ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 696-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 00904586) «Մադոյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 08432176) 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված՝ N 07102025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,745,436 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 1-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագրի մասին» N 157-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |