ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Յ. Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիվ 46496 զորամասի հետևակի մարտական մեքենայի հրամանատար, շարքային Յուրա Վաղարշակի Պողոսյանին հետմահու շնորհել «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
20 սեպտեմբերի 1996 թվականի, քաղ. Երևան |