ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 702-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 702-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

05.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 702-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ բարեգործական ծրագրերի

համակարգման հանձնաժողովի

2017 թվականի փետրվարի 17-ի

N Մ-136-Ա որոշման

 

«ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Դիլիջան համայնքում Հայ առաքելական եկեղեցական համալիրի կառուցում, որը կնպաստի համայնքում հոգևոր-մշակութային կյանքի բարելավմանը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ, ՌՎՎԶ հիմնադրամ, Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ, Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ (նախկին անվանումը՝ Զբոսաշրջության և Քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ), ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամ, Մաքսիմ Աթայանց, այլ նվիրատուներ և բարերարներ, ֆիզիկական անձինք (ներառյալ՝ առանձին բարերարներ), հայկական և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ։

4.

Ծրագիրը կատարողը

Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ (քաղաք Դիլիջան 3903, Գետափնյա 7, ՀՎՀՀ՝ 07618624)՝ ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի հետ (քաղաք Երևան, Հ. Հակոբյան 3, ՀՎՀՀ` 00222509) համատեղ:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք, բնագավառը՝ եկեղեցաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

3,718,935,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2017 թվական մարտի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) Եկեղեցական համալիրի կառուցման նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2017 թվականի մարտի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը՝ 1,938,935,000 դրամ.

2) Եկեղեցական համալիրի կառուցում: Նախատեսվում է իրականացնել 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 1,382,000,000 դրամ.

3) Եկեղեցական համալիրի ներքին հարդարում և տարածքի բարեկարգում: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 դեկտեմբերի 31-ը՝ 398,000,000 դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) Եկեղեցական համալիրի կառուցման նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքների իրականացում՝ 1,938,935,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի կատարված է 655,838,000 դրամի չափով).

2) Եկեղեցական համալիրի կառուցման, ներքին հարդարման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 806,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի կատարված է 575,237,000 դրամի չափով).

3) Շինարարական նյութերի և ապրանքների ներմուծում՝ 150,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի ծախսեր կատարված չեն).

4) Շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերում ներքին շուկայից՝ 710,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի փաստացի կատարված է 232,898,000 դրամի չափով).

5) Կազմակերպչական ծառայություններ՝ 114,000,000 դրամ (2025 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստացի կատարված է 42,300,000 դրամի չափով):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) Գրասենյակի վարձակալության և կոմունալ ծախսեր` 10,000,000 դրամ.

2) Հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձ և գործուղման ծախսեր` 20,000,000 դրամ.

3) Խորհրդատվական ծառայությունների ծախսեր (հաշվապահական և աուդիտորական ծառայություններ)` 30,000,000 դրամ.

4) Բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսեր՝ 54,000,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան և Դիլիջանի քաղաքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ընտրությամբ անկախ աուդիտորի ներգրավում և ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

05.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ