ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 723-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 538-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 07610657) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի օգոստոսի 14-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 538-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Լեոպարդ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04252855) 2025 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՇՁԲ- 25/03-1 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացում` 824,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեոպարդ Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04252855) 2025 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՇՁԲ-25/03-2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վարչական շենքի տարածքի համար լամինատե հատակի փռման աշխատանքների իրականացում` 1,223,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|