ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 73-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետով , հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին » 4-րդ հոդվածի դրույթները և ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ. սեպտեմբերի 25-ի N /27.1/43280-2025 գրությունը՝ Թումանյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -9
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ
ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ
ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ
ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ
ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ
ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ
ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքիավագանու 2025 թվականի հոկտեմբերի 23-ի 73-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ
1. Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակավայրերի հրապարակներում, զբոսայգիներում և հարակից տարածքներում։
2. Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, կամուրջների վրա, տրանսպորտային մայրուղիներում, ինչպես նաև միտինգների, քայլերթերի և ցույցերի ժամանակ։
3. Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառումը անցկացնելու վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։
4. Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների հրավառություն անցկացնելու վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական նյութերի (արտադրանքի) վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին։
5. Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորումների «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 845-Ն որոշմամբ սահմանված պայմանների ապահովում։
6. Չի թույլատրվում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։
7. Չի թույլատրվում հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։
8. Չի թույլատրվում ծխել հրագործական նյութերի (արտադրանքի) մոտ։
9. Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների հրավառության թույլատրելի ժամ սահմանել ժամը 9:00-ից մինչև ժամը 23։00-ն։
10. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|