ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4339-Ա |
«24» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, Ս.ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑ Հ.43/16 ՇԵՆՔ Հ.11 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԽԱՉԻԿ ԱՐՇԱԿԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՍՈՒՐԵՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 05.09.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 25.02.2022թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 03.07.2025թ. հ.ԱՏ-03072025-01-0997 տեղեկանքը, բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, «ԿԱՖԷ» ՍՊԸ-ի կողմից 21.12.2021թ. տրված ինքնակամ կառույցների արտաքին չափերի տեղեկանքը և բնութագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (21.03.2022թ. հ.Մ-2938, 21.12.2021թ. հ.Մ-17803, 14.06.2022թ. հ.Դ-34611-22, 22.02.2023թ. հ.Դ-22100-23, 19.01.2024թ. հ.Դ-8278-24, 26.02.2024թ․ հ.Դ-26570-24, 29.03.2024թ. հ.Դ-41917-24, 04.10.2024թ. հ.Դ-126327-24, 14.01.2025թ. հ.Դ-3617-25, 14.02.2025թ. հ.Դ-17057-25, 18.03.2025թ. հ.Դ-28574-25, 30.07.2025թ. հ.Դ-82304-25).
1. Երևան Աջափնյակ, Ս.Լուկաշինի փողոց հ.43/16 շենք հ.11 բնակարան հասցեում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18022022-01-0303 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022RBA3BT) քաղաքացիներ Խաչիկ Արշակի Զաքարյանի և Անահիտ Սուրենի Մուրադյանի կողմից ինքնակամ իրականացրած 159,1քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի), ինքնակամ բացված պատուհանները 2/երկու/ հատ, դուռը 1/մեկ/ հատ, 1/մեկ/ հատ դռան բացվածքը ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1032973 (մեկ միլիոն երեսուներկու հազար ինը հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |