ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2025 թվականի N 75-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով , Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ.հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 921- Ն որոշմամբ և հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ.սեպտեմբերի 18-ի N /27.1/42178-2025 գրությունը՝
Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 56- Ն որոշման մեջ կատարել փոփոխություն.
1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -9
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ
ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ
ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ
ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ
ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական: