ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4417-Ա |
«30» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՔԱՆԱՔԵՌԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.35 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԼՄԻՐԱ ՆԻԿՈՂՈՍԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ԲԱԳՐԱՏ ԷՄԻՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էլմիրա Նիկողոսի Մուրադյանի (ծնված 06.01.1947թ.), Բագրատ Էմինի Մուրադյանի (ծնված 08.04.1958թ.) դիմումը։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռի 10-րդ փողոց հ.35 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 742.52քմ, որից 558.6քմ մակերեսով հողամասը Էլմիրա Նիկողոսի Մուրադյանին, Բագրատ Էմինի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (գույքային թերթ 23.02.1971թ. հ.48, 15.05.1991թ. ժառանգության վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 20.02.2024թ. հ.ԱՏ-20022024-01-0845 և 2302.2024թ. հ.ԱՏ-23022024-01-1232, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.05.2024թ. հ.Հ-5916 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.10.2025թ. հ.20-Ել-47823 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռ 10-րդ փողոց հ.35 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռ 10-րդ փողոց հ.35 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էլմիրա Նիկողոսի Մուրադյանի, Բագրատ Էմինի Մուրադյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 558.6քմ մակերեսով հողամասին կից 183.92քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 183.92քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Քանաքեռ 10-րդ փողոց հ.35 հասցեում գտնվող 742.52քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|