ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1542-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված պետական սեփականություն հանդիսացող՝ 2 անվանում անշարժ գույքը, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասերը (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով է՝ համաձայն հավելվածի.
2) աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.
3) գնորդը պարտավոր է՝
ա․ վճարել գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն հավելվածի, որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս,
բ․ իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,
գ․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ամրակայման, նորոգման, վերականգնման կամ այլ աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ,
դ. սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պահպանական պարտավորագիր:
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով, համաձայն հավելվածի, կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 1542-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
|
NN ը/կ |
Գույքի հասցեն |
Գույքի նկատ-մամբ իրա-վունք-ների պետա-կան գրանց-ման վկայա-կանի համարը |
Շենք- շինու-թյուն-ների մակե-րեսը (քառ․ մետր) |
Գույքի զբա-ղեցրած, օգտա-գործման ու սպա-սարկ-ման համար հատ-կացված հողա-մասի մակե-րեսը (հեկ-տար) |
Գույքի գնա-հատ-ված շուկա-յական արժեք (ՀՀ դրամ) |
Գույքի գնա-հատ-ված շուկա-յական արժե-քում ներառ-ված՝ հատ-կացված հողա-մասի գնա-հատված շուկա-յական արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի շուկա-յական ար-ժեքին մո-տարկ-ված կադաս-տրային արժեքը (ՀՀ դրամ) |
Հատ-կաց-ված հողա-մասի տվյալ պահին գործող կադաս-տրային արժեքը (ՀՀ դրամ) |
Գույքի աճուր-դի նվազա-գույն մեկնար-կային գինը (ՀՀ դրամ) |
Գույքի ար-ժեքի որոշ-ման հետ կապ-ված գու-մարը (ՀՀ դրամ) |
Գույքի գնա-հատման ամսա-թիվը |
Գույքի հերթա-կան աճուրդ-ների կազմա-կերպ-ման վերջնա-ժամ-կետը |
|
1. |
Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 |
N 16062023-01-0122 |
940,81 |
0.42 |
1 413 700 000 |
1 381 400 000 |
600 179 507 |
380 637 180 |
1 619 700 000 |
562 291.6 |
29.08.2025 թ․ |
27․08․2027 թ․ |
|
2. |
Երևան, Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/4 |
N 02072024-01-0191 |
73,85 |
0.0518 |
206 000 000 |
205 572 000 |
53 201 354 |
46 945 252 |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|