ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 302
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 1995 թ. N 302
Քաղ. Երևան

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1995 թվականին դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստման և «Ամառ-95» ծրագրի աշխատանքների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծել մանկապատանեկան առողջարարական ճամբարների աշխատանքների կազմակերպման հանրապետական հանձնաժողով, համաձայն հավելվածի։

2. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին՝ մինչև 1995 թվականի հունիսի 20-ը ՀԱՄԿ-ի հետ համատեղ ավարտել մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստումը։

3. Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությանը, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ ճշտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք` համապատասխան փաստաթղթերի հետ, մինչև 1995 թվականի հունիսի 10-ը ներկայացնել ՀԱՄԿ։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ ՀԱՄԿ-ի հետ համատեղ քննության առնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման ֆինանսավորման հարցը և մինչև 1995 թվականի հունիսի 5-ը առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն։

5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, Հայկոոպի վարչությանը՝ միջոցներ ձեռնարկել մանկապատանեկան առողջարարական ճամբարների համար սննդամթերքի, մրգի ու բանջարեղենի ձեռքբերման, պահեստավորման և 1995 թվականի հունիսի 26-ից սկսած մատակարարման ուղղությամբ։

6. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը` ՀԱՄԿ-ի հետ համատեղ՝

ա) մինչև 1995 թվականի հունիսի 20-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել փորձառու մանկավարժական կադրերով.

բ) ապահովել մանկապատանեկան առողջարարական ճամբարներում դպրոցականների բովանդակալից հանգստի կազմակերպման վերահսկողությունը։

7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը՝ մինչև 1995 թվականի հունիսի 20-ը, ՀԱՄԿ-ի կողմից ներկայացվող հայտերի համաձայն, մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել ջոկատավարներով։

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ միջոցներ ձեռնարկել Հրազդանի շրջանի Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքը մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը վերսկսելու, մանկապատանեկան առողջարարական ճամբարները բժշկական կադրերով և դեղամիջոցներով ապահովելու, այդ ճամբարների սանիտարահամաճարակային վիճակը վերահսկելու համար։

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը՝ պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների, գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտերի համաձայն «Ամառ-95» ծրագրի իրականացման ժամանակ ապահովել դպրոցահասակ ճամբարականների փոխադրումը։

10. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ ապահովել երեխաներ փոխադրող ավտոշարասյուների անվտանգ երթևեկությունը։

11. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը՝

ա) մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող ձեռնարկությունների կողմից ներկայացվող պատվերների համաձայն մինչև 1995 թվականի հունիսի 20-ը ապահովել նյութեղենի պահանջմունքի առաջնահերթ բավարարումը.

բ) 1995 թվականի ամռանը մանկապատանեկան առողջարարական ճամբարների անխափան գործունեության համար, ՀԱՄԿ-ի և պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի համատեղ պատվերների համաձայն, վերջինիս ապահովել անհրաժեշտ քանակությամբ վառելիքով։

12. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ պատգամավորների Հրազդանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համատեղ լուծել շրջանի մանկապատանեկան առողջարարական ճամբարների 1995 թվականի հունիսի 26-ից մինչև օգոստոսի 25-ը անխափան էլեկտրամատակարարման հարցը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան