ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Վ. Վ. ԱՅՎԱԶՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ Վիտյա Վորոշի Այվազյանին հետմահու շնորհել «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
20 սեպտեմբերի 1996 թվականի, քաղ. Երևան |