ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով, որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ նշանակել`
Արա Բաբլոյանին - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Գառնիկ Նանագուլյանին - Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարար
Մարատ Ալեքսանյանին - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Աշոտ Սաֆարյանին - Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարար
Ալեքսանդր Արզումանյանին - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Սուրեն Ավետիսյանին - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար
Վլադիմիր Մովսիսյանին - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար
Վահրամ Ավանեսյանին - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Գագիկ Մարտիրոսյանին - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար
Գրիգոր Պողպատյանին - Հայաստանի Հանրապետության կապի նախարար
Արտաշես Պետրոսյանին - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Արմեն Սմբատյանին - Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Սերժիկ Սարգսյանին - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
Վազգեն Սարգսյանին - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
Նորայր Խաչատրյանին - Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար
Հրանուշ Հակոբյանին - Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար
Հենրիկ Քոչինյանին - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար
Ֆելիքս Փիրումյանին - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար
Լևոն Բարխուդարյանին - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Ստեփան Բադալյանին - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար
Էդուարդ Աղաջանովին - Հայաստանի Հանրապետության վիճակագրության նախարար, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար
Գալուստ Գամազյանին - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար
Գագիկ Շահբազյանին - Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին» հրամանագիրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
8 նոյեմբերի 1996 թվականի, քաղ. Երևան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|