ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4427-Ա |
«30» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԿԻԵՎՅԱՆ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.31 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐՅՈԺԱ ԳԱՐԵԳԻՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի Հ.2982-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սերյոժա Գարեգինի Վարդանյանի (ծնված 11.05.1955թ.) դիմումը: Երևանի Արաբկիր վարչական շրջան, Կիևյան 2-րդ փակուղու հ.31 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 296.3քմ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 09.10.2023թ. հ.ԱՏ-09102023-01-0955 տեղեկանքը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.09.2025թ. հ.20-Ել-2982 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Արաբկիր, Կիևյան 2-րդ փակուղու հ.31 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ի կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով.
1. ՈՒժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2009 թվականի ապրիլի 20-ի «Կիևյան 2-րդ փակուղու հ.31 բնակելի տան նկատմամբ Սերյոժա Գարեգինի Վարդանյանի գույքային իրավունքները վերականգնելու, 37.97քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2982-Ա որոշումը:
2. Վերականգնել ք.Երևան, Արաբկիր, Կիևյան 2-րդ փակուղու հ.31 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սերյոժա Գարեգինի Վարդանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 296.3քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 296.3քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Արաբկիր, Կիևյան 2-րդ փակուղու հ.31 հասցեում գտնվող 296.3քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|