ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4473-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
04.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4473-Ա

«04» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.11.2025թ.

հ. 4473-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արմենուհի Մելիքյան

Աէրացիա թաղամաս, հ.2/8 շենք, հ.44բ

բնակա-րան

Արմենուհի Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Աէրացիա թաղամասի հ.2/8 շենքի հ.44բ հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ. 2715336/ տրամադրել հասցե՝ Աէրացիա թաղամաս, հ.2/8 շենք, բն.44/2

01113ZCJG7PY

 

2

Լուսինե Շարբաթյան

Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, հ.34

բնակա-րան

Լուսինե Շարբաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Բաբաջանյան փողոցի հ.38 շենքի հ.34 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17092025-01-0278, ընդհ. բաժն. 7.81քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 26.51քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, բն.34/1

01073KTRKAGU

 

3

Լուսինե Շարբաթյան

Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, հ.34

բնակա-րան

Լուսինե Շարբաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Բաբաջանյան փողոցի հ.38 շենքի հ.34 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17092025-01-0278, ընդհ. բաժն. 7.81քմ / բաժանման հատակագծով առանձնացվող 27.23քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Բաբաջանյան փողոց, հ.38 շենք, բն.34/2

01073XS4JCDP

 

4

Նիկոլայ և Հռիփսիմե Կակոսյաններ

Մուշ թաղամաս, հ.110 և հ.111

բնակելի տուն և հողամաս

Նիկոլայ և Հռիփսիմե Կակոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Մուշ թաղամասի հ.110 և հ.111 հասցեներում գտնվող բնակելի տանը և հողամասին /վկ. հ.24092018-01-0097 և հ.24092018-01-0085/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ «Մուշ» թաղամաս, հ.110-111

01073GKLNFFC

 

5

Արմեն Աբովյան

/լիազորված անձ/

Սարգիս Ժամկոչյան

Նոր Արեշ 5-րդ փողոց, հ.12

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.08.2025թ. հ.6376 վկայագրով, Սարգիս Ժամկոչյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նոր Արեշ 5-րդ փողոցի հ.12 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 5-րդ փողոց, հ.12/1

01053SQRAJKT

 

6

Անահիտ Հարությունյան

/լիազորված անձ/

«ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՍԹՈՈՒՆ» ՓԲԸ

Արցախի պողոտա, հ.50

հողա-

մաս

«ՊԼԱՏԻՆԻՈՒՄ ՍԹՈՈՒՆ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Արցախի պողոտայի հ.50 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ.27102021-01-0235/ բաժանման հատակագծով առանձնացվող 1802.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, հ.50/1

01113Y74EMQ5

 

7

Աղվան Սարգսյան /

լիազորված անձ/

Ռոման Սարգսյան

Հաղթանակ թաղամաս, հ.50-15ա

հողա-

մաս

Ռոման Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հաղթանակ թաղամասի հ.50-15ա հասցեում գտնվող հողամասին /վկ.հ.18062025-01-0157, Երևանի քաղաքապետի 30.12.2024թ. հ.5098-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/386

01073WNPW3BJ

 

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան