ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4530-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
05.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4530-Ա

«06» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

05.11.2025

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

06.11.2025թ.

հ. 4530-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Վարդ Պետրոսյան, Վահրամ և Քրիստինա Գալստյաններ

Եր. Քոչարի փողոց, հ.13 շենք

բնակարան

Վարդ Պետրոսյանին, Վահրամ և Քրիստինա Գալստյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Եր. Քոչարի փողոցի հ.13 շենքում գտնվող բնակարանին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 08.09.2025թ. հ.3666-Ա որոշում և սեփ. վկ. հ.1293110/ տրամադրել հասցե՝ Եր. Քոչարի փողոց, հ.13 շենք, բն.124/1

01063SNB5XZD

 

2

Էդուարդ Խաչատրյան

/լիազորված անձ/

Դավիթ Մանուկյան

Բ-1 թաղամաս, հ.95 շենք, հ.46

բնակարան

Դավիթ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ-1 թաղամասի հ.95 շենքի հ.46 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30092025-01-0031, ընդ. բաժն. 1.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 35.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Րաֆֆու փողոց, հ.45 շենք, բն.46/1

01073MYQDQUK

 

3

Արմեն Սեդրակյան

Նար-Դոսի փողոց, հ.15/1

հողամաս

Արմեն Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող, Նար-Դոսի փողոցի հ.15/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18062025-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 10.01քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.34/7

01063PTLHBNT

 

4

Էդուարդ Խաչատրյան

/լիազորված անձ/

Սարգիս Բլիկյան

/սեփականատեր/

Մ. Խորենացու փողոց, հ.45 շենք, հ.72

բնակարան

Սարգիս Բլիկյանին սեփականության իրավունքով պատկանող,  Մ. Խորենացու փողոցի հ.45 շենքի հ.72 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.09102025-01-0116, ընդ. բաժն. 2.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Խորենացու փողոց, հ.45 շենք, բն.72/1

01063ZKUMUDQ

 

5

Մարինե Հակոբյան

Ա. Խաչատրյան փողոց, հ.12 շենք

ավտոտնակ

Մարինե Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.12 շենքի տակ գտնվող ավտոտնակին /սեփ. վկ. հ. 1545813/ տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.12 շենք, ավտոտնակ հ.116

01033FHRRY6X

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

05.11.2025