ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 250
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.05.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/5, մայիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 1995 թ. N 250

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 87 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագիրը` 800 մլն դրամ ծավալով, համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագրում ընդգրկված օբյեկտների տիտղոսացուցակները:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում ավարտել օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը և, վարկային միջոցների հատկացմանը զուգընթաց, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ֆինանսավորման ժամկետացանկերը (գրաֆիկները):

3. Պատվիրատուներին` օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումից և 1995 թվականի Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ֆինանսավորման ժամկետացանկերի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում հայտարարել օբյեկտների շինարարության պետական պատվերի տեղադրման մրցույթ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ տալ պարզաբանումներ պատվիրատուներին մրցույթի անցկացման լրացուցիչ պայմանների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1995 թ.

մայիսի 7-ի N 250 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

(մլն դրամ)

 

Կապիտալ ներդրումներ

Ընդամենը

800,0

այդ թվում`

 
Բնակարանային շինարարություն

235,0

Կոմունալ շինարարություն

108,0

Ժովորդական կրթություն

257,0

Ճանապարհային տնտեսություն

100,0

Տնտեսության այլ ճյուղեր (պահուստային ֆոնդ)

100,0

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1995 թ.

մայիսի 7-ի N 250 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԸՍՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ

 

Պատվիրատուի օբյեկտի անվանումը

Չափի միավորը

Հզորության գործարկումը

1

2

3

Բնակարանային շինարարություն

քառ. մ

7808

ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ

քառ. մ

4558

Սպիտակ

   

Կ-6 թաղամաս

   
բ/շ 5-3   

250

Կ-4 թաղամաս

   
բ/շ 3-20   

250

բ/շ 3-21  

250

Արթիկ

   
բ/ 30-41 Լմբաթ թաղ.  

1376

Ախուրյան

   
բ/շ 20ա (ամրացում)  

1400 

բ/շ 1-6  

240

Ամասիա

 

 

բ/շ 12  

412

բ/շ 21-38 Հյուսիս. թաղ.  

180

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

քառ. մ

380

ք. Դիլիջան, Գոշ գյուղ

 

380

Պատգամավորների Սպիտակի շրջխորհրդի գործկոմ

քառ. մ

2600

Արևաշող գյուղ

 

400

Ջրաշեն գյուղ  

600

Սպիտակի սովխոզ  

600

Շիրակամուտ գյուղ  

700

Սարամեջ գյուղ  

300

Պատգամավորների Գուգարքի շրջխորհրդի գործկոմ

քառ. մ

470

Լեռնապատ գյուղ  

400

Շահումյան գյուղ  

70

Կոմունալ շինարարություն    
ջրամատակարարում

կմ

53.1

 

հազ. խոր. մ

1.0

այդ թվում`

   
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ    
ջրամատակարարում

կմ

28.8

 

հազ. խոր. մ

1.0

այդ թվում`

   

Աշոցք

   

կապտաժային կառուցվածքների վերակառուցում

և ջրմուղի ցանց Մուսայելյան աղբյուրներից

կմ

կապտաժ

1.8

Ամասիա

   
օրվա կարգավորման ջրամբար շրջկենտրոնում հազ. խոր. մ

1.0

Սպիտակ

   
ջրատար ՕԿՋ-ից մինչև բնակելի թաղամաս կմ

20.0

Նոյեմբերյան

   
ինքնահոս ջրամատակարարում տեղական աղբյուրներից կմ

7.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն    
ջրամատակարարում կմ

24.3

այդ թվում`

   
Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղի ջրագիծ կմ

10.0

Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղի ջրագիծ կմ

14.3

Ժողովրդական կրթություն    
դպրոցներ աշ. տեղ

680

այդ թվում`

   
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն    
դպրոցներ աշ. տեղ

680

Իջևանի շրջանի Վազաշեն գյուղի աշ. տեղ

360

Արթիկի շրջանի Փանիկ գյուղի աշ. տեղ

320

ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն    
Ճանապարհային տնտեսություն    
Քասախ գետի վրայով Աշտարակի կամրջի 1-ին հերթի ավարտ և 2-րդ հերթի կոնսերվացում  

համալիր

Պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմ    
ժողովրդական կրթություն    
Ֆրանսիական թեքումով N 10 դպրոց (հիմքի, կոմունիկացիաների կառուցում և բարեկարգման աշխատանքներ)    

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ