ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4509-Ա |
«05» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՌԱԴԻՇՉԵՎԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լաուրիկ Վարդանյանի և Համեստ Վարդանյանի լ/ա Արտյոմ Հարությունյանի դիմումը՝ Քանաքեռ-Զեյթուն, Ռադիշչևի 2-րդ փողոց հ.12 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Լաուրիկ Վարդանյանին և Համեստ Վարդանյանին պատկանող գույքի մի հատվածի (հ.2 օժանդակ շինության` 9.6քմ) գործառական նշանակությունը փոխելու մասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09072025-01-0218 վկայական):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-79240-25 եզրակացությունը.
1. Քանաքեռ-Զեյթուն, Ռադիշչևի 2-րդ փողոց հ.12 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լաուրիկ Վարդանյանին և Համեստ Վարդանյանին, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 9.6քմ մակերեսով օժանդակ շինության /կադաստրային ծածկագիր՝ 01-012-0228-0072-002/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30.01.2023» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Քանաքաեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված 9.6քմ մակերեսով օժանդակ շինությունը հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |