ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-62-Ո-Կ-14 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ |
| 2025 թվականի նոյեմբերի 10-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 70-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին կամ Վարույթ հարուցած մարմին) 05.06.2025 թվականի թիվ 46-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Լիազոր մարմնի՝ 01.09.2025 թվականի թիվ 70-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 15.09.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
Խորհուրդը 29.09.2025 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի կողմից 07․11․2025 թվականին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը 10.11.2025 թվականի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ո-145 որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 10-ից Դատավորի լիազորությունները համարել է դադարած:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝ (․․․)
5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները. (․․․)։
Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝
1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք. (․․․)։
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները 10.11.2025 թվականից դադարել են՝ Խորհուրդը գտնում է, որ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94–րդ հոդվածով, 147–րդ հոդվածի 6–րդ մասի 5–րդ կետով, 154–րդ հոդվածի 4–րդ մասի 2–րդ կետով, 155-րդ հոդվածով, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյան | ||
|
Անդամներ`
|
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հայրապետյան Ա. հարությունյան Էդ. Հովհաննիսյան | ||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2025 թվական: