ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 731-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00861992) «Ջերսան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Գրանդ Ռեզորթ Ջերմուկ) հետ (ՀՎՀՀ` 09104506) 2025 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված՝ N 05.25-AM0034 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի նոյեմբերի 12-ին կայանալիք միջոցառման կազմակերպման ծառայությունների մատուցում` 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հուլիսի 7-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի մասին» N 444-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|