ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1550-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2025 թվականի N 1550-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկի (գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ․ Երևան, Ալեք Մանուկյան 5) հաշվեկշռում գտնվող 279 200 (երկու հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր) դրամ հաշվեկշռային արժեքով վառելիքի (ռեգուլյար տեսակի բենզին՝ 40 լիտր, պրեմիում տեսակի բենզին՝ 500 լիտր) կտրոնները նվիրել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ․ Երևան, Գարեգին Հովսեփյան 26)։

2․ «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկի (գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ․ Երևան, Ալեք Մանուկյան 5) հաշվեկշռում գտնվող 297 600 (երկու հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր) դրամ հաշվեկշռային արժեքով վառելիքի (ռեգուլյար տեսակի բենզին՝ 620 լիտր) կտրոնները նվիրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ․ Երևան, Ալեք Մանուկյան 5)։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ընկերությունների գործադիր տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրերի կնքումը։

4․ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ընկերությունների գործադիր տնօրենների հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ