Գլխավոր տեղեկություն
Համար
N 721-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 721-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 322-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Դեբետի զարգացում» ծրագրի մասին» N 322-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ սյունակի 1-ին կետի 8-րդ ենթակետում «Դեբետ բնակավայրի ամբողջ տարածքի արտաքին լուսավորության ցանցի շինարարական աշխատանքների իրականացում՝» բառերը փոխարինել «Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի և դրան հարակից տարածքների լրացուցիչ շինարարակական, սարքավորումների տեղադրման աշխատանքների իրականացում՝ այդ թվում՝ օդափոխության համակարգի, կենցաղային օգտագործման զտիչների տեղադրում, անհրաժեշտ սարքավորումների ներմուծում կամ ձեռքբերում՝» բառերով:

2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (ՀՎՀՀ՝ 06910334) և «Սթրաքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07900546) 2025 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված՝ N 146-2025 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արդեն իսկ կառուցված շենքի, կաթսայատան և հարակից տարածքների հետ կապված լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացում՝ 74,928,354 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան