ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.427-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.21Ա ՇԵՆՔԻ Հ.50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 221.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4457-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4457-Ա

«31» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.427-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.21Ա ՇԵՆՔԻ Հ.50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 221.8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՊՈՐՏԱԼ ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Գևորգյանի դիմումը՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի հ.21ա շենքի հ.50 հասցեում գտնվող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով «ՊՈՐՏԱԼ ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին /այսուհետ նաև «Կազմակերպություն»/:

Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի հոկտեմբերի 24-ի հ.427-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.06.2009թ. հ.2269090 վկայական), Երևանի Սայաթ-Նովա պողոտայի հ.21ա շենքի հ.50 հասցեում գտնվող 221.8քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2030 թվականի նոյեմբերի 1-ը ժամկետով «ՊՈՐՏԱԼ ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Երևանի Սայաթ-Նովա պողոտայի հ.21ա շենքի հ.50 հասցեում գտնվող 221.8քմ մակերեսով տարածքն /այսուհետ նաև «Տարածք»/ անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2030 թվականի նոյեմբերի 1-ը ժամկետով տրամադրել «ՊՈՐՏԱԼ ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «ՊՈՐՏԱԼ ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր /այսուհետ նաև «Պայմանագիր»/՝ պայմանագրում ներառելով նաև հետևյալ կետերը.

1) հատկացված Տարածքն օգտագործել բացառապես աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաներին, դեռահասներին և նրանց ընտանիքի անդամներին ծառայությունների մատուցման նպատակով.

2) Տարածքում կատարել վերանորոգման աշխատանքներ /որը պետք է իրականացնել Պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, մեկ տարվա ընթացքում/, ինչպես նաև Պայմանագրի գործողության ողջ ընթացքում պահպանել և ապահովել Տարածքի բարեկարգ վիճակը, մաքրությունը, սանիտարական վիճակը, իրականացվող գործունեությանը համապատասխան կահավորանքը, իրականացնել ընթացիկ նորոգումը.

3) յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսին ներկայացնել հաշվետվություն՝ Կազմակերպության կողմից տարածքում իրականացրած գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ.

4) Պայմանագիրը կարող է վաղաժամ միակողմանի լուծվել պայմանագրի հիմնական պայմանները խախտելու, դրանք չկատարելու կամ ոչ ամբողջական կատարելու, կամ սահմանված ժամկետները խախտելու դեպքում:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.

2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են Կազմակերպության կողմից։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան