ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշանավորումն Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակի, որոշում եմ.
1. Ստեղծել հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողով (կազմը կցվում է):
2. Հոբելյանական տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյա հոբելյանի տոնակատարության միջոցառումների ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել միջոցառումների անցկացման ֆինանսավորումը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
30 դեկտեմբերի 1996 թվականի, քաղ. Երևան |
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Լևոն Տեր-Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության Նախագահ (նախագահ)
Արմեն Սարգսյան - Հայաստանի Հանրապետության վարչապետ
Վանո Սիրադեղյան - Երևանի քաղաքապետ
Արմեն Սմբատյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Արտաշես Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Ռաֆայել Պապայան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Ֆադեյ Սարգսյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հրանտ Մաթևոսյան - Հայաստանի գրողների միության նախագահ
Ռադիկ Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր
Էդվարդ Ջրբաշյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն
Հրանտ Թամրազյան - Գրականագետ
Հենրիկ Բախչինյան - Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն
Արփենիկ Չարենց - Ե. Չարենցի դուստրը
Վազգեն Գաբրիելյան - Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան
Գևորգ Տեր-Վարդանյան - Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն
Հրաչ Թամրազյան - Բանաստեղծ
Գրիգոր Խանջյան - Նկարիչ
Հրաչյա Հովհաննիսյան - Բանաստեղծ
Ռեգինա Ղազարյան - Նկարիչ
Տիգրան Մանսուրյան - Կոմպոզիտոր
Լիլիթ Հակոբյան - Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|