ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1541-Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրված և 2025 թվականի ապրիլի 30-ին ուժի մեջ մտած «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրի 2-րդ առդիրի (Ծրագրի իրականացումը) 1-ին բաժնի (Իրականացման հետ կապված միջոցառումները) 1-ին կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրի իրականացման պատասխանատու պետական մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|