ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ՀՈՒՆԻՍԻ 2024 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարի գլխավոր քարտուղարի 05.06.2024թ. N 01/27.1/21909-2024 գրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1․ Թումանյան համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատության (արվեստի դպրոցի)՝ ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարների դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
1) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, 1.5-5 տարեկան երեխաների համար.
2) (ենթակետն ուժը կորցրել է 23.10.25 N 75-Ն)
3) Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
5) 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.
6) Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Թումանյան համայնք) տեղափոխված ընտանիքների երեխաների համար.
7) Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.
(1-ին կետը փոփ. 23.10.25 N 75-Ն)
2. Թումանյան համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների և համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատության (արվեստի դպրոցի)՝ ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարների դրույքաչափի նկատմամբ կիրառվում են դրույքաչափերի նվազեցման արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
1) 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ 2-րդ կամ 3-րդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
3) Երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար․
4) Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար.
3. Յուրաքանչյուր ընտանիքի մեկ երեխայի համար կարող է սահմանվել տեղական վճարի մեկ արտոնություն՝ իրենց ընտրությամբ:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզի, Թումանյան համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ հանդիսացող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից։
|
Կողմ -9
ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀՈՎՆԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ ՆԻԿԱԼ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Լոռու մարզի Թումանյանհամայնքի ավագանու «21» հունիսի 2024 թ. թիվ 56-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
1. Երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը,
2. Երեխայի /ների/, ծննդյան վկայականի /ների/ պատճենը /ները/,
3. Երեխայի /ների/ ՀՈԱԿ հաճախելու մասին տեղեկանքը,
4. Տեղեկանք բնակավայրից,
5. Արտոնության որևէ տեսակից օգտվելու հիմք հանդիսացող՝ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 23.10.2025, N 75-Ն | 04.11.2025, N 56-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|