթեթ

0,5

3

0-1

7

10.

Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ

Սրվակ

0,6

3-4

0-1

7

11.

Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ

Փաթեթ

0,5

2-4

0-1

7

12.

Պրեդնիզոլոն 500 մգ

Դեղահատ

0,8

 

0-2

7

13.

Էտամզիլատ լուծույթ ներարկման 250մգ/2մլ;

Սրվակ

0,2

3-4

0-1

7

14.

Իոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium infantis, Enterococcus faecium)

Դեղապատիճ

0,4

6

0-1

7

15.

Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) 2մգ

Դեղապատիճ

0,4

6-8

0-1

7

16.

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ

Սրվակ

0,8

2

0-1

7

17.

Ամօքսիկլավ 1000

Դեղահատ

0,8

2

0-1

7

18.

Ացետիլցիստեին դեղափոշի ներքին ընդունման լուծույթի 200մգ;

փաթեթիկներ

1,0

3

0-1

7

19.

Սալբուտամոլ (սալբուտամոլ սուլֆատ) դեղաչափավորված 100մկգ/դեղաչափ

ցողացիր շնչառման

0,2

3-4

0-1

7

20.

Ֆուրոսեմիդ 40մգ

Դեղահատ

0,2

2-4

0-1

7

21.

Իբուպրոֆեն 400

Դեղահատ

0,5

3-4

0-1

7

22.

Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/1մլ

Սրվակ

0,5

2

0-1

7

23.

Քլորոպիրամին 25 մգ

Դեղահատ

0,5

3-4

0-2

7

24.

Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ

Սրվակ

0,6

2-3

0-1

7

25.

Գաբապենտին 300

Դեղապատիճ

0,1

1-3

0-1

7

26.

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 500մլ

Փաթեթ

0,5

3

0-2

7

27.

Դեքստրոզա լուծույթ ինֆուզիայի համար 40%

Սրվակ

0,5

3-4

0-1

7

28.

Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ

Սրվակ

0,8

3-4

0-2

6-7

 

*) Բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի ` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

3) Ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման:

9․ Հակատուբերկուլոզային բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 5–ում․

 

Ձև 5

 

 Հ/Հ

Բուժման ռեժիմ

Նշանակման ցուցում

Բուժման տևողություն

(ամիս)

Մեկնաբանություններ

1

2(HRZE)/4(HR)

Դեղազգայուն տուբերկուլոզ

6

Այն երեխաներն ու դեռահասները, ում հիվանդությունը չի համապատասխանում ՏԲ-ի ոչ ծանր ձևերի չափանիշներին, պետք է բուժվեն ստանդարտ 6-ամսյա ռեժիմով (2HRZE/4HR) կամ արտաթոքային ՏԲ-ի ծանր ձևերի համար առաջարկվող բուժման սխեմաներին համաձայն:

2

2(HRZE)/2(HR)

Դեղազգայուն տուբերկուլոզ

4

Ռեժիմը նախատեսված է 3 ամսականից մինչև 16 տարեկան երեխաների և դեռահասների համար՝ տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում: Սահմանափակ ախտահարումներ են համարվում առանց բարդությունների ընթացող արտաթոքային տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը` ծայրամասային տուբերկուլոզային ավշագեղձաբորբ, տուբերկուլոզային թոքամզաբորբ:

3

2 (HRZE)/10 (HR)

Դեղազգայուն տուբերկուլոզի ծանր կլինիկական ձևեր

12

Ռեժիմը նշանակվում է տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի դեպքում:

4

HRELfx

Կայունություն, կամ անտանելիություն Z-ի նկատմամբ

6-12

Նշանակվում է բոլոր ա/թ տուբերկուլոզի դեպքերում,բացառությամբ տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի դեպքում:

5

HRZLfx

Կայունություն, կամ անտանելիություն E-ի նկատմամբ

6-12

Նշանակվում է բոլոր ա/թ տուբերկուլոզի դեպքերում,բացառությամբ տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի դեպքում

6

RZE

Կայունություն կամ անտանելիություն H-ի նկատմամբ

6

Ռեժիմը նշանակվում է տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում: Սահմանափակ ախտահարումներ են համարվում առանց բարդությունների ընթացող արտաթոքային տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը` ծայրամասային տուբերկուլոզային ավշագեղձաբորբ, տուբերկուլոզային թոքամզաբորբ:

7

R Z E Lfx

Կայունություն կամ անտանելիություն H-ի նկատմամբ

6-12

Նշանակվում է բոլոր ա/թ տուբերկուլոզի դեպքերում,բացառությամբ տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի

8

R Lfx Cs Lzd

Կայունություն կամ անտանելիություն HEZ-ի նկատմամբ

12-18

Ռեժիմները կարող են նշանակվել նաև H-ի նկատմամբ մոնո-կայունության դեպքում՝ տարածված ախտահարումների և հավանական անբարեհաջող ելքի պարագայում:

9

R Lfx Cs Lzd Cfz

10

Bdq Lfx Lzd Cfz (Cs)

Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում

18-20

Անհատական բուժման ռեժիմ է, որի բաղադրիչները կարող են փոխարինվել լրացուցիչ դեղերով` Dlm, E, Z, PAS, Pto:

E և Z-ը կարելի է օգտագործել երեխայի կամ ինդեքս-դեպքի կենսանմուշից անջատված տուբերկուլոզի միկոբակտերիաների զգայունության առկայության պարագայում:

PAS և Pto-ը կիրառվում են միայն մյուս դեղերի օգտագործման անհնարինության պարագայում:

Pto-ը կարելի է օգտագործել միայն երեխայի կամ ինդեքս-դեպքի կենսանմուշից անջատված տուբերկուլոզի միկոբակտերիաներում inhA մուտացիայի բացակայության պարագայում:

11

Bdq Pa Lzd Mfx

Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում

6

BPaLM ռեժիմը կիրառելի է 14 և բարձր տարիքի դեռահասների շրջանում: Ռեժիմի կիրառման կարգավորումները սահմանված են առանձին ուղեցույցով (2): BPaLM-ը առաջին ընտրության կարճաժամկետ ռեժիմ է ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման համար։ Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։

12

Bdq Lfx Lzd Cfz Cs

Bdq Lfx Lzd Cfz Dlm

Կայունություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում

9

Ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման կարճաժամկետ, փոփոխված ռեժիմները (ԲԿՓՌ) կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում 2020թ․-ից և բնութագրվում են բարձր արդյունավետությամբ և անվտանգության նպաստավոր բնույթով, ինչը հաստատվել է օպերացիոն հետազոտության արդյունքներով։

Ռեժիմները կիրառելի չեն կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, միլիար (կորեկանման) և գեներալիզացված տուբերկուլոզի դեպքում։

13

Bdq Lzd Dlm (Lfx) (Cfz)

Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման կամ կայունության պարագայում

6

Ռեժիմը կարող է ընդլայնել 6-ամսյա բուժուման գործածումը պացիենտների այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են երեխաները, դեռահասները և հղի ու կրծքով կերակրող կանայք, ովքեր չեն կարող օգտվել ներկայումս առաջարկվող BPaLM և BpaL բուժման սխեմաներից (պրետոմանիդի համար անվտանգության և դոզավորման տվյալների բացակայության պատճառով): Ռեժիմը կարող է օգտագործվել նաև առանց ֆտորքինոլոնի (Bdq Lzd Cfz Dlm), կամ առանց կլոֆազիմինի (Bdq Lfx Lzd Dlm)՝ վերոնշյալ դեղերի նկատմամբ կայունության առկայության պարագայում: Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։

14

Bdq Lzd Mfx Z

 Bdq Lzd Lfx Cfz Z

Bdq Lzd Lfx Dlm Z

Կայունություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում

9

Ռեժիմները նախընտրելի է կիրառել այն պացիենտների համար, ովքեր նախկինում չեն ստացել բեդաքվիլին, դելամանիդ և լինեզոլիդ (սահմանված որպես >1 ամսվա օգտագործում), իսկ հակառակ պարագայում, երբ առկա է զգայունության փորձի հուսալի արդյունքներ վերոնշյալ դեղերի նկատմամբ։ Ռեժիմները կիրառելի չեն կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։ Bdq-Lzd-Mfx-Z-ի կիրառումը նախընտրելի է Bdq-Lzd-Lfx-Cfz-Z-ից, իսկ Bdq-Lzd-Lfx-Cfz-Z-ի կիրառումը՝ Bdq-Lzd-Lfx-Dlm-Z-ից:

15

Lfx Lzd Cfz Dlm Cs (Am)

Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ

18-20

Ռեժիմը օգտագործվում է ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզային մենինգիտի բուժման համար:

16

Bdq Pa Lzd

Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի և ֆտորքինոլոնների նկատմամբ

6

BPaL ռեժիմը կիրառելի է 14 և բարձր տարիքի դեռահասների շրջանում: Բուժման տևողությունը կարող է երկարացվել մինչև 9 ամիս, եթե պացիենտի խորխի ցանքսը մնում է դրական բուժման 4-6 ամիսների ընթացքում: Ռեժիմի կիրառման կարգավորումները սահմանված են առանձին ուղեցույցով (2):

Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում։

17

Bdq Lzd Cfz Cs Dlm

Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի և ֆտորքինոլոնների նկատմամբ

18-20

Նախա-ծայրահեղ դեղակայունությամբ տուբերկուլոզի բուժման անհատական ռեժիմ է:

 

Բոլոր ռեժիմները

_

_

Դեղազգայունության թեստերի արդյունքների բացակայության դեպքում, բուժման ռեժիմը որոշելիս, կարելի է հիմք ընդունել ինդեքս-դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

10․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 6–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 6

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պլևրալ խոռոչի պունկցիա

0.1

0.1

2)

Գոտկային (լյումբալ) պունկցիա

0.1

 0.1

3)

Որովայնի խոռոչի պունկցիա

0.1

 0.1

4)

Ծայրամասային ավշահանգույցի նմուշառում, հեռացում կամ ասեղային ասպիրացիա

0.2

0.2

5)

Մաշկի հյուսվածքներից նմուշառում (քերուկ, բիոպտատ)

0.1

 0.1

10․ Սույն հավելվածի Ձև 6–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

1. Եղիազարյան Լ., Նիկոլայան Լ. Դեղազգայուն տուբերկուլոզով պացիենտների բուժման կլինիկական ուղեցույց/ ՀՀ ԱՆ 22 . 04.2024 թիվ 2275-Լ:

2. Բազմադեղակայուն և ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման գործընթացում նորագույն կարճաժամկետ ռեժիմների կիրառման կլինիկական ուղեցույց/ ՀՀ ԱՆ 26․12․2023թ. թիվ 6287-Լ 2023թ.:

3. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19․08․2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:

4. ВОЗ практический справочник (модуль 5). Ведение туберкулеза у детей и подростков, 2022.

ԱՀԿ գործնական ուղեցույց (մոդուլ 5)․ Տուբերկուլյոզի վարման childrenերի և դեռահասների մոտ, 2022։

5. Перельман М., Корякин В., Богодельникова И. Фтизиатрия, 2004.

Պերելման Մ., Կորյակին Վ., Բոգոդելնիկովա Ի․ Ֆտիզիատրիա, 2004։

6. Atshemyan H. Khachatryan N. et al. The safety of modified, all-oral shorter tuberculosis regimens in Armenia. Int J Risk Saf Med.2024;35(3):287-295.

Ացեմյան Հ․, Խաչատրյան Ն․ և համահեղինակներ։ Մոդիֆիկացված, ամբողջությամբ բանավոր կարճատև տուբերկուլյոզի բուժման սխեմաների անվտանգությունը Հայաստանում։ Int J Risk Saf Med. 2024; 35(3):287-295։

7. Korotych O. Achar J. et al. Effectiveness and safety of modified fully oral nine-month treatment regimens for rifampicin-resistant tuberculosis: prospective cohort study. Lancet Infect Dis 2024 Jun 13; S1473-3099(24)00228-7. doi: 10.1016/S1473-3099(24)00228-7./ Կորոտիչ Օ. Աչար Ջ. և այլք։ Ռիֆամպիցին-ռեզիստենտ տուբերկուլյոզի դեպքում ինը ամսվա լիովին բանավոր բուժման ռեժիմների մոդիֆիկացված արդյունավետությունն ու անվտանգությունը. հեռանկարային կոհորտային ուսումնասիրություն։

8. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 4: treatment - drug-resistant tuberculosis treatment, 2022 update.

ԱՀԿ համախմբված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 4․ բուժում – դեղակայուն տուբերկուլյոզի բուժում,2022թ․թարմացում։

Կորոտիչ Օ․, Աչար Ջ․ և համահեղինակներ։ Ռիֆամպիցինին կայուն տուբերկուլյոզի դեպքում մոդիֆիկացված, ամբողջությամբ բանավոր իննամսյա բուժման սխեմաների արդյունավետությունն ու անվտանգությունը․ կանխատեսիչ կոհորտային հետազոտություն։ Lancet Infect Dis 2024 հունիսի 13; S1473-3099(24)00228-7. doi: 10.1016/S1473-3099(24)00228-7։

9. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 4: treatment and care, 2025 update.

ԱՀԿ համախմբված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 4․ բուժում և խնամք, 2025 թ․ թարմացում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան