ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4371-Ա |
«28» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Մ. ՄԵԼԻՔՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.13/31 ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լ/ա Արտյոմ Պետրոսյանի դիմումը` Մ.Մելիքյան փողոցի նրբանցքի հ.3 շենքի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն և Տաթևիկ Հայրապետյանին պատկանող հ.13/31 տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12082022-01-0078 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 15.04.2021թ. հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-63904-25 եզրակացությունը.
1. Մ.Մելիքյան փողոցի նրբանցքի հ.3 շենքի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Արտյոմ Պետրոսյանին և Տաթևիկ Հայրապետյանին պատկանող հ.13/31 հասցեում գտնվող տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել բնակելի նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |