ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 706-Ա
«ԿԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԿԵՏ» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 3,720,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի տեղադրում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԿԵՏ» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 03576821) «Մագնոն Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05554853) 2025 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման, մատակարարման ու տեղադրման աշխատանքների իրականացում` 3,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԿԵՏ» միջազգային բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
05.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 706-Ա որոշման |
«ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Արթիկ համայնքի երեխաների սոցիալական պայմանները բարելավելու, նրանց համար անվտանգ ու հետաքրքիր հանգստի միջավայր ստեղծելու նպատակով, Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ 15 հասցեում հատկացված հողատարածքում մանկական խաղահրապարակի տեղադրում, որը մատչելի կլինի նաև սոցիալական խոցելի խմբերի երեխաների համար և կբարելավի նրանց առօրյան: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Վահան Աբգարյան (անձնագիր` BA3802901, տրված` 011-ի կողմից, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Տերյան փողոց, շենք 66, բնակարան 63) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«ԿԵՏ» Միջազգային բարեգործական հիմնադրամ (Երևան, Քանաքեռ- Զեյթուն, Լեփսիուսի փողոց, շենք 35, բնակարան՝ 24, ՀՎՀՀ՝ 03576821) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, բնագավառը` սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
3,720,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստում, մատակարարում և տեղադրում՝ 3,720,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի նոյեմբերի 7-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Մանկական խաղահրապարակի սարքավորումների պատրաստման, մատակարարման և տեղադրման աշխատանքներ՝ 3,720,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Արթիկի համայնքապետարանի հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
05.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |