ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1537-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2025 թվականի N 1537-Լ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Սահմանել, որ 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում մթերումների գործընթացի մշտադիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից։

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

31.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1537-Լ որոշման

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում 2025 թվականին տնտեսությունների կողմից արտադրված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի իրացման գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին։

 

2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Միջոցառման մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը.

3) առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները:

3. Միջոցառման իմաստով շահառու են համարվում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին խաղող մատակարարող տնտեսությունները (այսուհետ՝ շահառու), որոնք Վայոց ձորի մարզում զբաղվում են Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի արտադրությամբ։

4. Միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտներ են համարվում Հայաստանի Հանրապետության մարզերում խաղողի մթերման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնց նկատմամբ միջոցառման 6-րդ կետում նշված դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չի կայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ որոնք միջոցառման 6-րդ կետում նշված դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։

5. 2025 թվականին խաղող մթերող տնտեսավարող սուբյեկտներին Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման համար սուբսիդավորման տրամադրման պայմանները հետևյալն են՝

1) Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրվում է 70 դրամի չափով սուբսիդավորում.

2) սուբսիդավորում չի տրամադրվում՝

ա. տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար,

բ. այլ տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողի համար.

3) առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ մթերումը հաշվարկվում է առանց սույն կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված մթերվող խաղողի քանակության։

6. Միջոցառման շրջանակներում սուբսիդավորում ստանալու համար տնտեսավարող սուբյեկտն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է նախարարություն՝ համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով։

7. Նախարարության և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքվող համագործակցության համաձայնագրում նշվում է նաև, որ մթերվող խաղողի 1 կգ-ի նվազագույն գինը կազմում է 220 դրամ։

8. Համագործակցության համաձայնագիրը ստորագրելուց հետո նախարարությունը համաձայնագրի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ, որին կցվում է ընթացակարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված տնտեսավարողի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

9. Մշտադիտարկումն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմի աշխատակիցների կողմից՝ մթերման ամբողջ գործընթացի ընթացքում ֆիզիկապես ներկա լինելու, գործընթացը դիտարկելու և 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգով սահմանված մթերվող խաղողի փաստացի ծավալներն արձանագրելու եղանակով։

10. Միջոցառման շրջանակներում 2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներն ապահովում են մթերման գործընթացի թափանցիկությունը, Վայոց ձորի մարզից մթերվող Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովում են մշտադիտարկում իրականացնող անձանց ազատ մուտքը մթերման կետեր, դրանցում տեղակայված կշռման տարածքներ և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. հարությունՅԱՆ

 

31.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1537-Լ որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. 2025 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են՝ 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում 1 կիլոգրամը նվազագույնը 220 դրամով առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 70 դրամի չափով սուբսիդավորում տրամադրելու հետ կապված հարաբերությունները։

2. Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում են տնտեսավարող սուբյեկտները, որոնք սուբսիդավորման գումարների ստացման համար ընթացակարգի N 1 ձևին համապատասխան դիմում են ներկայացնում նախարարություն՝ համագործակցության համաձայնագիր կնքելու նպատակով: Դիմումին կցվում է՝

1) հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք՝ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով կայացված գանձման որոշումների և դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների մասին.

2) տեղեկատվություն տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց անվանումների և նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների մասին։

3. Այն դեպքում, երբ տնտեսավարող սուբյեկտը Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումները սկսել է մինչև սույն որոշումն ընդունվելը, ապա տնտեսավարող սուբյեկտն ընթացակարգի 2-րդ կետում նշված դիմումին կից լրացուցիչ ներկայացնում է նաև 2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նշված դիմումի ներկայացման օրը գնված խաղողի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի։

4. Դիմումի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր՝ ընթացակարգի N 2 ձևին համապատասխան։

5. Համագործակցության համաձայնագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ է ներկայացնում այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համագործակցության համաձայնագրի կնքումն ունի կնքած Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի գնման պայմանագրեր։

6. Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից կազմվում և 7 աշխատանքային օրվա ընթացքում մթերող տնտեսավարող սուբյեկտներին են ներկայացվում մթերման ենթակա Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող ունեցող տնտեսությունների (շահառուների) անվանական ցանկերը՝ ներառելով հեռախոսահամարը, մշակվող տնկարկի չափը, տեղակայման վայրը և մթերման ենթակա խաղողի քանակը։

7. Տնտեսավարող սուբյեկտն ընթացակարգի 6-րդ կետում նշված ցանկում ընդգրկված, ինչպես նաև այլ շահառուների հետ կնքում է Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի գնման պայմանագրեր, որոնց կցվում են հողատարածքի սեփականության վկայականը կամ հողատարածքի վարձակալության պայմանագիրը, իսկ անհրաժեշտության դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ կամ այլ պարզաբանում պարունակող տեղեկանքները։

8. Տնտեսավարող սուբյեկտը խաղողի մթերման ժամանակաշրջանում ամենօրյա պարբերականությամբ նախարարությանն ու մարզպետների աշխատակազմերին է ներկայացնում Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակների վերաբերյալ Էքսել (Excel) ծրագրով լրացված տեղեկատվությունը` համաձայն ընթացակարգի N 5 ձևի։

9. Սուբսիդավորումը ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտն առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ ծավալի համար կազմում և էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ, ներկայացնելով մթերված խաղողի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի, լրացված Էքսել (Excel) ծրագրով և տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով՝ կցելով 1 կիլոգրամը նվազագույնը 220 դրամով խաղողի գնումը հավաստող փաստաթղթերի պատճենները (խաղողի մթերումը հավաստող հանձնման-ընդունման ակտերի պատճենները, ինչպես նաև դրանց դիմաց կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ առկայության դեպքում)։

10. Մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը ընթացակարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում և նախարարություն է ներկայացնում ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացությունը, որի հիման վրա նախարարությունը եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարողի հետ կնքում է ընթացակարգի N 3 ձևին համապատասխան պայմանագիր և սուբսիդավորման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

11. Եթե ընթացակարգի 8-րդ կետում նշված տեղեկատվությունում և 9-րդ կետում նշված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, ապա մարզպետի աշխատակազմի կողմից անհամապատասխանությունների առկայությունը հայտնաբերելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտին։ Տնտեսավարող սուբյեկտն անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկացումը ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է անհամապատասխանությունները և կրկին ներկայացնում է ճշգրտված փաստաթղթերը, որոնց հետագա ընթացքն ապահովվում է ընթացակարգի 9-րդ կետով սահմանված պայմաններով և 10-րդ կետով սահմանված ժամկետներում։

12. Մարզպետի աշխատակազմի կողմից սուբսիդավորման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարող սուբյեկտն ընթացակարգի 11-րդ կետում նշված ժամկետում չի ապահովում ճշգրտված փաստաթղթերի ներկայացումը։

13. Ընթացակարգի 1-ին կետում նշված սուբսիդավորման գումարները տրամադրվում են առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ քանակը մթերելուց հետո։

14. Եթե պարզվում է, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել ընթացակարգով սահմանված պահանջների խախտումներ, ապա խախտումների մասով տրամադրված սուբսիդավորման գումարը խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է վերադարձնել նախարարության համապատասխան հաշվեհամարին։

15. 2025 թվականի հոկտեմբերի 1-ից հետո մարզպետների աշխատակազմերի կողմից փաստացի մթերվող Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ծավալների մշտադիտարկման արդյունքներն արձանագրվում են՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի, որը ստորագրում են մշտադիտարկում իրականացնող անձը և տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձը։

16. Անհրաժեշտության դեպքում նախարարության պահանջով մարզպետների աշխատակազմերը ներկայացնում են ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության կազմման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

………………………………………………………...............…………………………․․․․....-ԻՑ

(նշել իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

..............................................................................-ի կողմից նախատեսվում է ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․.....

(նշել իրավաբանական անձի անվանումը)

Վայոց ձորի մարզից մթերել (գնել) շուրջ .............. տոննա Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող, որից .......... տոննան՝ նվազագույնը 220 դրամով։

Խնդրում եմ թույլատրել համագործակցելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի         -ի N      -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում։

 

   Ստորագրող

.........................

(պաշտոնը)

 

..................................

(անունը, ազգանունը)

 

   .................................

           (ստորագրությունը)

   
 ..... ..................... 2025 թ.    

 

 

 

 

 

 

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

ք. Երևան

___ _____________ 2025 թ.

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Հ. Նասիբյանի, որը գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Պետական մարմին), մի կողմից և ..................................................................................-ն

(նշել իրավաբանական անձի անվանումը)

(այսուհետ՝ Տնտեսավարող) մյուս կողմից, ի դեմս ..............................................................................................................

(նշել պաշտոնը, անունը, ազգանունը)

որը գործում է Տնտեսավարողի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (այսուհետ միասին՝ Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի            -ի N      -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը (այսուհետ՝ Միջոցառում), կնքեցին սույն համագործակցության համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հետևյալի մասին.

 

1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Համաձայնագրի առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի -ի N -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում համագործակցելն է։

 

2․ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2.1. Տնտեսավարողը պարտավորվում է Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներն իրականացնել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից կազմված ցանկով ներկայացված, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ տնտեսություններից՝ 1 կգ-ը նվազագույնը 220 դրամով:

2.2. Համաձայնագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում Տնտեսավարողը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ է ներկայացնում այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համաձայնագրի կնքումն ունի կնքած Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի գնման պայմանագրեր, ինչպես նաև այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ նախընտրում է կնքել նոր պայմանագրեր։

2.3. Տնտեսավարողը պարտավորվում է ապահովել Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերման գործընթացի թափանցիկությունը, Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորումը և տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ապահովում է մշտադիտարկում իրականացնող անձանց ազատ մուտքը մթերման կետեր, դրանցում տեղակայված կշռման տարածքներ և վերջիններիս պահանջով մթերման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

2.4. Պետական մարմինը պարտավորվում է Տնտեսավարողի կողմից միջոցառմամբ սահմանված պահանջներն ապահովելու դեպքում սահմանված ընթացակարգով տրամադրել համապատասխան սուբսիդավորումը։

2.5. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը։

2.6. Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դիմելու միջոցով։

2.7. Համաձայնագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ․․․ էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցե`

0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

ՀՀ ֆինանսների նախարարության

գործառնական վարչություն

Հ/Հ ..............................

ՀՎՀՀ 02698604

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

գլխավոր քարտուղար

ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ

.....................................................

(Տնտեսավարողի անվանումը)

Հասցե...............................................

....................................................

ՀՎՀՀ.......................................

Հեռ....................................

Հ/Հ..................................

......................................................

(Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________

      (ստորագրությունը)            Կ. Տ.

____________________

      (ստորագրությունը)            Կ. Տ.

 

Ձև N 3

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 Երևան

___ _____________ 2025 թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի (այսուհետ՝ Նախարարություն), որը գործում է Նախարարության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և

................................................-ի (ՀՎՀՀ` ....................) ........................................................................

(նշել կիրավաբանական անձի անվանումը)                                                              (նշել պաշտոնը, անունը, ազգանունը)

մյուս կողմից (այսուհետ՝ Տնտեսավարող) (այսուհետ միասին՝ Կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․ -ի N       -Լ որոշմամբ հաստատված 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը (այսուհետ՝ Միջոցառում) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Պայմանագրի առարկա է հանդիսանում Միջոցառումը, որի շրջանակներում մասնակիորեն սուբսիդավորվում է Տնտեսավարողի կողմից 2025 թվականին Վայոց ձորի մարզից մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի արժեքը։

1.2. Միջոցառման շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորել Տնտեսավարողի կողմից 2025 թվականին Վայոց ձորի մարզից առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ և նվազագույնը 220 դրամով մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց 70 դրամի չափով։

1.3. Տնտեսավարողին սուբսիդիայի տրամադրման առավելագույն չափ չի սահմանվում։ Սուբսիդիան տրամադրվելու է Տնտեսավարողի կողմից Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող արտադրող տնտեսություններից (շահառուներից) մթերված առնվազն 700 տոննա և ավելի քանակությանը համարժեք չափով, ընդ որում սուբսիդավորման պայմանները կարող են փոխվել միայն այդ մասով Միջոցառման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում։

1.4. Միջոցառման շրջանակներում նախատեսվում է սուբսիդավորման գումարները տրամադրել առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ մթերված ամբողջ ծավալի համար։ Վճարման ենթակա գումարի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված եզրակացությունը, որով էլ ձևավորվում է Պայմանագրի գումարը։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Նախարարությունն իրավունք ունի`

2.1.1. պահանջել իրեն ներկայացնելու յուրաքանչյուր օրվա ընթացքում գնված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն Միջոցառմամբ հաստատված N 2 հավելվածի (այսուհետ՝ ընթացակարգ) N 5 ձևի.

2.1.2. Ընթացակարգի 10-րդ կետի համաձայն Տնտեսավարողի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ստացված ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցելու համար Տնտեսավարողից պահանջել կնքելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանով հաստատված հանձնման-ընդունման ակտը՝ համաձայն Պայմանագրի հավելվածի։

2.2. Նախարարությունը պարտավոր է`

2.2.1. ընթացակարգի 10-րդ կետի համաձայն Տնտեսավարողի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցել Տնտեսավարողի հաշվեհամարին:

2.3. Տնտեսավարողն իրավունք ունի`

2.3.1. ստանալ Միջոցառումով սահմանված չափով սուբսիդավորում:

2.4. Տնտեսավարողը պարտավոր է`

2.4.1. Միջոցառման շրջանակներում 2025 թվականին Վայոց ձորի մարզից մթերել 1 կիլոգրամը նվազագույնը 220 դրամով առնվազն 700 տոննա և ավելի քանակությամբ Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող.

2.4.2. Միջոցառման շրջանակներում համագործակցության համաձայնագրի կնքումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, մթերման ենթակա Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող ունեցող տնտեսությունների անվանական ցանկերը կազմելու նպատակով, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին ներկայացնել այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ մինչև համագործակցության համաձայնագրի կնքումն ունի կնքած Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի գնման պայմանագրեր, ինչպես նաև այն տնտեսությունների ցանկը, որոնց հետ նախընտրում է նոր պայմանագրեր կնքել.

2.4.3. Միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից կազմված մթերման ենթակա Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող ունեցող տնտեսությունների ցանկում ներառված, ինչպես նաև այլ տնտեսությունների հետ կնքել խաղողի գնման պայմանագրեր՝ համաձայն ընթացակարգի 7-րդ կետի.

2.4.4. առնվազն 700 տոննա և ավելի քանակության Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներն ավարտելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում կազմել և իր տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ ներկայացնել Վայոց ձորի մարզից գնված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն ընթացակարգի N 5 ձևի, լրացված Էքսել (Excel) ծրագրով և տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով՝ կցելով 1 կիլոգրամը նվազագույնը 220 դրամով խաղողի գնումը հավաստող փաստաթղթերի պատճենները (խաղողի մթերումը հավաստող հանձնման-ընդունման ակտերի պատճենները, ինչպես նաև դրանց դիմաց կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ առկայության դեպքում).

2.4.5. մարզպետի աշխատակազմի կողմից ընթացակարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերում և 8-րդ կետում նշված տեղեկատվությունում առկա անհամապատասխանությունների վերաբերյալ 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել անհամապատասխանությունները և կրկին ներկայացնել ճշգրտված փաստաթղթերը.

2.4.6. ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա Նախարարության հետ կնքելու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 346-Ն հրամանով հաստատված հանձնման-ընդունման ակտը.

2.4.7. ներկայացված փաստաթղթերում ընթացակարգով սահմանված պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում խախտումները հայտնաբերելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում խախտումների մասով տրամադրված սուբսիդավորման գումարը վերադարձնել Նախարարություն՝ համապատասխան հաշվեհամարին.

2.4.8. խստորեն պահպանել Միջոցառման պահանջները։

 

3. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3.1. Տնտեսավարողին վճարումներն իրականացվում են մթերված խաղողի առնվազն 700 տոննա և ավելի ամբողջ քանակի համար՝ Տնտեսավարողի մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմից ստացված ընթացակարգի N 4 ձևին համապատասխան եզրակացության հիման վրա՝ եզրակացությունը ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։

3.2. Սուբսիդավորման գումարը հաստատուն է, և Տնտեսավարողն իրավունք չունի պահանջելու ավելացնել, իսկ Նախարարությունը նվազեցնել այդ գումարը։

3.3 Նախարարությունը 3.1-ին կետում նշված սուբսիդավորման գումարները փոխանցում է Տնտեսավարողի հաշվարկային հաշվին՝ անկանխիկ եղանակով։

3.4. Նախարարության կողմից Միջոցառման գծով գումարների բացակայության դեպքում գումարները կվճարվեն դրանց առկայության դեպքում՝ փոփոխված ժամկետներով։

3.5. Այն դեպքում, երբ ակնկալվող սուբսիդավորման գումարի չափը գերազանցում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցության տրամադրման համար հատկացված գումարի մնացորդը, ապա տվյալ սուբսիդավորման գումարը տրամադրվում է մասնակի՝ տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աջակցության տրամադրման համար հատկացված գումարի մնացորդի չափով։

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման և ոչ պատշաճ կատարման դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից, տարածվում է 2025 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված Վայոց ձորի մարզից փաստացի մթերված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի ծավալների վրա և գործում է մինչև Միջոցառման շրջանակներում առաջացած պարտավորությունների ամբողջական կատարման ժամկետի ավարտը։

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6.1. Պայմանագիրը կարող է փոփոխվել և լուծվել կողմերի համաձայնությամբ՝ Միջոցառման դրույթների պահպանմամբ։ Պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ համաձայնագիրը կնքվում է գրավոր։

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան դիմելու միջոցով։

 

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

8.1. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

9. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Պայմանագիրը կնքված է հայերեն լեզվով, երկու օրինակից և ..... էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

9.2. Պայմանագրով չնախատեսված դրույթները կարգավորվում են Միջոցառումով սահմանված պահանջներով։

 

11. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հասցե`

0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

ՀՀ ֆինանսների նախարարության

գործառնական վարչություն

Հ/Հ ..............................

ՀՎՀՀ 02698604

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

գլխավոր քարտուղար

ՀԱՅԿԱԶ ՆԱՍԻԲՅԱՆ

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ

.....................................................

(Տնտեսավարողի անվանումը)

Հասցե...............................................

....................................................

ՀՎՀՀ.......................................

Հեռ....................................

Հ/Հ..................................

......................................................

(Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________

      (ստորագրությունը)            Կ. Տ.

____________________

      (ստորագրությունը)            Կ. Տ.

 

Հավելված

20...... թ․ ..................... ........-ին կնքված

N ……....……………. պայմանագրի

 

Հաստատում եմ

...........................................................

(պաշտոնը)            

...........................................................

(անունը, ազգանունը)    

...........................................................

(ստորագրությունը)     

...........................................................

(ամսաթիվը)        

Նախարարություն՝

___________________

___________________

Գտնվելու վայրը ___________

ՀՀ _________________

_____________________

ՀՎՀՀ _________________

Տնտեսավարող՝

___________________

___________________

Գտնվելու վայրը ___________

ՀՀ _________________

_____________________

ՀՎՀՀ _________________

 

Ա Կ Տ  N

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

___ _____________ 20…. թ.

 

Պայմանագրի անվանումը`

..............................................................................................................................................................

..............................................................................................................................................................

 

Պայմանագրի կնքման ամսաթիվը` ..... ....................... 20.... թ.

Պայմանագրի համարը` ....................

.......................................................................... (այսուհետ` Նախարարություն)` ի դեմս .....................................-ի

(սուբսիդիա տրամադրող ՀՀ պետական կառավարման մարմինը)

 

և ................................................................ (այսուհետ` Տնտեսավարող)` ի դեմս ..................................... -ի

         (սուբսիդիա ստացող իրավաբանական անձը)

կազմեցին սույն ակտը հետևյալի մասին.

Պայմանագրի շրջանակներում Տնտեսավարողը ...... ................ 20.... թ.-ից մինչև .... .............. 20.... թ.-ն ընկած ժամանակահատվածում համաձայն ..... ................. 20.... թ. N ......... եզրակացության* իրականացրել է հետևյալ աշխատանքները.

 

Համառոտ նկարագիրը

Քանակը

Նվազագույն շահավետ գինը` մեկ միավորի հաշվարկով

(դրամ)

Մեկ միավորի գինը (դրամ)

Մեկ միավորի համար տրա- մադրվող սուբսիդիայի չափը

(դրամ)

Վճարման ենթակա գումարը (դրամ)

Վճարման վերջնա- ժամկետը` ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5 ≤ 3-4

6=2x5

7

             
             
             
             

Ընդամենը

           

 

__________________________

* հանձնման-ընդունման ակտի համար հիմք հանդիսացող ..... ................. 20....... թ. N .......... եզրակացությունը հանդիսանում է սույն ակտի անբաժանելի մաս

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

..................................................

(նշել ստորաբաժանման անունը)

...............................................

(ստորագրությունը)

................................................................

(ազգանունը, անունը)

 

Կ.Տ.

.............................................

(Տնտեսավարողի ներկայացուցչի պաշտոնը)

 

.................................................

(ստորագրությունը)

................................................................

(ազգանունը, անունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _____

................................................…………………………....-ԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ

(նշել տնտեսավարողի անվանումը)

ՄԱՐԶԻՑ 1 ԿԻԼՈԳՐԱՄԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 220 ԴՐԱՄՈՎ ԱՌՆՎԱԶՆ 700 ՏՈՆՆԱ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՄԹԵՐՎԱԾ (ԳՆՎԱԾ) ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ԴԻՄԱՑ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության .................... մարզպետի աշխատակազմ

ներկայացված .................................-ի (ՀՎՀՀ` ....................) 2025 թվականի .........................-ի

             (նշել Տնտեսավարողի անվանումը)                                                                                  (նշել ամիսը և օրը)

փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով Տնտեսավարողը 2025 թվականի

..........................-ից մինչև 2025 թվականի ........................-ն ընկած ժամանակահատվածում

(նշել ամիսը և օրը)                                                          (նշել ամիսը և օրը)

 

Վայոց ձորի մարզից 1 կիլոգրամը նվազագույնը 220 դրամով մթերել (գնել) է ................ տոննա Արենի և Ոսկեհատ տեսակների խաղող, որի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմում է ....... ........................ (........................................) դրամ,

(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

և այդ չափով սուբսիդավորումը ենթակա է վճարման։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

------------------ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

---------------------------------------------

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

..............................................................

(անունը, ազգանունը)

 

_____ __________2025 թ.

 

 

 

............................

(ստորագրությունը)

Ձև N 5

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

-----------------------------------------------------------------------------------------------------

(Տնտեսավարող սուբյեկտի անվանումը և մթերման կետը)

 

կողմից Վայոց ձորի մարզից մթերված (գնված) Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակների մասին

 

Ամսաթիվը (օր, ամիս,տարի,

XX.XX.2025)

Շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը

Շահառուի ՀՎՀՀ-ն կամ անձնագրի սերիան կամ ն/ք

համարը

Շահառուի հեռախոսա-համարը 94XXXXXX)

Խաղողի գնման պայմանագրի համարը

Խաղողի տնկարկի տեղակայման

համայնքը

Խաղողի տնկարկի տեղակայման

բնակավայրը

Խաղողի տնկարկի չափը՝ ըստ պայմանագրի

(հա)

Հանձնած խաղողի քանակը

(կգ)

Մթերման (գնման) 1 կգ-ի գինը

(դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   

 

Ստորագրող*

...............................

(պաշտոնը)

 

................................

(ստորագրությունը)

...................................

(անունը, ազգանունը)

 

 

 

Ստորագրող**

...............................

(պաշտոնը)

 

Ստորագրող**

...............................

(պաշտոնը)

 

...................................

(անունը, ազգանունը)

 

 

...................................

(անունը, ազգանունը)

..... ..................... 2025 թ.

 

Կ.Տ.

     

 

* Ստորագրվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձի կողմից ընթացակարգի 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում։

** Ստորագրվում է ընթացակարգի 15-րդ կետի շրջանակներում իրականացվող մշտադիտարկում իրականացնող անձի և տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձի կողմից

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. հարությունՅԱՆ

 

31.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1537-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԵՆԻ ԵՎ ՈՍԿԵՀԱՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻՑ ՄԹԵՐՎՈՂ ԽԱՂՈՂԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. 2025 թվականի Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման շրջանակներում Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգի (այսուհետ` կարգ) գործողությունը տարածվում է միջոցառման շրջանակներում առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի մթերումներ իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) վրա:

2. Կարգով հաստատվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից Վայոց ձորի մարզից գնված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակների փաստաթղթավորման և նախարարությանն ու մարզպետների աշխատակազմերին (այսուհետ՝ լիազոր մարմիններ) ներկայացվող տեղեկատվության ձևը, ներկայացման ժամկետները և լրացման կարգը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Լիազոր մարմիններին տեղեկատվության տրամադրման նպատակով տնտեսավարող սուբյեկտների կողմից Վայոց ձորի մարզից մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորումն իրականացվում է կարգի ձևին համապատասխան։

4. Տնտեսավարող սուբյեկտներն Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի գնման ժամանակաշրջանում ամենօրյա պարբերականությամբ լիազոր մարմինների էլեկտրոնային փոստերի հասցեներին են ներկայացնում իրենց կողմից Վայոց ձորի մարզից գնված Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակների վերաբերյալ Էքսել (Excel) ծրագրով լրացված և տնտեսավարող սուբյեկտի կողմից լիազորված անձի կողմից ստորագրված կամ կնքված տարբերակով տեղեկատվությունը` կարգի ձևին համապատասխան։

5. Կարգի ձևի տեղեկատվությունը ներկայացվում է խաղողի գնում կատարած յուրաքանչյուր օրվա համար՝ մինչև հաջորդող օրվա ժամը 1800-ն։

6. Լիազոր մարմիններն ապահովում են կարգի ձևի տեղեկատվությունում ներառված` առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը:

 

3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Կարգի ձևի տեղեկատվությունում ներառվող շահառուի, խաղողի տնկարկի տեղակայման վայրի և գնված խաղողի վերաբերյալ տվյալները պետք է համապատասխանեն շահառուի և տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված պայմանագրերում ներառված տվյալներին։

8. Կարգի ձևի տեղեկատվությունը լրացվում և ներկայացվում է հայերենով՝ Սիլֆաեն (Sylfaen) տառատեսակով։

9. Թվային ցուցանիշները լրացվում են թվի տասներորդական մասի ճշտությամբ:

10. Խաղողի տնկարկի տեղակայման վայրի, շահառուի և խաղողի վերաբերյալ տվյալները լրացվում են ճշգրիտ և ամբողջական, որ ապահովվի դրանց նույնականացումը:

 

Ձև

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________

(Տնտեսավարող սուբյեկտի անվանումը և մթերման կետը)

 

կողմից Վայոց ձորի մարզից մթերված (գնված) Արենի և Ոսկեհատ տեսակների խաղողի քանակների մասին

 

Ամսաթիվը (օր, ամիս,տարի,

XX.XX.2025)

Շահառուի անվանումը կամ անունը, ազգանունը

Շահառուի ՀՎՀՀ-ն կամ անձնագրի սերիան կամ ն/ք համարը

Շահառուի հեռախոսա-համարը XXXXXXXX)

Խաղողի գնման պայմանագրի համարը

Խաղողի տնկարկի տեղակայման համայնքը

Խաղողի տնկարկի տեղակայման բնակավայրը

Խաղողի տնկարկի չափը՝ ըստ պայմանագրի

(հա)

Հանձնած խաղողի քանակը (կգ)

Մթերման (գնման)

1 կգ-ի գինը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   

 

Ստորագրող

...............................

(պաշտոնը)

 

................................

(ստորագրությունը)

...................................

(անունը, ազգանունը)

 

 

 

 

..... ..................... 2025 թ.

 

Կ.Տ.

   

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. հարությունՅԱՆ

 

31.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ