ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1995 թ. N 258
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության համակարգի կառավարման, լուսահաստատությունների ուսումնամեթոդական աշխատանքի և տեսչական վերահսկողության կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության համակարգում ստեղծել քաղաքային և շրջանային տարածքային տեսչություններ, համաձայն N 1 հավելվածի:
2. Լուծարել պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ժողովրդական կրթության բաժինների մեթոդկաբինետները:
3. Կրճատել պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ժողովրդական կրթության բաժինների հաստիքները, համաձայն N 2 հավելվածի:
4. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 3 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը, համաձայն N 4 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների աշխատողների ըստ պաշտոնների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 5 հավելվածի.
դ) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչության կանոնադրությունը (կցվում է):
5. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը:
6. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի և Հայաստանի Հանրապետության դատախազության կենտրոնական ապարատների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների աշխատողների թվաքանակի մասին» N 425 որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:
8. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունների համար ապահովել անհրաժեշտ աշխատանքային պայմաններ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 15-ի N 258 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Քաղաքային տեսչություններ
Երևանի
Գյումրիի
Շրջանային տարածքային տեսչություններ
Ախուրյանի
Ամասիայի
Անիի
Աշոցքի
Աշտարակի (ներառյալ Աշտարակ քաղաքը)
Ապարանի
Արագածի
Արարատի (ներառյալ Արարատ քաղաքը)
Արթիկի (ներառյալ Արթիկ քաղաքը)
Արմավիրի (ներառյալ Հոկտեմբերյան քաղաքը)
Արտաշատի (ներառյալ Արտաշատ քաղաքը)
Բաղրամյանի
Գորիսի (ներառյալ Գորիս քաղաքը)
Գուգարքի (ներառյալ Վանաձոր քաղաքը)
Եղեգնաձորի
Էջմիածնի (ներառյալ Էջմիածին քաղաքը)
Թալինի
Թումանյանի (ներառյալ Ալավերդի քաղաքը)
Իջևանի (ներառյալ Իջևան և Դիլիջան քաղաքները)
Կապանի (ներառյալ Կապան քաղաքը)
Կամոյի (ներառյալ Կամո քաղաքը)
Կոտայքի (ներառյալ Աբովյան քաղաքը)
Կրասնոսելսկի
Հրազդանի (ներառյալ Հրազդան և Չարենցավան քաղաքները)
Մասիսի
Մարտունու
Մեղրու
Նաիրիի
Նոյեմբերյանի
Սիսիանի
Սպիտակի (ներառյալ Սպիտակ քաղաքը)
Ստեփանավանի (ներառյալ Ստեփանավան քաղաքը)
Սևանի (ներառյալ Սևան քաղաքը)
Վայքի (ներառյալ Ջերմուկ քաղաքը)
Վարդենիսի
Տաշիրի
Տաուշի
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 15-ի N 258 որոշման |
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՅԻՆ, ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ` ԿՐՃԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ
|
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները |
Հաստիքային միավորը |
|
1 |
2 |
|
Շրջանային | |
|
Ախուրյանի |
3 |
|
Ամասիայի |
2 |
|
Անիի |
3 |
|
Աշտարակի |
5 |
|
Աշոցքի |
- |
|
Ապարանի |
1 |
|
Արագածի |
- |
|
Արարատի |
7 |
|
Արթիկի |
2 |
|
Արմավիրի |
4 |
|
Արտաշատի |
1 |
|
Բաղրամյանի |
1 |
|
Գուգարքի |
2 |
|
Գորիսի |
1 |
|
Եղեգնաձորի |
3 |
|
Էջմիածնի |
3 |
|
Թալինի |
3 |
|
Թումանյանի |
2 |
|
Իջևանի |
- |
|
Կապանի |
1 |
|
Կամոյի |
1 |
|
Կոտայքի |
- |
|
Կրասնոսելսկի |
2 |
|
Հրազդանի |
2 |
|
Մասիսի |
1 |
|
Մարտունու |
- |
|
Մեղրու |
- |
|
Նաիրիի |
4 |
|
Նոյեմբերյանի |
3 |
|
Սևանի |
1 |
|
Սիսիանի |
2 |
|
Սպիտակի |
2 |
|
Ստեփանավանի |
1 |
|
Վայքի |
1 |
|
Վարդենիսի |
5 |
|
Տաշիրի |
1 |
|
Տաուշի |
1 |
|
Քաղաքային | |
|
Երևանի |
- |
|
Աբովյանի |
3 |
|
Ալավերդու |
1 |
|
Արարատի |
- |
|
Արտաշատի |
1 |
|
Արթիկի |
- |
|
Աշտարակի |
- |
|
Գյումրիի |
3 |
|
Գորիսի |
2 |
|
Դիլիջանի |
3 |
|
Էջմիածնի |
4 |
|
Կամոյի |
- |
|
Կապանի |
2 |
|
Հոկտեմբերյանի |
2 |
|
Հրազդանի |
2 |
|
Չարենցավանի |
- |
|
Ջերմուկի |
1 |
|
Սևանի |
- |
|
Սպիտակի |
- |
|
Ստեփանավանի |
- |
|
Վանաձորի |
1 |
|
Քաղաքի շրջանային | |
| Երևանի |
|
|
Շահումյանի |
- |
|
Մյասնիկյանի |
1 |
|
Էրեբունու |
- |
|
Արաբկիրի |
1 |
|
Մաշտոցի |
- |
|
Շենգավիթի |
1 |
|
Խորհրդային |
- |
|
Սպանդարյանի |
- |
| Գյումրիի |
|
|
Մոսկովյան |
2 |
|
Շիրակի |
1 |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 15-ի N 258 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ
| Աշխատանքի վարձատրության կարգերը |
14 |
15 |
16 |
17 |
| Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները |
4,5 |
4,9 |
5,6 |
6,1 |
_____________
| Ծանոթություն: | Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքի չափն ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 15-ի N 258 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
|
Լուսհաստատությունների թվաքանակը |
Վարձատրության խումբը |
| Մինչև 40 լուսհաստատություն ունեցող շրջանի, քաղաքի |
4-րդ |
| 41-ից մինչև 70 լուսհաստատություն ունեցող շրջանի, քաղաքի |
3-րդ |
| 71-ից մինչև 150 լուսհաստատություն ունեցող շրջանի, քաղաքի |
2-րդ |
| 151 և ավելի լուսհաստատություն ունեցող շրջանի, քաղաքի |
1-ին |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 5 ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 15-ի N 258 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
|
NN ը/կ |
Պաշտոնի անվանումը |
Վարձատրության կարգը |
Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
Պետ | ||
| աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված տեսչության |
15 |
4,9 | |
| աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված տեսչության |
16 |
5,9 | |
| աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված տեսչության |
17 |
6,1 |
_______________
| Ծանոթություն: |
1. Աշխատանքի վարձատրության 4-րդ խմբին դասված տեսչության պետի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է աշխատանքի վարձատրության 3-րդ խմբին դասված տեսչության պետի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,2-ով պակաս: 2. Պետի տեղակալի հաստիք թույլատրվում է ունենալ աշխատանքի վարձատրության 1-ին և 2-րդ խմբերին դասված տեսչություններին: Տեսչության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է համապատասխան տեսչության պետի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,2-0,5-ով պակաս: |
|
2. |
Տեսուչ |
14 |
4,5 |
| Ծանոթություն: |
1. Ավագ տեսուչի հաստիք թույլատրվում է ունենալ 6 և ավելի տեսուչ ունեցող տեսչությանը: Ավագ տեսուչի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվում է տեսուչի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,2-0,5-ով ավելի: 2. Տեսչության ատեստավորված աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը սահմանվում է նրանց վարձատրության համապատասխան կարգի հաշվարկման գործակցից 0,2-0,4-ով ավելի: |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 15-ի N 258 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության քաղաքային և շրջանային տարածքային տեսչությունը (այսուհետև` տեսչություն) նախարարության ինքնուրույն տարածքային ստորաբաժանում է, որը տվյալ քաղաքում, շրջանում իրականացնում է տեսչական վերահսկողություն:
2. Տեսչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հրամաններով, հրահանգներով և սույն կանոնադրությամբ:
Տեսչությունն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը:
3. Տեսչության պահպանման ծախսերը կատարվում են բյուջեի միջոցների հաշվին:
4. Տեսչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
5. Տեսչությունը`
ա) վերահսկում է տարածքի լուսհաստատությունների կողմից հանրակրթության ու դաստիարակության գործը, կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հրամանների, հրահանգների, ցուցումների ու հանձնարարականների, իրենց կանոնադրությունների պահանջների կատարումը.
բ) ապահովում է համագործակցությունը տարածքի լուսահաստատությունների, գործադիր իշխանության տեղական մարմնի և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության միջև.
գ) կազմակերպում և վերահսկողություն է իրականացնում տարածքի լուսհաստատությունների կողմից ուսումնական պլանների, հանրակրթական առարկայական ու դաստիարակչական պետական ծրագրերի կատարման, բոլոր լուսհաստատություններում պետական հանրակրթական չափորոշիչների պահպանման նկատմամբ.
դ) գործադիր իշխանության տեղական մարմինների ժողովրդական կրթության բաժինների (վարչությունների) (այսուհետև` ժողկրթբաժին) հետ համատեղ`
ապահովում է երեխաների պարտադիր տարրական և հիմնական կրթությունը.
կազմակերպում է պետական լուսհաստատություններն անհրաժեշտ դասագրքերով, ձեռնարկներով, ուսումնամեթոդական նորմացույց փաստաթղթերով. ուսումնական գույքով ապահովելու գործը.
կազմակերպում է առարկայական օլիմպիադաներ, մարզամշակութային միջոցառումներ, մրցույթներ.
աշխատանք է տանում երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպման ուղղությամբ
ե) իրականացնում է տարածքի լուսհաստատությունների ուսումնագիտական և մեթոդական տեղեկատվության ապահովման գործը, կազմակերպում դրանց ղեկավար ու մանկավարժական աշխատողների խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, մանկավարժական ընթերցումներ, ուսումնասիրում ու ամփոփում է լուսհաստատությունների ղեկավարման և մանկավարժական աշխատանքի օրինակելի փորձն ու կազմակերպում դրա ներդրումը, տարածումը.
զ) կազմակերպում է տարածքի պետական լուսհաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի վերապատրաստման ու ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
է) տարածքի պետական լուսհաստատություններում մանկավարժական կադրերի նկատմամբ պահանջի վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն, աշխատանք տանում լուսհաստատությունները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ.
ը) սահմանված կարգով տարածքի պետական լուսհաստատությունների տնօրենների նշանակման (ազատման) վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն.
թ) սահմանված կարգով տեսչական ստուգումներ է անցկացնում տարածքի բոլոր լուսհաստատություններում.
ժ) վերահսկում է պետական հանրակրթական լուսհաստատություններում ընդունելության, դասարանից դասարան փոխադրման, ավարտական քննությունների անցկացման գործը.
ի) գործադիր իշխանության տեղական մարմնի հետ համատեղ`
Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն առաջարկություն է ներկայացնում տարածքում պետական լուսհաստատությունների ստեղծման, վերակառուցման լուծարման և տեղաբաշխման, ինչպես նաև սահմանված կարգով բոլոր լուսհաստատությունների լիցենզավորման ու հավատարմագրման վերաբերյալ.
մասնակցում է անչափահասների իրավունքների պաշտպանության, լուսհաստատությունների անվանակոչության աշխատանքներին, լուսհաստատություններում վերահսկում երեխաների առողջության պահպանման գործը.
լ) տարածքում հանրակրթության ու դաստիարակության գործի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն.
խ) միջոցառումներ է իրականացնում լուսհաստատություններում «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կիրառման ուղղությամբ.
ծ) սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները, կատարում քաղաքացիների ընդունելություն.
6. Տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կողմից հաստատված աշխատանքային պլանով:
7. Տեսչությունը գլխավորում է պետը, որը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կողմից` նախարարության գլխավոր տեսչության պետի ներկայացմամբ:
8. Տեսչության պետը`
ա) կազմակերպում և ղեկավարում է տեսչության գործունեությունը.
բ) պաշտոնի է նշանակում և ազատում պաշտոնից տեսչության աշխատողներին` նախարարության գլխավոր տեսչության պետի համաձայնությամբ.
գ) սահմանված կարգով հաստատում է պետական լուսհաստատությունների կանոնադրությունները.
դ) հաստատում է տեսչությանը կից կրթական խորհրդի աշխատանքային պլանն ու աշխատակարգը, տեսչական հանձնաժողովների կազմը, աշխատանքի պլանը և տեսչավորման ժամկետները.
ե) ղեկավարում է տեսչությանը կից կրթական խորհրդի աշխատանքը, կազմակերպում նրա որոշումները կատարման վերահսկողությունը.
զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, ստուգում դրանց կատարումը.
է) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն առաջարկություն է ներկայացնում տարածքի լուսհաստատությունների տնօրենների այն հրամանների վերացման մասին, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հրամաններին, հրահանգներին.
ը) սահմանված կարգով տնօրինում է տեսչության գույքը:
9. Տեսչության պետի հրամանների, հանձնարարականների, ցուցումների կատարումը պարտադիր է տարածքի լուսհաստատությունների համար:
10. Տեսչությունը պարբերաբար տեղեկատվություն, իսկ ուսումնական տարվա վերջին հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն:
11. Տեսչությանը կից ստեղծվում է կրթական խորհուրդ, որի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը:
12. Տեսչության աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդը և հաստիքների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը:
13. Տեսչության վերակառուցումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|