ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4449-Ա |
«31» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
|
Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 31.10.2025թ. հ. 4449-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Ժորա Վարդանյան |
Ն. Շենգավիթ 15-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.4/4 |
հողամաս |
Դավիթ Ֆարխոյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.4/4 հասցեում գտնվող, բաժանման հատակագծով առանձնացվող 261.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արշակունյաց պողոտա, հ.282/11 |
01113AFXLCCJ |
|
|
2 |
Ռոզա Ավետիսյան |
Ե. Կողբացու փողոց, հ.42 շենք, հ.205 և հ.207 |
տարածք |
17.10.2025թ. հ.ԱՇԹԴ/6/9300-25 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Ռոզա Ավետիսյանի կողմից Ե. Կողբացու փողոցի հ.42 շենքի հ.205 և հ.207 հասցեներում վերակառուցված ոչ բնակելի տարածքին տրամադրել հասցե՝ Եզնիկ Կողբացու փողոց, հ.42 շենք, շինություն հ.205, 207 |
010636N65GRB |
|
|
3 |
Հեղնար Մարտիրոսյան |
Ա. Չեխովի փողոց, հ.31/1 շենք, հ.26ա |
բնակարան |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.12.2013թ. հ.9429 վկայագրով, Հարություն Մարտիրոսյանին փոխանցված, Ա.Չե-խովի փողոցի հ.31/1 շենքի հ.26ա հասցեում գտնվող բնակա-րանին տրամադրել հասցե՝ Ա.Չեխովի փողոց, հ.31/1 շենք, բն.26/1 |
01113TYFVH6E |
|
|
4 |
Սաթենիկ Վարդանյան |
Ադանայի /Կորեական/ փողոց, հ.36 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 24.06.2024թ. հ.17453 վկայագրով, Սաթենիկ Վարդանյանին փոխանցված, Ադանայի /Կորեական/ փողոցի հ.36 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ադանայի փողոց, հ.36/1 |
01063TGDRFRM |
|
|
5 |
Զարուհի Աբգարյան |
Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.37 |
բնակելի տուն |
«ԹՐԱՍԹ ՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վահագնի թաղամասի Նեմրութի փողոցի հ.37 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.07102025-01-0266, հող 365.13քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 262.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.37/1 |
01013JWAR4MY |
|
|
6 |
Զարուհի Աբգարյան |
Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.41 |
բնակելի տուն |
«ԹՐԱՍԹ ՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վահագնի թաղամասի Նեմրութի փողոցի հ.41 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.06102025-01-0320, հող 366.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 261.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վահագնի թաղամաս, Նեմրութի փողոց, հ.41/1 |
01013AYKMR3V |
|
|
7 |
Բաբկեն և Ռուբեն Հովհաննիսյաններ |
Վարդանանց փողոց, հ.24 շենք, հ.2 և հ.4 |
տարածք |
Վարդանանց փողոցի հ.24 շենքի հ.2 և հ.4 հասցեներում գտնվող տարածքներին /հիմք՝ 30.12.2024թ. հ01/19-Դ-150656-24-1169 ավարտական ակտ և 09.10.2025թ. անշարժ գույքի միավորման պայմանագիր/ տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վարդանանց փողոց, հ.24 շենք, շինություն հ.2,4 |
01063BF9UCDM |
|
|
8 |
Աննա Արծրունի |
Չայկինայի փողոց, հ.28 |
հողամաս |
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2012թ. հ.ԵԿԴ/0180/02/11 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Աննա Արծրունիին անցած՝ Չայկինայի փողոցի հ.28 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Սիսվանի փողոց, հ.28/1 |
01063KELTC7H |
|
|
9 |
Զարուհի Հայրապետյան |
Խաղաղ Դոնի փողոց, հ.23 շենք, հ.221 |
բնակարան |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17.10.2025թ. հ.7945 վկայագրով, Զարուհի Հայրապետյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Խաղաղ Դոնի փողոցի հ.23 շենքի հ.221 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Խաղաղ Դոնի փողոց, հ.23 շենք, բն.221/1 |
01053TJSCPXP |
|
|
10 |
Աննա Ամրոյան և Վարդան Գևորգյան |
Տպագրիչների փողոց, հ.17 շենք, հ.18 և հ.19 |
բնակարան |
Աննա Ամրոյանին և Վարդան Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Տպագրիչների փողոցի հ.17 շենքի հ.18 և հ.19 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ.հ. 2707694 և հ.2707695/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Տպագրիչների փողոց, հ.17 շենք, բն.18-19 |
01063AZEKSGD |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|