ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4495-Ա |
«04» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎԱՆԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՆՐԲԱՆՑՔԻ Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Մալխասյանի դիմումը` Ավանի 7-րդ փողոցի հ.1 նրբանցքի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան և դրա զբաղեցրած հողամասի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 12.01.2009թ. հ.2586331 վկայական) գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Քննարկվող հողամասը՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-157152-24 եզրակացությունը.
1. Ավանի 7-րդ փողոցի հ.1 նրբանցքի հ.1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Մալխասյանին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ավանի 7-րդ փողոցի հ.1 նրբանցքի հ.1 հասցեում գտնվող 0.05016 հա հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:
3. Հանձնարարել Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|