ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Բ-1 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4552-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
10.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4552-Ա

«10» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ Բ-1 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմենուհի Գաբիկյանի, Մելինե Ղալաչյանի, Կարեն և Անի Սարգսյանների լ/ա Հայկ Ապրեսյանի դիմումը՝ Նուբարաշեն Բ-1 թաղամաս հ.3 հասցեի հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործման հողամաս հատկացնելու մասին ՀՀ Էրեբունու շրջանի Նուբարաշեն քաղաքատիպ ավանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991թ. h.10/2 որոշումը, անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործման հողամաս հատկացնելու 31.05.1992թ. h.213 պայմանագիրը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 26.09.2024թ. հ.33/01-91, 24.02.2025թ. հ.33/01-09 և 25.09.2025թ. հ.33/01-66 տեղեկանքները:

Նուբարաշեն վարչական շրջանում տրամադրված տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 420.0քմ, որքան որ ամրագրված է գործադիր կոմիտեի 04.10.1991թ. հ.10/2 որոշման մեջ։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում /ծածկագիր՝ 01-010-0163-0006/:

Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-25663-25 եզրակացությունը.

1. Նուբարաշեն Բ-1 թաղամաս հ.3 հասցեում գտնվող 420.0քմ մակերեսով /տնամերձ/ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նուբարաշեն Բ-1 թաղամաս հ.3 հասցեում գտնվող 420.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան