ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4426-Ա |
«30» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑ Հ.2/21 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿՈԲ ԺՈՐԺԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հակոբ Ժորժի Ղարիբյանի (ծնված 01.09.1962թ.), Վարդան Հովսեփի Ղարիբյանի (ծնված 25.01.1973թ.)դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 23.05.2023թ. հ.ԱՏ-23052023-01-0761 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.08.2023թ. հ.Հ-10212 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.08.2025թ. հ.20-Ել-126949 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շրջանային փողոց հ.2/21 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Շրջանային փողոց հ.2/21 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հակոբ Ժորժի Ղարիբյանի, Վարդան Հովսեփի Ղարիբյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 156.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 156.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Շրջանային փողոց հ.2/21 հասցեում գտնվող 156.1քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Շրջանային փողոց հ.2 հասցեի բնակելի տանը տրամադրել «Շրջանային փողոց հ.2/21» հասցեն:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |