ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.11.2025
Ընդունող մարմին
Թումանյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.10.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2025 թվականի N 70-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-4.2-րդ, 6-րդ, 8-12-րդ, 14-17-րդ, 20-րդ, 23-24-րդ կետերի և հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2025թ.օգոստոսի 4-ի N /27.1/39888-2025 գրությունը՝

Թումանյան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -9

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԵԳԱՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԽԱՌԱՏՅԱՆ ՓԱՇԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐՈ

ՄԱՂԱՔՅԱՆ ԱՐՍԵՆ

ՇԱՔԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՎԱՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի

ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 23

N 70-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24։00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, արտաքին գովազդ տեղադրելու, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության, հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի ձև N 1-ին համապատասխան:

3. Թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարին ներկայացնում է ձև N 2-ին համապատասխան հայտ` էլեկտրոնային (Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, ուղարկողի հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ թղթային եղանակով, որին կից ներկայացվում են՝

1) անձը հաստատող փաստաթղթի՝ հայտատուի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,

2) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք,

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու որոշմամբ սահմանած դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճեն,

4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի բյուջեի նկատմամբ հայտատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,

5) առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող հայտատուի դեպքում՝ առևտրի կենտրոնի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճեն և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման կողմերի միջև կնքված պայմանագրի պատճեն։

4. Հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են սկանավորված տարբերակով:

5. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված կազմակերպության կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության պատճեն։

6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի), ներկայացվում է նաև.

1) քննարկվող տարածքի լուսանկար,

2) էսքիզային առաջարկ (ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):

7. Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։

8. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և մատուցման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.

1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում գործող բժշկական հաստատության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճեն։

9. Համայնքի տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի) ներկայացվում է նաև.

1) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի և ներդիրի պատճեն,

2) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճեն,

3) հայտատուին պատկանող մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող ավտոմեքենաների ցանկ։

10. Համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի) ներկայացվում է նաև.

1) ապրանքային նշանի վկայագրի պատճեն՝ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշանում օգտագործելու դեպքում։

11. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի) ներկայացվում է նաև.

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Թումանյան համայնքի ղեկավարի և հայտատուի միջև կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի պատճեն։

12. Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը (ձև N 1), որը տրվում է հայտատուի կողմից ընթացիկ տարվա` հայտում նշված ժամանակահատվածին և վճարված տեղական տուրքին համապատասխան։

13. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։

14. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է հայտի մուտքագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե

1) հայտատուի կողմից սույն կարգին համաձայն ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել։

15. Հայտը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ -

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

 

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Տրված` _____ ________ 202_ թ.

 

Թույլատրված գործունեության անվանումը`

________________________________________________________________________________

 

Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը`

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը`

________________________________________________________________________________

 

Թույլտվության գործողության ժամկետը` _____ ________ 202_ թ.-ից մինչև __ __ 202_ թ.-ը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

____________________________

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի

Թումանյան համայնքի ղեկավար

________________________________________ ին

/անուն, ազգանուն/

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ _________________________________________

________________________________________________________________________________

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը

________________________________________________________________________________

 

2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ

________________________________________________________________________________

 

4. Ապրանքի կամ ծառայության անվանումը, որի վաճառքի, իրականացման կամ մատուցման թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում

________________________________________________________________________________

 

5. Թույլտվության ժամկետը _______________________________________________________

(նշել պահանջվող ժամկետը)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

________________________________________________________________________________

(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

_____ ___________ 20___ թ.

 

Կ.Տ.

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկ

 

Փաստաթղթի անվանումը

Կցված է

(կատարվում է նշում)

1.

Հայտ՝ լրացված սահմանված ձևով

 

2.

Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ

 

3.

Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման քաղվածքի և անձը հաստատող փաստաթղթի պատճենը

 

4.

Գործունեության իրականացման վայրի՝ առևտրի օբյեկտի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը

 

5.

Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի պատճենը

 

6.

Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին

 

7.

Այլ

 

 

Ստորագրելով այս հայտը՝ չեմ առարկում և տալիս եմ համաձայնություն իմ կողմից հայցվող ծառայությունը ստանալու նպատակով համայնքապետարանի աշխատակազմում իմ անձնական տվյալների մշակման և օգտագործման համար:

 

Ես տեղյակ եմ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների մասին:

 

Ցանկանում եմ ծառայության տրամադրման հետ կապված փաստաթղթերը և/կամ ծանուցումները ստանալ

 

□ էլեկտրոնային փոստի միջոցով

□ ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով

□ պատվիրված նամակով ուղարկելու միջոցով

 

Հայտատու՝ ________________

                        (ստորագրություն)

_________________________

(հայտատուի անուն, ազգանուն)

 

_____ ___________ 20___ թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2025 թվական: