ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4392-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4392-Ա

«29» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

29.10.2025թ.

հ. 4392-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Սվետլանա Ասլանյան

/լիազորված անձ/

Վիկտորիա Խաչատրյան

Մուշական թաղամաս, 6-րդ փողոց, հ.4

բնակելի տուն

Վիկտորիա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Մուշական թաղամասի 6-րդ փողոցի հ.4 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.15072025-01-0025, հող՝ 619.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մուշական թաղամաս, 6-րդ փողոց, հ.4/1

01053MXWX3LZ

 

2

Սարգիս Ափարյան և Աղավնի Ափարդյան

Ա. Չոլաքյան փողոց, հ.30

բնակելի տուն

Ա. Չոլաքյան փողոցի հ.30 հասցեում գտնվող բնակելի տանը /ըստ կտակի ժառանգության իրավունքի 14.08.2025թ. հ.7642 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ա. Չոլաքյան փողոց, հ.30/2

01123G6KWPBP

 

3

«ՄԱՐԿԻԶԱ ՇԻԿ» ՍՊԸ

Արարատյան փողոց, հ.95/12

հողամաս

Անշարժ գույքի մասի առուվաճառքի 29.09.2025թ. հ.7402 պայմանագրով, «ՄԱՐԿԻԶԱ ՇԻԿ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված Արարատյան փողոցի հ.95/12 հասցեում գտնվող 673.3քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արարատյան փողոց, հ.95/13

01113QDPN2DK

 

4

Հասմիկ Սերոբյան

/լիազորված անձ/

Վազգանուշ Դարբինյան

Արցախի փողոց, հ.22/1 շենք, հ.22 և հ.23

բնակարան

Վազգանուշ Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.22/1 շենքի հ.22 և հ.23 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.17102025-01-0424 և վկ. հ.14052025-01-0226/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արցախի փողոց, հ.22/1 շենք, բն.22-23

01053PJNX3JQ

 

5

Աշոտ Պետրոսյան

/լիազորված անձ/

Պետրոս Պետրոսյան

/սեփականատեր/

Սարյան փողոց, հ.33 շենքի բակ

ստորգետնյա ավտոտնակ

Պետրոս Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարյան փողոցի հ.33 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /սեփ. վկ. հ.1456401/ տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.33/28

01063K7RPBUT

 

6

Սևակ Սարգսյան

/լիազորված անձ/

«Էկո. Լ» ՍՊԸ /սեփականատեր/

Դավիթ Բեկի փողոց, հ.54/10 և Դավիթ Բեկի թաղամաս հ.54/11

հողամաս

«Էկո. Լ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.54/10 և Դավիթ Բեկի թաղամասի հ.54/11 հասցեներում գտնվող հողամասերին /հիմք՝ վկ. հ.08112024-01-0452, հ.09112024-01-0018, 26.06.2025թ. հ.ՆԹ-5228-25 նախագծման թույլտվություն/ ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.124

01053XDKNL7D

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան