ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԹԱՇԵՆ, Ս.ԳԵՎՈՐԳՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.102/15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4450-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4450-Ա

«31» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՎԹԱՇԵՆ, Ս.ԳԵՎՈՐԳՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.102/15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անի Գրիգորյանի և Աննա Մնացականյանի լ/ա Արամ Սաֆարյանի դիմումը՝ Ս.Գևորգյան փողոցի հ.102/15 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն, Աննա Մնացականյանին և Անի Գրիգորյանին պատկանող հողամասի /ծածկագիր` 01-004-0043-0094/ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02112018-01-0151 վկայական) նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02112018-01-0151 վկայականը, 10.10.2025թ. Հ.ՇԹ/4/15616-25 շինարարության թույլտվությունը:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն` հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.05.2025թ. հ. Դ-49311-25 եզրակացությունը.

1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Ս.Գևորգյան փողոցի հ.102/15 հասցեում գտնվող, Արամ Սաֆարյանին, Աննա Մնացականյանին և Անի Գրիգորյանին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 361.46քմ հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան