ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1995/96 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 390
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.1995

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 1995 թ. N 390
Քաղ. Երևան

 

1995/96 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1995/96 թվականի ձմռանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ձմեռ 1995/96» ծրագիրը և բնակելի շենքերի կենտրոնացված ջեռուցման սակագների հաշվարկման ու վճարման կարգը (կցվում են)։

2. Գաղտնի։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Ձմեռ 1995/96» ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ` այն 1996 թվականի հանրապետական բյուջեի նախագծում հաշվի առնելու նպատակով։

4. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, հիմնարկներին ու ձեռնարկություններին՝ մեկշաբաթյա ժամկետում քննության առնել ըստ բնակավայրերի և բնագավառների ձմռան նախապատրաստական աշխատանքների հարցը, մշակել և իրականացնել միջոցառումներ սեփական միջոցներով վառելանյութի հայթայթման ու պահեստավորման, էլեկտրական ու ջերմային, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նորոգման, ձմռան պայմաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ, հատուկ ուշադրություն դարձնելով գազի, էլեկտրաէներգիայի և ջերմային էներգիայի խնայողությանը, նյութական և ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ «Ձմեռ 1995/96» ծրագրի իրականացման համար մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ վառելիքի ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ, ճշտելով մարդասիրական օգնության և տարբեր հիմնադրամների ներգրավումը ծրագրի իրականացման գործընթացում:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում որոշել կենտրոնացված ջեռուցման դիմաց զեղչով վճարող բնակչության սոցիալապես անպաշտպան հնարավոր կատեգորիաները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված զեղչով վճարման արտոնություններից օգտվող կատեգորիաների։

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման, պատգամավորների Երքաղխորհրդի և տեղական մյուս խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ մինչև 1995 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ջեռուցման դիմաց զեղչով վճարելու արտոնություն ունեցող և սույն որոշման 6-րդ կետով սահմանվող ընտանիքների թվաքանակները՝ ըստ «Ձմեռ 1995/96» ծրագրով նախատեսված ջեռուցվող բնակելի շենքերի:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ն ամփոփել ներկայացված նյութերը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություն «Ձմեռ 1995/96» ծրագրի համաձայն բնակչության առավել անապահով խավերին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը՝

ա) սահմանել կենտրոնացված ջեռուցման սակագները՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, հաշվի առնելով մարդասիրական օգնության գծով ստացվող մազութը.

բ) հաստատել կենտրոնացված ջեռուցումից օգտվելու պայմանագրի օրինակելի ձևը՝ hամաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ։

9. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը՝ մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը գնահատել գործող ջեռուցման համակարգերի արդյունավետության աստիճանը, այդ թվում՝ ըստ առանձին օղակների (ջերմաղբյուր-ջերմացանց-սպառող), մշակել ջերմամատակարարման վիճակի բարելավման կոնկրետ միջոցառումների ծրագիր՝ ջերմային էներգիայի կորուստների նվազեցման նպատակով։

10. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Երևան քաղաքի կենտրոնի կենտրոնացված ջերմամատակարարման տեխնիկական հնարավորությունների մասին։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսության օպերատիվ կառավարման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, ամփոփելով ներկայացված նյութերը, մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնել առաջարկություններ սույն որոշմամբ հաստատված ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ և ճշտումներ կատարելու վերաբերյալ։

12. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի միջպետական պայմանագրերով վառելիքի լրիվ ներմուծումը հանրապետություն՝ սպառող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերով։

13. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝

ա) սահմանված կարգով ապահովել էներգետիկ ու կենսաապահովման օբյեկտների պահպանությունը.

բ) մշակել և իրականացնել հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ միջոցառումներ։

14. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ մինչև 1995 թ. նոյեմբերի 1-ը անտառատնտեսություններում իրականացվող սանիտարական ծառահատումների շնորհիվ մթերել 87,0 հազ. խ. մ վառելափայտ։

15. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ միջոցներ ձեռնարկել կենսաապահովման օբյեկտներից անօրինական լարանցումները կանխելու համար՝ խախտողների նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցները։

16. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ ստեղծել «Ձմեռ 1995/96» ծրագրի կատարման համար պատասխանատու աշխատանքային խմբեր՝ գերատեսչության ղեկավարի գլխավորությամբ, հաստատել միջոցառումների ծրագիր և աշխատանքների կատարման ընթացքի մասին ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։

17. 1995/96 թվականի ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների և ձեռնարկությունների վրա։

18. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա։

19. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը՝ զանգվածային լրատվական միջոցներով մեկնաբանել «Ձմեռ 1995/96» ծրագիրը, պարբերաբար լուսաբանել կատարման ընթացքը և վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողաբար օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀաՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թ.

հՈՒՆԻՍի 29-ի N 390 որոշմամբ

 

«ՁՄԵՌ 1995/96» ԾՐԱԳԻՐ

 

«Ձմեռ 1995/96» ծրագրի նախագծի հիմնական նպատակն է՝

ՀՀ պետական անվտանգության և պաշտպանունակության ամրապնդումը.

հնարավորության սահմաններում ՀՀ տնտեսության առավելագույն գործունեության ապահովման համար համալիր միջոցառումների իրականացումը.

ՀՀ բնակարանային-կոմունալ տնտեսության ջրամատակարարման, ջերմամատակարարման և նվազագույն էլեկտրամատակարարման ապահովումը էներգահամակարգի աշխատանքի ցանկացած ռեժիմի պայմաններում։

Հիմնական նպատակների իրականացման առաջնահերթ խնդիրներն են՝

ձմռան պայմաններում հանրապետության վառելիքաէներգետիկ համակարգի և կենսաապահովման օբյեկտների անխափան գործունեությունն ապահովող նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

հնարավորության սահմաններում անհրաժեշտ վառելիքաէներգետիկ ռեսուրսների ձեռքբերումը և կուտակումը հանրապետությունում.

սեփական էներգառեսուրսների (ածուխ, վառելափայտ) առավելագույն ընդգրկումը։

 

«Ձմեռ 1994/95» ծրագրի կատարման մասին

 

1994 թվականին հանրապետության վառելիքաէներգետիկ համալիրը, ինչպես և նախորդ տարում գտնվում էր ծանր պայմաններում։

1994 թվականի վառելիքի փաստացի ներկրումը կազմել էր`

բնական գազ - 0.892 մլրդ խոր. մ,

մազութ - 178.7 հազ. տ,

բենզին - 68.4 հազ. տ, որից 26.6 հազ. տ ոչ պետական սեկտորի կողմից,

դիզելային վառելիք - 106.2 հազ. տ, որից 17.8 հազ. տ ոչ պետական սեկտորի կողմից,

նավթ - 53 հազ. տ, որից 0.12 հազ. տ ոչ պետական սեկտորի կողմից,

ածուխ - 32.4 հազ. տ, որից 7.4 հազ. տ ոչ պետական սեկտորի կողմից։

«Ձմեռ 1994/95» ծրագրով նախատեսված ջերմային և հիդրոէլեկտրակայանների նորոգման աշխատանքները կատարվեցին լիովին, Աբովյանի ստորգետնյա պահեստարաններում գազի կուտակումը կազմել էր 51.5 մլն խոր. մ, Որոտանի կասկադի ՀԷԿ-երի ջրամբարների հորիզոնները համապատասխանում էին նախատեսվածին։ Նախորդ ձմռան ընթացքում կատարվել էր`

10 հազ. մ 6 - 10 կվ, 8 հազ. մ 0.4 կվ կաբելային գծերի և

273 հատ 6 - 10 կվ տրանսֆորմատորների վերանորոգում։

«Ձմեռ 1994/95» ծրագրի կատարման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն էր տրամադրվել 120 հազ. լիտր բենզին, 10.45 հազ. տ դիզելային վառելիք, 500 տ մազութ։

Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի կողմից կատարվել էր 158.0 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ, որոնք հնարավորություն տվեցին ավարտել 8 կաթսայատների, 68 կենտրոնական ջերմային հանգույցների և 1610 գծ. մ երկարությամբ մայրուղային և ներթաղամասային ջերմային ցանցերի նորոգման աշխատանքները։ 69 կենտրոնական ջերմային հանգույցներ ապահովվեցին անկախ էլեկտրասնուցմամբ։

Կենտրոնացված ջեռուցման համար ծախսվել էր 35.8 մլն խոր. մ գազ, 2.9 հազ. տ մազութ և 68.2 հազ. գկալ ջերմային էներգիա։

Արդյունքում, կենտրոնացված ջեռուցումով ապահովվել են 1878 բնակելի շենքեր, 12 դպրոց, 2 նախադպրոցական հիմնարկ, 8 առողջապահության օբյեկտ և 7 այլ օբյեկտներ:

«Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի համակարգում կատարվել էր 76.6 մլն դրամի նորոգման աշխատանք։ Նորոգվել են 58 կաթսայատուն, 50 ջերմային հանգույց, 2.6 կմ ջերմացանց, 16 օբյեկտ ապահովվել էր անկախ էլեկտրասնուցմամբ։

Ջերմամատակարարման ընթացքում ծախսվել էր 7.6 մլն խոր. մ գազ, 20 .2 հազ. տ մազութ և 148.2 հազ. գկալ ջերմային էներգիա։

Կենտրոնացված ջեռուցում էր իրականացվել 21 բնակավայրերում: Ջեռուցման սեզոնի ընթացքում ջեռուցում ստացած օբյեկտների առավելագույն քանակությունը կազմել էր՝ 1900 բնակելի տուն, 35 դպրոց, 30 նախադպրոցական հիմնարկ, 30 առողջապահության օբյեկտ և 120 այլ օբյեկտներ։

1994/95 թ. ձմռան ընթացքում կենտրոնացված ջեռուցման համար օգտագործված վառելիքի և գնովի ջերմային էներգիայի ընդհանուր ծախսը պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի համակարգերում կազմել է՝

մազութ - 23.1 հազ. տ

բնական գազ - 43.4 մլն խմ

ջերմային էներգիա - 216.4 հազ. գկալ

բացի դրանից`

ա) մարդասիրական օգնության գծով ստացված 31.5 հազ. տ նավթը բաշխվել է բնակչության անապահով խավերին և դպրոցներին.

բ) հատվել և իրացվել է 103 հազ. խոր. մ վառելափայտ.

գ) հանրապետությունում արդյունահանվել, ներկրվել և իրացվել է 35.1 հազ. տ քարածուխ։

 

1995/96 թվականի ձմռանը նախապատրաստվելու ժամանակաշրջանում վառելիքաէներգետիկ համալիրի գլխավոր խնդիրները

 

1. Հանրապետության բոլոր էլեկտրակայանների պատրաստականության բարձրացում, վերականգնման և վերանորոգման աշխատանքների ժամանակին կատարում (աղյուսակ 1):

2. Վառելիքի անհրաժեշտ պաշարների ստեղծում (առաջին հերթին ձմռան նախաշեմին Աբովյանի ստորգետնյա պահեստավորման կայանում 65 մլն խոր. մ գազի կուտակում (աղյուսակ 2) և 100 հազ. տ հնոցային մազութի պաշարի ստեղծում՝ էներգետիկ կարիքների համար։

3. Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարներում ՀԷԿ-երի աշխատանքն ապահովող քանակությամբ ջրի կուտակում (աղյուսակ 3)։

4. Տեղական վառելիքաէներգետիկ ռեսուրսների մաքսիմալ օգտագործում։

5. Լրացուցիչ քանակությամբ վառելիքի ձեռքբերում, այդ թվում նաև այլընտրանքային ուղիների միջոցով՝ մարդասիրական օգնության և տարբեր հիմնադրամների ֆինանսական միջոցների հաշվին։ Այս հարցով զբաղվող ձեռներեցների խրախուսում։

6. Հանրապետության բնակավայրերի ծրագրված ջերմամատակարարման կազմակերպում։

7. Էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացում, էլեկտրական և ջերմային ցանցերում կորուստների նվազեցում։

8. Երէլեկտրացանցի հիմնական արտադրական միջոցների վերանորոգման կազմակերպում, նոր ցանցերի կառուցում։

9. Անօրինական լարանցումների դեմ պայքարի ուժեղացում։

 

Առողջապահության համակարգում 1995/96 թվականի ձմռան նախապատրաստման աշխատանքների մասին

 

1995/96 թվականի ձմռան ժամանակաշրջանում առողջապահության համակարգում նախատեսվում է 2 կանխարգելիչ բուժհիմնարկների անկախ էլեկտրասնուցում։

ՀՀ առողջապահության նախարարության ենթակա կարևորագույն բուժհիմնարկներից 1995/96 թվականին կենտրոնացված ջեռուցումով կապահովվեն Երևան քաղաքում՝ 14 օբյեկտ, այլ շրջաններում՝ 44 օբյեկտ։

1995/96 թվականի ձմռանն առողջապահության պետական համակարգի բուժկանխարգելիչ հիմնարկությունների վառելիքի պահանջարկը կազմում է՝

քարածուխ - 1400 տ

նավթ - 150 տ։

 

Ժողովրդական կրթության համակարգում 1995/96 թվականի ձմռան նախապատրաստման աշխատանքների մասին

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու լուսավորության նախարարության խնդիրն է 1995/96 թվականի ձմռանն ապահովել կրթության համակարգի օբյեկտների բարվոք աշխատանքը։

Ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առնված այն հանգամանքը, որ կենտրոնացված ջեռուցման համակարգերում ընդգրկված և կաթսայատներին միացված բոլոր կրթօջախները ջեռուցվելու են այդ համակարգից (Երևան քաղաքի 81 դպրոց, 114 մանկապարտեզ և մյուս բնակավայրերում՝ 108 դպրոց, 110 մանկապարտեզ)։

Մնացած կրթօջախների աշխատանքներն ապահովվելու են ժամանակավոր ջեռուցման սարքավորումներով։ ՀՀ լուսավորության նախարարության համակարգում կօգտագործվեն 15 հազ. հատ վառարան հեղուկ վառելիքի համար և 6,5 հազ. տ հեղուկ վառելիք (նավթ)։

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության համակարգի ուսումնական հաստատություններում և ուսանողական հանրակացարաններում 1995/96 թվականի ձմռան ամիսներին նորմալ կենսագործունեություն ապահովելու նպատակով նախատեսվում են իրականացնել հետևյալ միջոցառումները`

ուսումնական պլաններում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հնարավորության սահմաններում նույնանման առարկաներ ուսումնասիրող խմբերը միացնել և պարապմունքները սահմանափակ քանակությամբ դասասենյակներում կազմակերպել.

իրականացնել համապատասխան աշխատանքներ ուսումնական մասնաշենքերի և հանրակացարանների ջերմամեկուսացման ուղղությամբ.

դասասենյակներում և կաբինետներում տեղագրել վառարաններ և նավթավառներ։

Նշված միջոցառումների իրականացման համար նախարարությանն անհրաժեշտ է ապահովել հետևյալ քանակությամբ վառելիքով`

մազութ 1000 տ

քարածուխ 500 տ

վառելափայտ 1500 խոր. մ

նավթ 10 տ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

1995/96 թվականի ձմռանը նախապատրաստվելու, հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության անխափան և կայուն աշխատանքը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել միջոցառումներ աղյուսակ 4-ին համապատասխան։

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ

 

Հանրապետության կենսաապահովման համար հիմնական խնդիրներից է կայուն ջրամատակարարման ապահովումը, որի համար անհրաժեշտ է 430. մլն դրամ, այդ թվում Երևան քաղաքի համար՝ 130.0 մլն դրամ, մյուս քաղաքների, շրջկենտրոնների և բնակավայրերի համար՝ 300.0 մլն դրամ, որը թույլ կտա իրականացնել հանրապետության ջրմուղ-կոյուղու տնտեսությունների՝ մայրուղային ջրատարների, ջրմուղ–կոյուղու ցանցերի, կոյուղու կոլեկտորների, պոմպակայանների, ինչպես նաև ինժեներական կառույցների վերականգնման և հիմնական նորոգման աշխատանքներ և իրականացնել որոշակի աշխատանքներ (մասնավորապես՝ Երևանում) գոյություն ունեցող ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ուղղությամբ (դրանց անջատումը պոմպակայաններից)՝ նկատի ունենալով համակարգերի փոխադրումն ինքնահոսի։

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ

 

1995/96 թվականի ձմռանը նախապատրաստվելու համար անհրաժեշտ է նաև բնակարանային ֆոնդի վերականգնման և հիմնական նորոգման աշխատանքների իրականացում՝ տանիքների, ներտնային ինժեներական ցանցերի նորոգում, բնակելի տների ջերմության պահպանման աշխատանքներ (ապակեպատում, շքամուտքերի դռների տեղադրում և այլն), ծխնելույզների մաքրում և այլն։

Այդ նպատակների համար անհրաժեշտ է 1280.0 մլն դրամ, այդ թվում Երևանի քաղխորհրդի գործկոմի գծով՝ 590.0 մլն դրամ և «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի գծով՝ 690.0 մլն դրամ։

 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմ

1994/95 թվականի ձմռան ժամանակաշրջանում Երևան քաղաքում կենտրոնացված ջերմամատակարարումն իրականացվել է 6 ՇՋԿ-ից (ՇՋԿ- 3 Դավթաշեն, ՇՋԿ - 4 «Նորք - 1», ՇՋԿ - 5 «Նորք - 2», ՇՋԿ - 7 - 7ա «Հարավ - Արևմտյան» և ՇՋԿ-11 «Ավան»), Արարատյան բնակելի թաղամասի և «ԿանԱԶ» գործարանի կաթսայատներից, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ից սնվող ԿՋՀ-ից։

1995/96 թվականի ձմռանը նախապատրաստվելու ծրագրով նախատեսվում է շահագործել նախորդ ձմռան ընթացքում գործող ջերմամատակարարման համակարգը։

Ընդ որում, հաշվի առնելով ջերմամատակարարման ժամանակաշրջանի տևողությունը (90 օր) ջերմամատակարարման ապահովման համար անհրաժեշտ են շուրջ 29 հազ. տոննա մազութ, 35 հազ. խոր. մ բնական գազ, ինչպես նաև շուրջ 19 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա և 195 հազ. հկալ. գնովի ջերմաէներգիա։

Նախատեսվում է իրականացնել 7 կաթսաների, 35 ԿՋՀ-ի, շուրջ 15 կմ մայրուղային ջերմացանցերի և այլ նորոգման աշխատանքներ։ Ընդամենն այդ աշխատանքների համար անհրաժեշտ է 500 մլն դրամ։

Արդյունքում, կենտրոնացված ջեռուցմամբ կարող են ապահովվել Դավթաշեն, Հարավ-Արևմտյան, Արարատյան, Ավանի թաղամասերի, Նորքի 1-9 միկրոշրջանների և «ԿանԱԶ» գործարանի կաթսայատնից սնվող թաղամասերը։

Բացի այդ, Երևանի ջերմակայանից մասամբ կարող են ջեռուցմամբ ապահովվել քաղաքի Էրեբունու և Շենգավիթի շրջանները։

Ջեռուցում կստանան 2100 բնակելի տներ և շուրջ 340 այլ օբյեկտներ (դպրոցներ, նախադպրոցական, բուժական հիմնարկներ և այլն)։

 

«ՀԱՅԲՆԱԿԿՈՄՏՆՏ» ՀՄ

 

1994/95 թվականի ձմռան ընթացքում կենտրոնացված ջեռուցումով ապահովվել են հանրապետության 21 բնակավայրեր։

1995/96 թվականի ձմռան նախապատրաստման ծրագրով նախատեսվում է կենտրոնացված ջեռուցումով ապահովել հանրապետության 22 բնակավայր, որից 21-ը ջեռուցվել էր նախորդ ձմռան ընթացքում։

Դրա համար անհրաժեշտ է շուրջ 32 հազ. տ մազութ և 9 մլն խոր. մ բնական գազ, ինչպես նաև կաթսայատների և կենտրոնական ջերմային հանգույցների կայուն երկկողմանի էլեկտրասնուցման ապահովում։

Ընդ որում, 17 բնակավայրերում (Գորիս, Մեղրի, Սիսիան, Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր, Աշոցք, Կամո, Արտաշատ, Վեդի, Մասիս, Արմավիր, Սևան, Աբովյան, Նոր-Հաճրն, Ճամբարակ, Չարենցավան) կենտրոնական ջեռուցումը նախատեսվում է իրականացնել «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի համակարգի ջերմային տնտեսություններից։

Բացի այդ, 5 բնակավայրում (Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Քաջարան) կենտրոնացված ջեռուցումը նախատեսվում է իրականացնել ամբողջությամբ կամ մասնակիորեն ՋԷԿ-ից կամ խոշոր արդյունաբերական կաթսայատներից։

Նշված բոլոր բնակավայրերում նախատեսվում է իրականացնել վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ ջերմամատակարարման ամբողջ համալիրում՝ 50 կաթսայատուն, 48 ԿՋՀ և 2.6 կմ ջերմացանց։

Ջերմային տնտեսությունների հիմնական նորոգման համար անհրաժեշտ է շուրջ 90,0 մլն դրամ։

Արդյունքում, կենտրոնացված ջեռուցումով կապահովվեն շուրջ 2660 բնակելի տներ և 870 այլ օբյեկտներ (դպրոցներ, նախադպրոցական, բուժական հիմնարկներ և այլն)։

Կենտրոնացված ջեռուցման համակարգում չընդգրկված բնակելի շենքերի և օբյեկտների ջեռուցման նպատակով նախատեսվում է`

մարդասիրական օգնության գծով ձեռք բերել և բաշխել 25000 տ հեղուկ վառելիք.

սանիտարական հատումների շնորհիվ մթերել և իրացնել 87.0 հազար խմ վառելափայտ (աղյուսակ 10)։

Դրա հետ մեկտեղ, տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ կիրականացվեն միջոցառումներ բնակելի ֆոնդի տաքացման համար՝ կապված վառելիքի, ջեռուցման սարքերի և այլնի ձեռքբերման, բաշխման և վաճառքի հետ։

 

Աղյուսակ 1

 

Ց Ա Ն Կ

 

ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

Օբյեկտի անվանումը

Կատարման ժամկետը

1

2

Հրազդանի ՊՇԷԿ

1. Բլոկ թ. 3

4-րդ եռամսյակ

Երևանի ՋԷԿ

1. Տուրբինա թ. 1

05. 04. 95 թ. - 30. 08. 95 թ.

2. Կաթսա թ. 4

02. 05. 95 թ. - 30. 09. 95 թ.

3. Բլոկ թ. 6

16. 05. 95 թ. - 30. 10. 95 թ.

Վանաձորի ՋԷԿ

1. Կաթսա թ. 6

02. 10. 95 թ. - 30. 11. 95 թ.

Քանաքեռի ՀԷԿ

1. Թ. 1 ագրեգատ

3-րդ եռամսյակ

Սպանդարյանի ՀԷԿ

1. Թ. 1 ագրեգատ 3-րդ եռամսյակ

Շամբի ՀԷԿ

1. Թ. 2 ագրեգատ 3- 4-րդ եռամսյակ

Տաթևի ՀԷԿ

1. Թ. 1 ագրեգատ 3-րդ եռամսյակ

Գյումուշի ՀԷԿ

1. Թ. 2, 3 ագրեգատ 3-րդ եռամսյակ

 

Աղյուսակ 2

 

ԱԲՈՎՅԱՆԻ ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԳԱԶԻ ՆԵՐՄՂՄԱՆ 1995 Թ. ԳՐԱՖԻԿԸ

 

Աշխատող ագրեգատների
քանակը
(հատ)

Կայանի մուտքի
մշակումը
(կգ/ք. սմ)

Գազի ներմղման
օրական քանակը
(հազ. խմ)

Գազի կուտակված
քանակը
առ 1.06.95 թ.
(մլն խմ)

Գազի ներկրման քանակը`
ըստ ամիսների (մլն խմ)

 

հու-նիս

հու-լիս

օգոս-տոս

սեպ-տեմբեր

հոկ-տեմ-բեր

Ընդհա-մենը

1

2

3

4

5

6

7

8

9

10

4-6

8-10

500-600

12

13

12

10

10

8

65

 

Ծանոթություն

 

1. Կոմպրեսորային կայանի արտադրողականությունը հորերի ճնշման բարձրացման հետ իջնում է

2. Աշխատող մեքենաների քանակը՝ 9 գազամոտոկոմպրեսոր

3. Մեքենաները աշխատում են 3 X (2 + 1) սխեմայով որտեղ` 3 - սեղմման աստիճանի քանակն է

2 - աշխատող մեքենաների քանակը խմբում

1 - պահեստային մեքենաների քանակը յուրաքանչյուր խմբում

 

Աղյուսակ 3

 

ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՐՈՏԱՆԻ ԿԱՍԿԱԴԻ ՀԷԿ-ԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՀՈՐԻԶՈՆԸ 1995 Թ.

(ջրամբարի նշագիծը-մ)

 

Հուն-վարի 1-ը 

Հուն-վարի 31-ը 

Փետրվա-րի 28-ը 

Մար-տի 31-ը 

 Ապ-րիլի 30-ը

Մա-յիսի 31-ը 

Հու-նիսի 30-ը 

Հու-լիսի 31-ը 

Օգոս-տոսի 31-ը 

 Սեպ-տեմ-բերի 30-ը 

Հոկ-տեմ-բերի 31-ը 

Նո-յեմ-բերի 30-ը 

Դեկ-տեմ-բերի 31-ը 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

Սպանդար-յանի ջրամբարի
ծրագրված հորիզոնի

2041.9

2037.2

2031.5

2030

2039

2048.5

2055.2

2054.5

2052.2

2050.9

2048.2

2045.2

2041.9

Տոլորսի ջրամբարի ծրագրված հորիզոնի

1632.3

1629.9

1627.2

1625.5

1634.6

1647.5

1647.9

1645.6

1641.9

1637.2

1634.9

1634.1

1632.3

Աղյուսակ 4

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 1995/96 ԹԹ. ՁՄՌԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

մլն դրամ

 

Պահանջվող  միջոցներ
ընդամենը 

այդ թվում`

Երքաղխորհրդի
գործկոմ

Հայբնակկոմտնտ
ՀՄ

1

2

3

4

Ընդամենը՝
   

2300

1220

1080

այդ թվում՝

1. Ջրմուղ-կոյուղու տնտեսության
վերականգնում և հիմնական նորոգում

430

130  300
2. Բնակարանային ֆոնդի վերականգնում
և հիմնական նորոգում

1280

590 690
3. Ջերմային տնտեսությունների

590

500

90

 

Աղյուսակ 5

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՋԵՐՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ 1995/96 ԹԹ. ՁՄՌԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

 

Մազութ
(տոննա)

Գազ
(հազ. խմ)

Էլեկտրաէներգիա
(հազ. կվտ/ժամ)


Ջերմային էներգ.
(հազար հ/կալ)

 

օրական
ծախսը

պահանջը
սեզոնում

օրական
ծախսը

պահանջը
սեզոնում

օրական
ծախսը

ծախսը
սեզոնում

1

2

3

4

5

6

7

8

Ընդամենը

324.5

29200

389.8

35085

217.3

19566.9

194.8

Մաշտոցի շրջ.

             

ՇՋԿ-3 Դավթաշեն

64.1 5769 - - 28.5 2567.6 -
Խորհրդային շրջ.              
ՇՋԿ - 4 Նորք - 1 - - 158.4 14259 31.9 2871.2 -
ՇՋԿ - 5 Նորք 2 145 13050 - - 34.9 3144.9 -
ՇՋԿ - 11 Ավան - - 114.7 10323 32.7 2944 -
Շահումյանի շրջ.              
ՇՋԿ-7-7ա             -
Հարավ-Արևմտյան 98 8815 116.7 10503 59.8 5382.7 -
Կ/կ Արարատյան 17.4 1566 - - 7.4 669.8  
Շենգավիթի և
Էրեբունու շրջ.
             
Երևանի ՋԷԿ - - - -

20.2

1814.4

186.1

Արաբկիրի շրջ.              
Կանազ գործարանի

կաթսայատուն

- - - -  1.9 172.3 8.7

_______________

*) Հեռացման ժամանակաշրջանը կազմում է 90 օր:

 

Աղյուսակ 6

 

1995/96 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆԸ, «ՀԱՅԲՆԱԿԿՈՄՏՆՏ» ՀՄ-Ի ՎԱՌԵԼԻՔԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ՝ ԸՍՏ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ

 

   

Բնական գազ
(հազ. խմ)

Մազութ
(տոննա)

Էլեկտրական էներգիա (հազ. կվտ/ժամ)

Ջերմային էներգիա
(հազ. հկալ.)

 

Կրճատ սեզոնի
տևողությունը
(օր)

օր. ծախսը

պա-հանջը

օր. ծախսը

պա-հանջը

օր. ծախսը

պահանջը

1

2

3

4

5

6

7

8

9

Ընդամենը   85.3 8865 323.3 32075 381 40040 280
1. Գորիս 75 - - 20 1500 15 1120 -
2. Եղեգնաձոր 75 - - 12 900 12 900 -
3. Մեղրի 75 - - 10 750 5 380 -
4. Սիսիան 120 - - 21 2520 15 1800 -

5. Վայք

75 - - 13 975 12 900 -
6. Ջերմուկ 120 - - 25 3000 23 2760 -
7. Ճամբարակ 120 - - 7 840 5 600 -
8. Աշոցք 120 - - 12 1440 12 1440 -
9. Գյումրի 120 - - 10 1200 25 3000 80
10. Վանաձոր 120 12 1440 30 3600 71 8520 100
11. Աբովյան 100 35 3500 10 1000 33 3300 -
12. Արարատ 75 - - 20 1500 5 380 -
13. Վեդի 75 - - 10 750 5 380 -

14. Արտաշատ

75 - - 15 1125 12 900 -
15. Նոր-Հաճըն 100 - - 10 1000 5 560 -
16. Կամո     120 -  17 2000 360 
17. Արմավիր  75  15 1125  13.3  1000  25 1880 
18. Հրազդան  120  - - - - 33  3960   100
19. Չարենցավան  120  23.3  2800 - - 10   1200  -
20. Մասիս  75  -  - 25 1875 20  1500  -
21. Սևան  120  -  - 30 3600 30  3600  -
22. Քաջարան  120  - - 13   1500 600  -

 

Աղյուսակ 7

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 1995/96 ԹԹ. ՋԵՌՈՒՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

  Ընդա-մենը բնակելի շենքեր Դպրոց-ներ Մանկա-պարտեզներ  Բուժ. օբյեկտներ  Այլ օբյեկտներ
1 2 3 4 5 6 7

Ընդամենը

2442 2100 81 114 14 133
Մաշտոցի շրջ.            
ՇՋԿ-3 Դավթաշեն 203 179 6 10 1 7

Խորհրդային շրջ.

           
ՇՋԿ - 4 Նորք - 1 300 252 10 12 2 24
ՇՋԿ - 5 Նորք - 2 364 329 9 13 - 13
ՇՋԿ - 11 Ավան 319 273 10 9 3 24
Շահումյանի շրջ.            
ՇՋԿ-7-7ա            
Հարավ-Արևմտյան 529 470 12 23 2 22
Կ/կ Արարատյան 49 42 3 2 - 2
Շենգավիթի և
Էրեբունու շրջ.
           
Երևանի ՋԷԿ 647 529 28 43 6 41
Արաբկիրի շրջ.            
Կանազ գ-ի
կաթսայատուն
31 26 3 2 - -

 

Աղյուսակ 8

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

1995/96 ԹԹ. ՋԵՌՈՒՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

 

 

Ջեռուցման համակարգին միացված օբյեկտներ 

ընդամենը 

բնակելի շենքեր 

դպրոց 

մանկապարտեզ 

բուժ.
օբյեկտ

այլ
օբյեկտներ 

1 2 3 4 5 6 7

Ընդամենը

3528 2656 108 110 44 610
1. Գորիս 146 73 7 8 1 57
2. Եղեգնաձոր 49 36 3 3 2 5
3. Մեղրի 59 27 3 3 1 25
4. Սիսիան 297 157 8 6 2 124
5. Վայք 63 30 3 4 - 26
6. Ջերմուկ 75 48 2 2 2 21
7. Ճամբարակ 30 17 1 2 2 8
8. Աշոցք 52 30 2 1 2 17
9. Գյումրի 547 512 5 5 8 17
10. Վանաձոր 594 504 17 17 9 47
11. Աբովյան 102 86 3 3 3 7
12. Արարատ 152 97 6 6 - 43
13. Վեդի 73 36 2 2 2 31
14. Արտաշատ 95 62 4 5 - 24
15. Նոր-Հաճըն 74 61 3 4 1 5
16. Կամո 61 46 4 4 - 7
17. Արմավիր 152 93 6 5 1 47
18. Հրազդան 308 252 11 13 2 30
19. Չարենցավան 187 146 6 7 2 26
20. Մասիս 70 62 3 2 1 2
21. Սևան 205 168 5 4 2 26
22. Քաջարան 137 113 4 4 1 15

 

Աղյուսակ 9

 

«ՁՄԵՌ 1995/96» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ

 

  Չափի միավոր Միա-վորի
արժեքը
Քա-նակը Անհրաժեշտ
ֆինանսա-վորումը 

հազ. դրամ
հազ.
ԱՄՆ

մլն
դրամ 
 մլն
ԱՄՆ
1 2 3 4 5 6

1. Բնական գազ - ընդամենը

մլն խմ

27680   43.96 1216.62   2.813
այդ թվում`   64       
- Երևանի կենտրոնական ջեռուցման
համար
    35.09  971.39  2.246 
- Հայաստանի այլ բնակավայրերի կենտր.
ջեռուցման համար
     8.87 245.23   .567
2. Մազութ - ընդամենը

հ. տն

58820  64.48  3792.59  8.769 
այդ թվում`    136      
- Երևանի կենտրոնական ջեռուցման
համար
     29.2 1717.46  3.971 
- Հայաստանի այլ բնակավայրերի կենտր.
ջեռուցման համար
     32.08 1886.99  4.363 
- հատուկ սպառողների համար      2.2 129.32  .299 

- բարձրագույն կրթ. համակարգի համար

     1 58.82  .136 

3. Նավթ - ընդամենը

հ. տն

 121100  25 3027.50  7.000 
այդ թվում՝    280      

- կենտրոնացված ջեռուցում չստացող
բնակչության և այլ օբյեկտների կարիքների
համար

    25  3027.50  7.000  

4. Քարածուխ - ընդամենը

հ. տն

 10812.5  2.239  24.22 .056 
այդ թվում՝    25      
- բարձրագույն կրթ. համակարգի համար     .5  5.62  .13 
- առողջապահության համակարգի համար     1.4  15.14  .35 

- հատուկ սպառողների համար

     .339 3.46  .008 

5. Վառելափայտ - ընդամենը

հ. խմ

3892.5  2.515  9.95  .023 
այդ թվում՝    9      
- բարձրագույն կրթ. համակարգի համար     1.5  6.06  .014 

- հատուկ սպառողների համար

     1.015 3.89   .009

6. Դիզելային վառելիք - ընդամենը

հ. տն

112450   1.4 157.43  .964 
այդ թվում՝   260       

- ՀՀ տրանսպորտի և հաղորդակց. ն-նը (ճանապարհների մաքրման համար)

  1.4   157.43   .364

7. Ավտոմոբիլային բենզին - ընդամենը

 հ. տն 173000   .4 69.20   .160
այդ թվում`   400       

- ՀՀ տրանսպորտի և հաղորդակց. ն-նը (ճանապարհների մաքրման համար)

     .4  69.20   .160 
8. Գնովի ջերմային էներգիա հազ. գկալ  7525.5 474.8  3572.88  8.261 

այդ թվում՝

  17.4       
- Երքաղխորհրդի գործկոմ      194.8 1465.74  3.389 
- «Հայբնակկոմտնտ» ՀՄ     280  2107.14  4.872 
 9. էլեկտրաէներգիա հազ. կվտ/ժ  10.81  59606.9 644.43  1.490 

այդ թվում՝

  .025       

- Երքաղխորհրդի գործկոմ

    19566.9  211.50  .489 

- «Հայբնակկոմտնտ» ՀՄ

     40040 432.93  1.001 

Ընդամենը վառելիքի, գնովի
ջերմաէներգիայի և էլ. էներգիայի գծով

       12514.82 28.936 
Բնակարանային-կոմունալ տնտեսության
1995/96 թթ. ձմռանը նախապատրաստվելու
համար
      2300.00  5.318 

այդ թվում՝

         

ա) Ջրմուղ-կոյուղու տնտեսության
վերականգնում և հիմնական նորոգում

       430  .994

- Երքաղխորհրդի գործկոմ

      130.00  .300 

- «Հայբնակկոմտնտ» ՀՄ

       300  .694
բ) Բնակարանային ֆոնդի վերականգնում
և հիմնական նորոգում
      1280  2.960

- Երքաղխորհրդի գործկոմ

      590  1.364 

- «Հայբնակկոմտնտ» ՀՄ

      690  1.595
գ) Ջերմային տնտեսությունների վերականգնում
և հիմնական նորոգում
       590 1.364 

- Երքաղխորհրդի գործկոմ

      500 1.156

- «Հայբնակկոմտնտ» ՀՄ

       90.00 .208 
Ընդամենը       14814.82  34.254 

 

Աղյուսակ 10

 

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԽՆԱՄՔԻ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԹԱՓՈՒԿԻՑ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ, ՄԹԵՐՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ՝ ԸՍՏ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Գորիսի

- 3000 խմ

Գուգարքի

- 3000 խմ

Թումանյանի

- 11000 խմ

Իջևանի

- 12000 խմ

Կապանի

- 7500 խմ

Կրասնոսելսկի

- 5000 խմ

Նոյեմբերյանի

- 1.4000 խմ

Ստեփանավանի

- 2000 խմ

Տաուշի

- 13500 խմ

Դիլիջանի

- 4000 խմ

Լալվարի

- 12000 խմ

Ընդամենը

- 87000 խմ

ՀաՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1995 թ.

հՈՒՆԻՍի 29-ի N 390 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բնակելի շենքերի կենտրոնացված ջեռուցման (այսուհետև՝ ջեռուցում) սակագները սահմանվում են պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի կողմից՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ։

2. Սակագինը սահմանելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» N 238 որոշմամբ նախատեսված ինքնարժեքի մեջ մտնող ծախսերը և շահույթը։

3. Սակագինը հաշվարկվում է 1 քառ. մ բնակելի մակերեսի համար, իսկ որպես ջեռուցման միավոր ընդունվում է բազմաբնակարանանոց բնակելի շենքը:

4. Ջեռուցման պայմանագրերը կնքվում են ջեռուցում իրականացնող ձեռնարկության և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների ԲՇՏ-ների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 30-ի «Համատիրության (կոնդոմինիումի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 295 որոշման համաձայն ստեղծված համատիրությունների (կոնդոմինիումի) միջև, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաստատված պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա:

5. Ջեռուցման վարձի վճարման համար սահմանվում են հետևյալ ժամկետները և չափերը՝

ա) կանխավճարային մուծումներ՝ մինչև հոկտեմբերի 10-ը, որի դեպքում վճարողին տրամադրվում է արտոնություն՝ ջեռուցման ամբողջ ժամանակաշրջանի համար, հաշվարկված վարձավճարը նվազեցվում է մուծված կանխավճարի գումարի 15 տոկոսի չափով.

բ) ջեռուցման վարձի մուծումներն իրականացվում են ջեռուցվող ամիսների նախնական վճարման սկզբունքով, պայմանագրով սահմանված ժամկետներում, հավասար մասերով։

Ջեռուցման վարձի վճարումները սահմանված ժամկետներին չապահովելու դեպքում սպառողները զրկվում են ջեռուցումից։

6. Պայմանագրում նշված ժամանակահատվածի համար ջեռուցման վարձի վճարման դեպքում, ջեռուցում իրականացնող ձեռնարկության մեղքով ջեռուցում չիրականացնելու համար, այդ ձեռնարկությունը սպառողին վճարում է տուգանք, որի չափը սահմանվում է պայմանագրով։

7. Ջեռուցում իրականացնող ձեռնարկության կողմից վերոհիշյալ պայմանագրային պարտավորությունների խախտումներն արձանագրվում են պայմանագրով սահմանված կարգով։

8. Ջեռուցման վարձի գումարները նվազեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կոմունալ վճարումների գծով արտոնություններից օգտվող քաղաքացիներին տրամադրվող արտոնության (զեղչի) հանրագումարի չափով։

9. Սույն կարգի կիրարկման հետ կապված ցուցումներ և հրահանգներ տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան