ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4550-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
10.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4550-Ա

«10» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

11/10/2025

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

10.11.2025 թ.

հ. 4550-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Ռոբերտ Համբարձումյան

Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.3/2

շինություն

Ռոբերտ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ 1-ին փողոցի հ.3/2 հասցեում գտնվող շինության /անասնաշենք/ բաժանման հատակագծով առանձնացվող 494.1քմ մակերեսով մասին /վկ. հ.20102021-01-0313, հող. 1894.8քմ, ծածկ 159.6քմ/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.1/3

01113SAVQRMW

 

2

Վահե Օհանջանյան

Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.22 շենք, հ.47

բնակարան

Վահե Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.22 շենքի հ.47 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12092025-01-0018, ընդ. բաժն. 1.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 53քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.22 շենք, բն.47/1

010437GRLVTB

 

3

Գայանե Հարությունյան

/լիազորված անձ/

Լիլի Հարությունյան

/սեփականատեր/

Տ. Պետրոսյան փողոց, հ.1ա շենք, հ.104

բնակարան

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.10.2025թ. հ.21423 վկայագրով, Լիլի Հարությունյանին փոխանցված, Տ. Պետրոսյան փողոցի հ.1ա շենքի հ.104 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Տ. Պետրոսյան փողոց, հ.76 շենք, բն.104/1

010439XLV3YX

 

4

ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Ծովակալ Իսակովի պողոտա, հ.17/2

հողամաս

Ծովակալ Իսակովի պողոտայի հ.17/2 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ.14092022-01-0389/ բաժանման հատակագծով առանձնացվող 3300.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ծովակալ Իսակովի պողոտա, հ.17/1

01073JY6BNCM

 

5

Արման Ապիտոնյան

/լիազորված անձ/

Միխայիլ Ավդիշոև

Ռոստովյան փողոց, հ.24/1 և հ.24/2

հողամաս

Միխայիլ Ավդիշոևին սեփականության իրավունքով պատկանող, Ռոստովյան փողոցի հ.24/1 և հ.24/2 հասցեներում գտնվող հողամասերին/վկ. հ.24092020-01-0309 և հ.13022024-01-0219/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ռոստովյան փողոց, հ.24/1

01053BCUEBHD

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

11/10/2025