ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1040-Ա
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի նոյեմբերի 17-19-ը Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2․ Պատվիրակության՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Անուշիկ Ավետյանինը, Ժակ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
2) Լիլիթ Սարոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
3) Գագիկ Բադադյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
4) Արսեն Նիկոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
5) Գեղամ Ադամյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
6) Սերգեյ Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ պատվիրակության՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
13.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 1040-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Ա․ Ավետյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) | |
| Ժ․ Հակոբյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ | |
| Լ․ Սարոյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ | |
| Գ․ Բադադյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի հետազոտության և զարգացման վարչության պետ | |
| Ա․ Նիկոյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ | |
| Գ․ Ադամյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ համագործակցության երկրորդ բաժնի պետ | |
| Ս․ Բաղդասարյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
13.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |