ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4444-Ա |
«30» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ Հ.01/18-01-301-24 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանի 18.09.2025թ. հ.Ն/55105-25 դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.ՈՆ/4971-25 զեկուցագիրը`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի մայիսի 29-ին տրված հ.01/18-01-301-24 նախագծման թույլտվության 9.7 «այլ պայմաններ» կետում` «Հնարավոր է նախատեսել ներքին տարածքի վերահատակագծում` սենյակների կազմը և նրանց միջև ֆունկցիոնալ կապը մշակելով նորմատիվային պահանջների համաձայն» բառերը փոխարինել «Հնարավոր է նախատեսել ներքին տարածքի վերահատակագծում` պատշգամբների պարփակում, սենյակների կազմը և նրանց միջև ֆունկցիոնալ կապը մշակելով նորմատիվային պահանջների համաձայն» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի մայիսի 29-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|