ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 701-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2025 թվականի հունիսի 30-ին կնքված՝ N 380213304 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ ամսական 1,279,165 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Դելտա-մեկ սեքյուրիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00259144) 2025 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անվտանգության համակարգերի սարքավորումների մատակարարման, տեղադրման և ծրագրավորման աշխատանքների իրականացում՝ 602,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00095651) 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված՝ N 0429/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հակահրդեհային անվտանգության պահպանման ծառայությունների մատուցում՝ ամսական 4,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Բեսթ պրոջեքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00891838) 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արհեստական քարից սեղանի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |